Դուռն Փառիսոսի, Կարի Փառիսոսիա, Շիշկայա, Սադանախաչի լեռնանցք, Սատանի խաչի լեռնանցք, լեռնանցք ՀայաստանիԳեղարքունիքի մարզի և Ադրբեջանի սահմանագլխին, Սևանի լեռնաշղթայում, Գեղամասար գյուղից 5 կմ հյուսիս-արևելք։ Այստեղով անցնում է Սևանի ավազանըՇամքոր գետի հովտին կապող ճանապարհը։ Վարդենիս քաղաքից մոտ 20 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 3125 մ[1]։ Կոչված Է համանուն լեռնագագաթի անունով[2]։ Հիշատակվում է վրացական աղբյուրներում՝ Կարի Փառիսոսիս ձևով։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 37 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 461)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։