Դրակուլա (անգլ.՝ Dracula), 1958 թվականի սարսափ ֆիլմ, որը Բրեմ Սթոքերի համանուն վեպի ադապտացիան է։ Hammer կինոստուդիայի Դրակուլա շարքի առաջին ֆիլմը։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է «Դրակուլայի սարսափը» վերնագրով, որպեսզի խուսափեն 1931 թվականի ֆիլմի հետ շփոթությունից։

Դրակուլա (ֆիլմ, 1958)
պատկերանիշ Խմբագրել Wikidata
կինոնկար Խմբագրել Wikidata
Հիման վրաԴրակուլա Խմբագրել Wikidata
ՇարքDracula Խմբագրել Wikidata
Ժանրսարսափ ֆիլմ, վամպիրների մասին ֆիլմ, վեպի էկրանավորում Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՄիացյալ Թագավորություն Խմբագրել Wikidata
Աշխատանքի բնօրինակ լեզունանգլերեն Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ8 Մայիսի 1958, 22 Մայիսի 1958, 16 Հունիսի 1958, 12 Դեկտեմբերի 1958, 1958 Խմբագրել Wikidata
ՌեժիսորTerence Fisher Խմբագրել Wikidata
Սցենարի հեղինակJimmy Sangster Խմբագրել Wikidata
ԿինոօպերատորJack Asher Խմբագրել Wikidata
ՄոնտաժողԲիլ Լեննի Խմբագրել Wikidata
ԿոմպոզիտորJames Bernard Խմբագրել Wikidata
ՊրոդյուսերAnthony Hinds Խմբագրել Wikidata
Արտադրող ընկերությունHammer Film Productions Խմբագրել Wikidata
Բաշխիչ ընկերությունRank Organisation, Նեթֆլիքս Խմբագրել Wikidata
ՏեսարանՏրանսիլվանիա Խմբագրել Wikidata
Տևողություն85 րոպե Խմբագրել Wikidata
Գույնգունավոր Խմբագրել Wikidata
Review score90%, 7.7/10, 67/100 Խմբագրել Wikidata
Box office3 500 000 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Բյուջե81 412 Ֆունտ ստերլինգ Խմբագրել Wikidata
Ստեղծագործության տարածումvideo on demand Խմբագրել Wikidata
CNC film rating (France)no minors under twelve Խմբագրել Wikidata
FSK film ratingFSK 12 Խմբագրել Wikidata
Set in envi­ron­mentդղյակ, country house Խմբագրել Wikidata
IMDb iden­ti­fiertt0051554 Խմբագրել Wikidata

Դիպաշար

խմբագրել
 
Ջոն Վան Էյսեն և Քրիստոֆեր Լի

1885 թվականի մայիս. Ջոնաթան Հարքերը (Ջոն Վան Էսեն)՝ վամպիրների որսորդը, գնում է Դրակուլայի (Քրիստոֆեր Լի) ամրոց՝ ծպտված որպես նոր գրադարանավար։ Ամրոցում նա հանդիպում է կոմսի գերուհուն (Վալերի Գոնթ), որը նրանից օգնություն է խնդրում։ Բայց Դրակուլան հայտնվում է և Հարկերին տանում ու փակում է մի սենյակում։

Որոշ ժամանակ անց ազատվելով՝ Հարքերը կրկին հանդիպում է հուսահատ կնոջը։ Նա կծում է նրա պարանոցը։ Դրակուլան գալիս է և հրում նրան։ Հարքերը կորցնում է գիտակցությունը։ Երբ հաջորդ օրը արթնանում է, կծածի հետքեր է գտնում։ Նա թաքցնում է իր օրագիրը ամրոցից դուրս և իջնում ​​է դամբարանը, որտեղ գտնում է երկու դագաղ, որոնցում եղել են Դրակուլան և նրա գերին։ Հարքերը սպանում է մի կնոջ։ Բայց հանկարծ Դրակուլան վեր է կենում իր դագաղից և ամենասարսափելի կերպով վրեժ է լուծում Հարքերից։

Այս պահից դոկտոր Վան Հելսինգը (Պիտեր Քուշինգ) դառնում է վամպիրի թիվ 1 թշնամին։ Ինքը՝ պրոֆեսորը, երկար տարիներ ուսումնասիրել է վամպիրիզմի խնդիրը և իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով սկսում է պայքարել կոմսի դեմ։ Նա հասնում է Կլաուսբերգ՝ փնտրելով Հարքերին։ Վախեցած քաղաքաբնակները հրաժարվում են օգնել նրան, և միայն պանդոկում աշխատող մի աղջիկ է նրան օրագիր տալիս։ Վան Հելսինգը հայտնվում է ամրոցում, որտեղ նա հայտնաբերում է դագաղի մեջ պառկած Հարկերին, որը արնախում է դարձել։ Բժիշկը սպանում է նրան կաղամախու ցիցով։ Այնուհետև նա հաղորդագրություն է ուղարկում Հարքերի մահվան մասին Արթուր Հոլմվուդին և նրա կնոջը՝ Մինային, բայց նրանք տատանվում են ասել Հարքերի հարսնացուին՝ Լյուսիին։ Լյուսին հիվանդանում է։ Երբ գիշերը գալիս է, Լյուսին բացում է դեպի պատշգամբ տանող դռները և մերկացնում իր վիզը, այն արդեն կրում է վամպիրի նշան։ Եվ շուտով Դրակուլան հայտնվում է տանը։

Մինան Վան Հելսինգին խնդրում է բուժել Լյուսիին։ Նա զննում է և հրամայում սխտոր դնել սենյակում, արգելում է բացել պատուհանները։ Այնուամենայնիվ, Լյուսին աղաչում է սպասուհուն, որ գիշերը հանի սխտորը և բացի պատուհանը։ Դրակուլան գալիս է և սպանում Լյուսիին։ Արթուր Հոլմվուդը վանում է Վան Հելսինգին՝ ասելով, որ ինքն է տան դժբախտության պատճառը։ Բժիշկը հեռանում է, բայց նրան թողնում է Հարքերի օրագիրը։ Հոլմվուդը կրկին նայում է Հարքերի օրագիրը և բացահայտում ճշմարտությունը։ Լյուսին, ով վերածվել է վամպիրի, փորձում է իր զարմուհուն՝ Տանյային գայթակղել դամբարանի մեջ։ Բայց աղջկան փրկում են Վան Հելսինգն ու Արթուրը։ Վան Հելսինգը Հոլմվուդին ասում է, որ Լյուսին կարող է նրանց տանել Դրակուլայի թաքստոցը։ Բայց Արթուրը հրաժարվում է Լյուսիին որպես խայծ օգտագործել, իսկ Վան Հելսինգը սպանում է Լյուսիին։

Շարունակելով Դրակուլայի որոնումները՝ Վան Հելսինգը հիշում է մեքենայի հեռանալու մասին, ինքը և Արթուրը գնում են մաքսակետ՝ պարզելու դագաղի վայրը։ Հաջորդ առավոտ Արթուրն ու Վան Հելսինգը նկատում են Մինայի տարօրինակ պահվածքը։ Ավելի ուշ նրանք գնում են անհայտ կորած դագաղը գտնելու՝ հուղարկավորի կողմից իրենց տված հասցեով, սակայն պարզում են, որ այն անհետացել է։ Արթուրը փորձում է Մինային խաչ տալ, այն այրում է նրա ձեռքը, և նրանք հասկանում են, որ Դրակուլան ինչ-որ տեղ մոտ է։

Գիշերը Վան Հելսինգը և Արթուրը հսկում են այն տունը, որտեղ գտնվում է Մինան, որպեսզի թույլ չտան Դրակուլային գալ, սակայն նա հայտնվում է տանը և կծում նրան։ Բժիշկը նրան արյան փոխներարկում է անում։ Վան Հելսինգից հետո նա նկուղում հայտնաբերում է դատարկ դագաղ։ Դրակուլան, տեսնելով, որ իր թաքստոցը գտել են, բռնում է Մինային և ուղղվում դեպի ամրոցը։

Հետապնդումը սկսվում է, Դրակուլան շտապում է վերադառնալ իր դամբարանը արևածագից առաջ։ Նա փորձում է ողջ-ողջ թաղել Մինային, սակայն Վան Հելսինգն ու Արթուրը կարողանում են կանգնեցնել նրան։ Ամրոցում կռիվ է սկսվում բժշկի և Դրակուլայի միջև։ Վան Հելսինգը պատռում է պատուհանի ծանր վարագույրը և բաց թողնում արևի լույսը, որը կոմսին փոշի է դարձնում։ Մինան ապաքինվում է, իսկ խաչաձեւ այրվածքն անհետանում է նրա թեւից։

Դերերում

խմբագրել
 
Քրիստոֆեր Լին՝ Դրակուլայի դերում
  • Փիթեր Քուշինգ - բժիշկ Վան Հելսինգ
  • Քրիստոֆեր Լի - Կոմս Դրակուլա
  • Մայքլ Գաֆ - Արթուր Հոլմվուդ
  • Մելիսա Սթրիբլինգ - Մինա Հարկեր
  • Քերոլ Մարշ - Լյուսի
  • Օլգա Դիկի - Գերդա
  • Ջոն Վան Էսեն - Ջոնաթան Հարկեր
  • Վալերի Գաունթ- կին վամպիր
  • Ջանինա Ֆայե - Տանյա
  • Բարբարա Արչեր - Ինգա
  • Չարլզ Լլոյդ - դոկտոր Սյուարդ
  • Ջորջ Մերիթ - ոստիկան
  • Ջորջ Վուդբրիջ - տանտեր
  • Ջորջ Բենսոն - գործավար
  • Մայլզ Մելեսոն - Մարկս, հողագործ
  • Ջեֆրի Բոյլդոն - Փորթեր

Փաստեր

խմբագրել
  • Նկարահանումները սկսվել են Բրեյ ստուդիայում 1957 թվականի նոյեմբերի 17-ին՝ 81,000 ֆունտ ստեռլինգ բյուջեով։
  • Երբ 1958 թվականին ֆիլմը թողարկվեց Մեծ Բրիտանիայում որպես կրճատ տարբերակ, BBFC-ն նրան տվեց X վարկանիշ, մինչդեռ 2007 թվականին ռեժիսորի վերաթողարկումը նրան տվեց 12A վարկանիշ։
  • Ֆիլմը 1931 թվականի համանուն ֆիլմի գունավոր ռիմեյքն է, որտեղ Բելա Լուգոսին խաղացել է Դրակուլայի դերը։

Արտադրություն

խմբագրել

Հատուկ էֆեկտներ

խմբագրել

Վամպիրի մաշկի քայքայման կադրերը նկարահանվել են կադր առ կադր՝ դերասան Քրիստոֆեր Լիի դեմքին կարմիր դիմահարդարումով, ինչպես նաև մոմի բարակ շերտով, որն ընտրվել է մաշկի նորմալ երանգին համապատասխան։ Կադրում, երբ մաշկը պլոկվում է մոմե մատների վրայից, տակից երևում են գծանշումները։

Կենդանակերպի նշանները վերջին տեսարանում

խմբագրել

Ֆիլմի վերջում ամրոցի հատակին ցուցադրվում է կենդանակերպի նշաններով շրջան, որն ունի լատիներեն և հունարեն մի քանի մեջբերում։ Շրջանակի ներսում մի մեջբերում կա Հոմերոսի Ոդիսականիցլատին․՝ τοῖος γὰρ νόος ἐστὶν ἐπιχθονίων ἀνθρώπων οἷον ἐπ᾽ ἦμαρ ἄγησι πατὴρ ἀνδρῶν τε θεῶν τε, «Խելք Երկրի վրա ապրող մարդկանց, ճիշտ այնպես, ինչպես օրը նրանց տալիս է աստվածների և մարդկանց հայրը (Զևսը)։

Շրջանակի արտաքին մասում գրված է լատիներեն մեջբերում Հեսիոդոսից, ինչպես մեկնաբանել է Բարտոլոմեո Անգլիկոն (Իրերի բնույթը, Գիրք 8, Գլուխ 2). beatis Diis sedes tuta semper («Եվ Երկիրն ի սկզբանե ուներ աստղազարդ երկինք, որը ծածկում էր ամեն ինչ, և այս վայրը, որին օրհնում էին աստվածները, միշտ ապահով էր»:)

Դրակուլայի ձեռքի մատանին մնում է շրջանաձև՝ կենդանակերպի ջրային նշանի վրա, որը, հավանաբար, խորհրդանշում է նրա վերջնական վերածնունդը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրակուլա (ֆիլմ, 1958)» հոդվածին։