Դրախտային մայրուղի (ֆիլմ, 2022)

«Դրախտային մայրուղի» (անգլ.՝ Paradise Highway), 2022 թվականի ամերիկա-գերմանական նեոնուար թրիլլեր։ Նկարահանվել է ռեժիսոր Աննա Գուտտոյի կողմից, վերջինիս հոլիվուդյան ռեժիսորական դեբյուտի ընթացքում և իր իսկ սցենարով։ Դերերում ՝ Ժուլիետ Բինոշը, Ֆրենք Գրիլոն, Հալա Ֆինլին և Մորգան Ֆրիմանը։

Դրախտային մայրուղի
անգլ.՝ Paradise Highway
Երկիր Գերմանիա
 ԱՄՆ
 Շվեյցարիա
Ժանրթրիլեր, դրամա և ռոուդ-մուվի
Թվականհուլիսի 29, 2022
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱննա Գուտո
Սցենարի հեղինակԱննա Գուտո
ԴերակատարներԺուլիետ Բինոշ, Մորգան Ֆրիման, Ֆրենկ Գրիլլո, Կամերոն Մոնահեն, Քրիստինա Սիդել, Վերոնիկա Ֆերես, Հալա Ֆինլի և Ջվանդասե Կանդեսե
ՕպերատորՋոն Քրիստիան Ռոզենլունդ
Նկարահանման վայրՋեքսոն, Քլարքսդեյլ և Բրուքհևեն
ԿինոընկերությունLions Gate Entertainment
Տևողություն115 րոպե

Համաշխարհային պրեմիերան կայացել է համացանցային հարթակներում 2022 թվականի հուլիսի 29-ին։

Ֆիլմը թողարկվել է «Փրկության ճանապարհը» կարգախոսով։

Սյուժե խմբագրել

Բեռնատարի վարորդ Սալլին ստիպված է մաքսանենգ ապրանքներ տեղափոխել, որպեսզի փրկի իր եղբորը վտանգավոր բանտային ավազակախմբից, որն անընդհատ հետապնդում է նրան, մինչև որ նա ազատ կարձակվի մի քանի օրից։

Ավազակախմբից ազատվելու համար Սալլին պետք է տեղափոխի վերջին փաթեթը մի հանցախմբի համար։ Պարզվում է, որ նա պետք է փոխանցի Լեյլային, որը դեռահաս աղջիկ է։ Նա բեռնատարում գտնում է Սալլիի կողմից ինքնապաշտպանության համար թաքցրած որսորդական հրացանը և փոխանցման ժամանակ ծանր վիրավորում է ստացողին։

Հետախուզությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները հետևում են նրան, բայց բեռնատարը միշտ մեկ քայլ առաջ է նրանցից։ Երթի ընթացքում կինն ու աղջիկը մտերմանում են և այժմ թաքնվում են ոչ միայն ոստիկաններից, այլև երեխաների առևտրականներից, ովքեր մտադիր են ամեն գնով ստանալ գողացված «ապրանքը»։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

Ֆիլմի նկարահանումները անց են կացվել Միսիսիպիի մի քանի վայրերում, 2021թ. հունիսին[1]։

Արդեն նույն թվականի օգոստոսին կադրերը մոնտաժվել ու հնչյունավորվել են[2]։

2021 թվականի օգոստոսին Lionsgate-ը ձեռք է բերել ֆիլմի տարածման հյուսիսամերիկյան իրավունքները[3]։

Նկարը ստացել է MPAA։R վարկանիշ (17 տարեկանից ցածր անձանց պետք է ուղեկցի չափահաս)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The magic that Mississippi offers to international film productions». Screen Daily. 2021 թ․ հուլիսի 1. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. Rawden, Jessica (2021 թ․ օգոստոսի 11). «Morgan Freeman Reveals The Career First He Got To Do With Ryan Reynolds On The Hitman's Wife's Bodyguard». CinemaBlend. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. D'Alessandro, Anthony (2021 թ․ հոկտեմբերի 19). «Lionsgate Boards Juliette Binoche, Frank Grillo & Morgan Freeman Thriller 'Paradise Highway'». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել