Շուրուպպակ
Շուրուպպակ, («բուժող վայր», «ամբողջական երջանկության վայր»[1]), հին շումերական քաղաք։
Շուրուպպակ | |
---|---|
Մշակույթ | Շումերներ |
Դարաշրջան | Jemdet Nasr period?, Վաղ դինաստիական շրջան Միջագետքում, Akkad period? և Ur III period? |
Բաշխման տարածք | Շումեր |
![]() |

մոտավոր Ք.ա. 2600 թվական

Գտնվում էր հարավային Նապպուրայում, Եփրատ գետի ափին։ Ներկայումս քաղաքը կրում է Թելլ Ֆարա անունը, Իրաքում է, Ալ Քադիսիա նահանգում(մուխաֆազա)։ Շումերական առասպելը պատմում է, որ Մեծ ջրհեղեղից առաջ Շուրուպպակը կառուցվել է այն ժամանակվա աշխարհի կարևոր հինգ քաղաքներից հինգերորդը և վերջինը Սապարայից հետո։
Ըստ գրական գրառումների, վաղ Շումերական գլխավոր քաղաքներից էին Էրդուն, Բադ տիբիրան, Լարակը և Սիպարը։ Համաձայն ըստ Նապպուրական արքայական ցուցակի Շուրուպպակում կառավարել են երկու առասպելական[2] թագավորներ, ընդհանուր 15 շար[3] և 1 ներ[4] (54 600 տարի) տևողությամբ, «ապա ջրհեղեղը ոչնչացրեց (երկիրը)»։ «Դրանից հետո երբ ջրհեղեղը ոչնչացրեց (երկիրը) և արքայություն ուղարկվեց երկնքից (երկրորդ անգամ), Քիշը դարձավ տեղական գահական կենտրոնը», պատմում է Նապպուրական արքայական ցուցակը[5]։ Շուրուպպակը նվիրված էր Նինլիլին՝ հացահատիկի և օդի աստվածուհուն։ Ըստ շումերական առասպելի Շուրուպպակը Իուսուդրա իմաստունի հայրենիքն է (Բաբելոնում՝ Ուտնապիշտիմ, աստվածաշնչյան Նոյ), նավով փրկվել է ջրհեղեղից, որը նա կառուցել էր աստծո խորհրդով։
Պատմություն խմբագրել
Շուրուպպակը մեծ քաղաքական նշանակություն չի ունեցել, նա տնտեսական խոշոր դեր է ունեցել հացահատիկի պահեստավորման և բաշխման կենտրոն է եղել։ Շուրուպպակում կար շատ մեծ հացահատիկի ամբար, ցանկացած այլ շումերական քաղաքներից եղածներից ամենամեծը։
Պեղումներ խմբագրել
Առաջին պեղումները իրականացվել են 1902 թվականին «Գերմանական Արևելյան ընկերության» (Deutsche Orient-Gesellschaft, ինչպես նաև «Գերմանական Արևելագիտության ընկերության»)[6] կողմից։ 1931 թվականին Փենսիլվանիայի համալսարանի հնագետների խումբը Էրիխ Շմիդտի ղեկավարությամբ պեղումներ են կատարել մոտավոր կես ամիս[7]։ Հայտանբերել են Ք․ ա․ 26-րդ դարին վերագրվող գերեզմաններ, կացարանների մնացորդներ, տնտեսական և իրավաբանական փաստաթղթերի արխիվներ, ուսումնական նյութեր, քանդակագործ հուշարձաններ։ Ամենահին մշակութային շերտը պատկանում է Ջեմդեթ Նասրի ժամանակաշրջանին՝ Ք․ ա․ 4-րդ հազարմյակի վերջ։ Ք․ ա․ 3-րդ հազարամյակի վերջին քաղաքը կորցրել է իր նշանակությունը և շուտվ լքվել։ Ամենաուշ շրջանին վերագրվող գտածոներից են գլանաձև կնիքը և մի քանի կավե արձանագրությունները, որոնք վերագրվում են Ք․ ա․ 2-րդ հազարամյակի սկզբներին[8]։ Ք․ ա․ մոտավոր 3200-3000 թվականներին Շուրուպպակում և մի քանի շումերական քաղաքներում (Ուր, Ուրուկ և Քիշ) տեղի է ունեցել խոշոր ջրհեղեղ։ Շմիդտի արշավախումբը 4-5 մետր խորության տակ հայտնաբերել են կավից և տիղմից գետային բերուկներ։ Բազմագույն կավի ամենաներքին մասի նստվածքները վերագրվում են Ջեմդեթ Նասրի ժամանակաշրջանին, որն անմիջապես նախորդել է վաղ դինաստիական ժամանակաշրջանին։
«Ջրհեղեի» մասին հիշուղություններ են պահպանվել շումերական և աքքադական դիցաբանության մեջ՝
Ուտնապիշտին նրան գուշակում է, Գիլգամեշին՝ «Ես բացում եմ, Գիգամեշ, գաղտնի բառը Եվ աստվածների գաղտնիքները քեզ ես կպատմեմ։ Շուրուպպակ, քաղաքը, որին դու գիտես, Որ գտնվում է Եփրատի ափին՝ Այդ քաղաքը շատ հին է, աստվածները նրան մոտ են։ Ջրհեղեի Մեծ աստվածները նրա սրտում կխորնարհվեն» (Գիգամեշի էպոս)
Շուրուպպակի տիրակալներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Неразгаданные тайны ВАВИЛОНА ч. 12-1, Автор: Бровко Владимир)
- ↑ легендарных, архаических
- ↑ 3,0 3,1 3,2 1 шар в шумерской шестидесятиричной системе счисления составляет 3600 лет
- ↑ 4,0 4,1 4,2 1 нер в шумерской шестидесятиричной системе счисления составляет 600 лет
- ↑ Ниппурский царский список
- ↑ Ernst Heinrich and Walter Andrae, ed. «Fara, Ergebnisse der Ausgrabungen der Deutschen Orient-Gesellschaft in Fara und Abu Hatab» (Berlin:Staatlich Museen zu Berlin, 1931)
- ↑ Erich Schmidt, Excavations at Fara, 1931, University of Pennsylvania’s Museum Journal, 2 (1931), pp 193—217.
- ↑ Harriet P. Martin, FARA: A reconstruction of the Ancient Mesopotamian City of Shuruppak, Birmingham, UK: Chris Martin & Assoc., (1988)p. 44, p. 117 and seal no. 579.
Աղբյուրներ խմբագրել
- Ниппурский царский список
- http://khazarzar.skeptik.net/books/shumer/malkha.htm (Ниппурский царский список).
- http://narodna.pravda.com.ua/rus/history/4b1fe149daab0 Archived 2013-10-04 at the Wayback Machine. (Неразгаданные тайны ВАВИЛОНА ч.12-2, Автор: Бровко Владимир).
Արտաքին հղումներ խմբագրել
- Հնագույն քաղաքներ Archived 2013-10-04 at the Wayback Machine.