Դուվրի պայմանագիր, 1670 թվականի հունիսին Դուվրում Անգլիայի թագավոր Կառլ 2-րդի և Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի ներկայացուցիչների միջև գաղտնի պայմանավորվածություն է։

Բանակցություններ և դրույթներ

խմբագրել

Այդ պայմանագրով ավարտվեց անգլո-ֆրանսիական 7 տարվա գաղտնի բանակցությունները, որը վարել է Հենրիետտա Աննան (անգլիական թագավորի քույրը, ֆրանսիական թագավորի հարսը)[1]։

 
Հենրիետտա Աննա

Ֆինանսական և ռազմական օգնության փոխարեն ֆրանսիական թագավոր Չարլզ 2-րդ Ստյուարտը խոստացավ ընդունել կաթոլիկություն և խզել դաշնակցային հարաբերությունները բողոքական տիրությունների, Շվեդիայի և Հոլանդիայի հետ։ Լյուդովիկոս 14-րդը երաշխավորում էր ֆինանսական ազդեցությամբ թուլացնել Չարլզ 2-րդի կախվածությունը ինքնակամ խորհրդարանից, ինչպես նաև Ալբիոն ուղարկել վեց հազար ֆրանսիական զինվոր, այն դեպքում, եթե Կառլ թագավորի հպատակները չցանկանան ինքնակամ վերադառնալ կաթոլիկ հավատքին։

 
Չարլզ II Ստյուարտ

Հետևանքներ

խմբագրել

Որպեսզի թաքցնեն կրոնի փոփոխության պայմանավորվածությունը, Դուվրի պայմանագրից կես տարի անց Կաբալի կառավարությունը ստորագրեց անգլո-ֆրանսիական պաշտոնական պայմանագիր, փոխօգնության մասին։ 1672 թվականի ապրիլին պայմանագրի կատարման ժսմանակ Անգլիան պատերազմ հայտարարեց Հոլանդիային, այն բանից հետո, երբ Ֆրանսիան նման հայտարարություն արեց[1].:

Սակայն անգլիացիների համար պատերազմը հաջողությամբ չէր զարգանում, ֆրանսիական սուբսիդիան պարբերականությամբ չէին տարբերվում։ Ներքաղաքական դժվար իրավիճակի հետ միասին այդ հանգամանքը խաչ դրեց Դուվրի պայմանագրի կատարման վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել