Դրախտիկ (գետ)
Գեղարքունիքի մարզի գետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրախտիկ (այլ կիրառումներ)
Դրախտիկ, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Արեգունու լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2420 մ բարձրությունից։ Երկարությունը 11,3 կմ է, ջրհավաք ավազանը՝ 42 կմ²։ Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում լայնանում է։ Սնումը հիմնականում ձնաանձրևային և ստորերկրյա է։ Հաճախակի են սելավներն ու սողանքները։ Տարեկան միջին ծախսը 0,22 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։
Դրախտիկ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 11,3 կիլոմետր |
Ավազանի մակերես | 42 կմ² |
Ջրի ծախս | 0,22 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Արեգունի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Սևանա լիճ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Երկայնաձոր և Տանձուտ |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ , Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 36 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 149 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |