Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվնիկ (այլ կիրառումներ)

Դվնիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 15-16 կմ արևմուտք։

Գյուղ
Դվնիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԴերջանի գավառակ
Այլ անվանումներԴըվնիկ, Դվիկ, Դվին, Դվնինկ, Դունիկ, Թըվնիկ, Թվնիկ, Տիվնիկ, Տվնի, Տվնիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Դվնիկ (Դերջանի գավառ) (Աշխարհ)##
Դվնիկ (Դերջանի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Գյուղի հայկական թաղերն ավերվել, իսկ հայ բնակչությունը զանգվածային բնաջնջվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Քչերին հաջողվել է փրկվել կոտորածից և գաղթել այլ երկրներ։

Բնակչություն խմբագրել

1878 թվականին ուներ 70 տուն` 692 բնակչով։ Բնակչության մեծ մասը հայեր էին։ 1913 թվականին հայերը կազմում էին 60 տուն։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բնակավայրի մոտ է գտնվում Արևմտյան Եփրատի հին կամուրջներից մեկը` Դվնիկի կամուրջը, որը հավանաբար կառուցվել է IV դարում։

Կրթություն խմբագրել

1870-ական թվականներից գյուղում գործում էր հայկական երկսեռ դպրոց։

Գրչություն խմբագրել

Դվնիկում 1587 թվականին Հակոբ Ծաղկողը նկարազարդել է ավետարան, որը ներկայումս գտնվում է Մատենադարանում[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 148-149

Աղբյուրներ խմբագրել