Դունաշ բեն Լաբրատ (եբրայերեն՝ ‏דוֹנָש הלוי בֵּן לָבְרָט‎, արաբ․՝ دناش بن لبراط‎‎, 920[1][2], Ֆես, Idrisid dynasty - 990, միգուցե Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա), ռաբբի, բանաստեղծ, գրող, բանասեր, լեզվաբան և աստվածաշնչի մեկնաբան, հրեական գրականության հին տաղաչափության հիմնադիրն է (ըստ արաբական օրինաչափության)։

Դունաշ բեն Լաբրատ
եբրայերեն՝ ‏דוֹנָש הלוי בֵּן לָבְרָט
Ծնվել է920[1][2]
ԾննդավայրՖես, Idrisid dynasty
Մահացել է990
Մահվան վայրմիգուցե Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա
Քաղաքացիություն Մարոկկո
Մայրենի լեզուեբրայերեն
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, ռաբբի, գրող և քերական
 Dunash ben Labrat Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դունաշ բեն Լաբրատը ծնվել է մոտավորապես 920 թվականին Ֆես քաղաքում[3][4]։ Հաճախ Դունաշին կոչում էին հին եբրայերեն Ադոն գա-Լևի անունով։ Դունաշ բեն Լաբրատը շատ հարուստ և նշանավոր ընտանիքից էր և եղել է հայտնի Սաադի Գաոնի աշակերտը։ Իր պատանեկություն տարիներն անց է կացրել Ֆեսում և դեռ 13 տարեկանը չլրացած` հրավիրվել է եբրայեցի բժիշկ և նախարար Հասդաի իբն Շապրուտի մոտ, որն ապրում էր Աբդ ար-Ռախման III-ի պալատին կից[5]։

Չնայած նրան որ, Դունաշ բեն Լաբրատը եղել էր Սաադիի աշակերտըը, նա գրել է կտրուկ քննադատական վերլուծություն իր ուսուցչի արաբական աստվածաշնչի թարգմանության վերաբերյալ (աշխատանքը հրատարակվել է Ռոբերտ Շրոտերի ձեռագրով, 1866 թվականին, Բրեսլավլում)։ Դունաշ բեն Լաբրատը թարգմանությունում նշել է սխալների շարքը, ընդ որում` հայտնաբերել է օրինակելի գիտելիքներ հին եբրայերենի բառարանային և քերականական հարաբերություններում։ Այդ քննադատական վերլուծությանը Աբրահամ իբն Էզրան պատասխանել է իր («Schefat Jeter») ստեղծագործությամբ[5][6]։

Երբ Դունաշ բեն Լաբրատը հրավեր է ստանում Կորդովայից, նա գրական բանավեճի է բռնվում Մենահեմ բեն-Սարուկի հետ, որը կազմել էր հին եբրայերենի բիբլիական լեզվի բառարանը։ Այդ բանավեճը կարևոր իրադարձություն էր հին եբրայերենի լեզվագիտության պատմության մեջ։ Դունաշ բեն Լաբրատը առաջինն է ապացուցել, որ հին եբրայերենին հատուկ է երեք տառից կազմված արմատը և ըստ դրա` հեշտ տարբերակում էր այդ բառերի առանձին արմատները և դրանց թեքումները։ Դունաշ բեն Լաբրատի քննադատությունն ուղղված ընդդեմ Մենահեմի գրված էր խիստ և արհամարհական տոնով։ Դժվար է ասել` արդյո՞ք կապ ուներ Մենահեմի և նրա հովանավոր Հասդ իբն-Շապրուտի միջև եղած քննադատական բախման հետ։ Ամեն դեպքում քննադատությունը կարող էր խզել մինչ այդ առկա կապերը։ Իր կարծիքը Դունաշ բեն Լոբրատը ուղարկել էր Հասդաի իբն-Շապրուտին` խիստ հաճելի բանաստեղծական նվիրմամբ, որտեղ առաջին անգամ օգտագործվել է արաբական ձևով նրա տաղաչափության գյուտը։ Բանաստեղծությունը կազմված էր 4 տնից, ամեն տան երրորդ տողը հանգավորվում էին իրար հետ, չորրորդ` վերջին տունը հանգավորվում էր բոլոր տողերի հետ «այմ-ով»։ Տաղաչափությունն այստեղ առաջին անգամ որոշվում է տեխնկական «միշկալ» արտահայտմամբ (հավասարակշռություն)։ Այդ ձոնմանը հետևում է վերամբարձական բանաստեղծական նախերգանքը, այդ ժամանակվա արաբական գիտնականների ոճով, որն ուղղված էր ընդդեմ Մենահեմի[5][7][8][9]։

Հին եբրայերեն ստեղծագործության նոր տեսակը ըստ երևույթի մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Մենահեմի աշակերտները` Իսահակ Խեգուստավիլը և Իսահակ բեն-Հուդա բեն-Դուդը շտապել են պատասխանել Դունաշ բեն Լաբրատի քննադատությանը և նաև իրենց աշխատանքը նվիրել են ամենակարող մեկենաս Հասան իբն-Շապրուտին[10]։ Նվիրումը գրված էր նույն չափով, որքան որ Դունաշ բեն Լաբրատի նվիրումն էր, որով կազմողները ուզում էին ապացուցել, որ նաև նրանք են տիրապետում այդ ձևին։ Սկզբունքորեն նրանք մերժել են այն` համարելով ազատակամ և վտանգավոր եբրայերեն լեզվի նորարարության համար։ Հակաքննադատությունը կազմված էր վիրավորական տոնով, որով գրված էր Դունաշ բեն Լաբրատի քննադատությունը[5]։

Այդ ստեղծագործությանը պատասխանել է Իեհուդա իբն-Շիշատը, նույնպես խիստ կտրուկ ձևով։ Երկար բանաստեղծական նախերգանքը (154 բանաստեղծական տուն) գրված էր Դունաշ բեն Լաբրատի բանաստեղծության չափով և հանգերով։ Շիշատը նշում է իր ուսուցչի գիտելիքները` կշտամբելով հակաքննադատներին և հաստատում է այն ամենը, ինչը Դունաշ բեն Լաբրատը առաջ էր բերել ընդեմ Մենահեմի[5][11]։

12-րդ դարի կեսին այս ստեղծագործությունները, քննադատությունը և հակաքննադաատությունը հայտնվել էր հայտնի գիտնական և ռաբբի Յակոբ բեն-Մեիրայի (Ռոբեն Թամ) ձեռքերում, որը փորձում էր վերականգնել Մենահեմի անունը[12]։ Ընդհանուր հյուսիսագերմանական էկզեգետների և բանասերների դպրոցը շարունակում էր հակվել Մենահեմի տեսության վրա, հաշվի չառնելով Դունաշ բեն Լաբրատի հակասությունները։ Դունաշ բեն Լաբրատի Գիտական հարաբերությունների թեորիան, որին հարվել էին հին եգիպտերենի բառարանների և քերականության դասականությունը, արդյունքում հաղթում է[5]։

Արդյո՞ք ելույթ է ունեցել Դունաշ բեն Լաբրատը նաև որպես ծիսական բանաստեղծ` հաստատել այլևս հնարավոր չէ, քանի որ իր անունից նրա բանաստեղծությունները կարող են նաև չպատկանել Դունաշ բեն Լաբրատին։ Ինչպես հայտնի է, այդ անունը կրել են շատ հրեա գիտնականներ։ Ըստ գրչի Դունաշ բեն Լաբրատին կարելի է վերագրել երեք ծիսական ստեղծագործություն (կրոնական ոճի շաբաթային և երկու հարսանեական երգեր)[13]։ Իեգուտ Ալխարիզին Դունաշ բեն Լաբրատի մասին խոսել է որպես բանաստեղծի, «որի բանաստեղծությունները տարբերվում են նրբագեղությամբ»։ Հնարավոր է` նրան հայտնի էին Դունաշ բեն Լաբրատի այլ ստեղծագործություններ, որը մեր օրեր չէր հասել[5]։

Դունաշ բեն Լաբրատը մահացել է 990 թվականին, իսպանական Կոդովայում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. Luzzatto. Beth ha-Ozar, I, 1847.
  4. Այլ աղբյուրներով` Բաղդադում (տես` «Դունաշ Բեն Լաբրատ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)):
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Бернфельд С. (1890–1907). «Դունաշ բեն-Լաբրատ». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Bacher. Winter und Wünsche, Jüdische Literatur, II, с. 149.
  7. Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  8. Հայտնի Ֆիլիպովիչի ձեռագրով, Լոնդոն, 1855 թվական։
  9. Cole, Peter. The dream of the poem: Hebrew poetry from Muslim and Christian Spain, 950—1492, Princeton University Press, 2007, p. 23-27 («Dunash Ben Labrat» and «The wife of Dunash»).
  10. Издан С. Г. Штерном, Вена, 1870
  11. Հրատարակվել Ս. Շտերնի կողմից, որը հիշատակված է վերևի գրքում
  12. Ֆիլիպովսկու հրատարակումը, Լոնդոնում 1856 թվական։
  13. Landshut. Amude ha-Abodah, p. 61; Zunz, Literaturgesch., 484

Գրականություն խմբագրել

  • Geiger А. Das Judenthum und seine Geschichte, т. II.
  • Pinsker. Likkute Kadmonioth (приложение, стр. 157 и д., 162—166).

Արտաքին հղումներ խմբագրել