Դևիս Ջիմ (մուլտիպլիկատոր)
Դևիս Ջիմ (անգլ.՝ James Robert "Jim" Davis, հուլիսի 28, 1945[1][2][3], Marion, Ինդիանա, ԱՄՆ[4]) ամերիկացի նկարիչ, հայտնի է որպես կոմիքսների հեղինակ Գորֆիլդ կատվի մասին[5]։
Դևիս Ջիմ անգլ.՝ Jim Davis | |
---|---|
![]() | |
Ի ծնե | անգլ.՝ James Robert Davis |
Ծնվել է | հուլիսի 28, 1945[1][2][3] (77 տարեկան) |
Ծննդավայր | Marion, Ինդիանա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բոլլ պետական համալսարան |
Մասնագիտություն | ubidecarenone, սցենարիստ, կոմիքսների արտիստ, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ուշագրավ աշխատանքներ | Gnorm Gnat? |
Պարգևներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել և մեծացել է Ինդիանա նահանգում։ Մանկությունը անցկացրել է Ֆեյրմոտ ֆերմայում։ Ավարտել է Բոլլի համալսարանը։ Որոշ ժամանակ աշխատել է գովազդային գործակալությունում նաև մասնակցել է Թոմ Ռայնի Tumbleweedsց կոմիքսների ստեղծմանը։ Հետո Դևիսը ստեղծում է իր կոմիքսը «Gnorm Gnat» անունով, որը հրատարակվել է Ինդիանա նահանգի «The Pendleton Times» լրագրում։
1978 թվականին նա սկսել է հրատարակել կոմիքսներ Գորֆիլդի մասին (առաջին Սթրիփը հայտնվել է հունիսի 19-ին)։ Կոմիքսն արագ ձեռք է բերում մեծ մասսայականություն, ներկա ժամանակ ամեն օր «Գորֆիլդ»-ը կարդում են մոտավորապես երկու հարյուր միլիոն մարդ։ Ջիմ Դևիսը մասնակցել է «Գորֆիլդը և իր ընկերները» կոմիքսների վրա հիմնված մուլտիպլիկացիոն սերիալի ստեղծմանը։ 1981 թվականին նա հիմնել է Paws Incorporated ընկերությունը։
Ջիմ Դևիսը երկու անգամ եղել է ամուսնացած։ Ներկա ժամանակ նա ամուսնացած է և Ջիլ Դեվիսի հետ և ապրում է Օլբանիում (Ինդիանա)։ Դևիսը ունի չորս երեխա, որդին՝ Ալեքսանդրը առաջին ամուսնությունից և երեք որդիները (Ջեյմսը, Էշլին և Քրիստոֆերը) երկրորդ ամուսնությունից։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ De Weyer, Geert 100 stripklassiekers die niet in je boekenkast mogen ontbreken. — Amsterdam / Antwerp: Atlas, 2008. — С. 244. — ISBN 978-90-450-0996-4
- ↑ «Garfield comic strip makes Guinness Book of World Records»։ bizjournals։ 2002-01-28։ Վերցված է 2018-01-29