Դումուզի, «հովիվ» մականունով՝ (շումերեն՝ ddumu-zid sipad) շումերական մինչդինաստիական կիսաառասպելական արքա, որը կառավարել է Միջագետքի հարավում գտնվող հին շումերական Բադ-տիբիրա քաղաքում, մինչև երկրորդ մեծ ջրհեղեղն ընկած ժամանակահատվածում: Հավանաբար նրան համարել են աստվածային ծագում ունեցող։

Դումուզի-հովիվ
Marriage of Inanna and Dumuzi.png
 
Ծննդյան օր անհայտ
Վախճանի օր անհայտ
Ամուսին Inanna?

Կառավարումը հավանաբար վերագրվում է Ջեմդեթ Նասրի (Ք․ ա․ XXX դար) ժամանակաշրջանին, որն ավարտվել է մեծ ջրհեղեղով։ Իրաքում պեղումների արդյունքում ապացուցվել է, որ Շուրուպպակի և այլ շումերական քաղաքների շրջանում ջրհեղեղ է եղել։ Գետի նստվածքի շերտերի ռադիոածխածնային մեթոդով ուսումնասիրության արդյունքում այն վերագրվում է Ք․ ա. 2900 թվականներին, ընդհատել է բնակչության շարունակականությունը, որն ընդարձակվել էր դեպի հյուսիս, մինչև շումերական Քիշ քաղաք։ Ջեմդեթ Նասրի ժամանակաշրջանի գունավոր խեցեղեն է հայտնաբերվել անմիջապես ջրհեղեղային շերտի տակ[1]։ Դումուզիները համարվել են շումերական առասպելական տիրակալներ, քանի որ բացի Նիպպուրյան ցարական արձանագրությունը, նրանց գոյությունը չի հաստատվել որևէ այլ աղբյուրների կողմից։

Հնագույն Միջագետք
Գրադարձություն Թարգմանություն

8. eridugki ba-cub
9. nam-lugal-bi bad3-tibiraki-ce3
10. ba-de6
11. bad3-tibiraki en-me-en-lu2-an-na
12. mu 43200 i3-ak
13. en-me-en-gal-an-na
14. mu 28800 i3-ak
15. ddumu-zid sipad mu 36000 i3-ak
16. 3 lugal
17. mu-bi 108000 ib2-ak[2]

8. Այդ ժամանակ Էրիդուն հրդեհվեց,
9. և արքայական իշխանությունը Բադ-տիբիրայից
10. տեղափոխվել է։
10.Բադ-տիբիրայում Էնմենլուաննան
11. կառավարել է 43 200 տարի։
12.Էնմենգալաննան
13. կառավարել է 28 800 տարի։
15. Դիմուզի, հովիվ, կառավարել է 36 000 տարի։
16. 3 արքաներ՝
17. նրանք կառավարել են 108 000 տարի[3]։

Արքայական տարբեր արձանագրություններում Դումուզի կառավարման տարիները իրարից խիստ տարբերվում են[4][5]՝

  • WB 444: 10 սարով, որը հավասար է 36 000 տարի։
  • WB 62: 7 սարով, 2 ներա և 6 սոսով, որը հավասար է 26 800 տարի։
  • UCBC 9-1819: 10 սարով, որը հավասար է 36 000 տարի։
  • Բերոսոսի Բաբելոնի պատմություն (Դաոն թագավոր): 10 սարով, որը հավասար է 36 000 տարի։

Ամեն դիպքում ընդունված է համարել, որ մինչջրհեղեղյան թագավորների կառավաման տարիների վաղեմությունը և շարունակականությունը չափազանցված է։ Տեսակետ կա, որ սարը և ները պետք է համապատասխանեն տարիներին և ամիսներին[6]։

Այդ դեպքում Դումուզի-հովիվը կառավարել է 7 տարի և 2 ամիս կամ էլ 10 տարի։

Հնարավոր է, որ հենց Դումուզի-հովիվը հանդիսացել է Դումուզի աստծո նախակերպարը (հետո Սիրո-փյունիկյան Թամմուզը

Նրա պատվին է անվանվել Պլուտոնի Դիմուզի փոսը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Harriet Crawford. Sumer and the Sumerians — Cambridge University Press, 2004 — ISBN 978-0-521-53338-6.
  2. The Sumerian king list (ETCSL) — оригинал
  3. The Sumerian king list (ETCSL) — перевод
  4. Gerhard F. Hasel. The genealogies of gen 5 and 11 and their alleged babylonian background. — Andrews University Press, 1978 — С. 366.
  5. В шумерской системе счисления 1 сар = 3600 лет, 1 нер = 600 лет, 1 сос = 60 лет.
  6. Kingdoms of Mesopotamia — Sumer

Արտաքին հղումներԽմբագրել

Մինչդինաստիական (անդրջրհեղեղյան) շրջան
Նախորդող:
Էնմենգալաննա
Շումեր 5-րդ մեծ մարդը
Ք․ ա․XXX դար կամ ավելի վաղ
Հաջորդող:
Էն-Սիպադզիդանա
3-րդը Բադ-տիբիր
Ք․ ա XXX դար կամ ավելի վաղ