Դուբովաց ամրոցը ամրոց է Կարլովացում, Խորվաթիայում[1]։

Դուբովաց ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ և շատո
ՏեղագրությունDubovac?
Վարչական միավորԿառլովաց
Երկիր Խորվաթիա
Վերահսկվում էՖրանկոպաններ
Քարտեզ
Քարտեզ
 Dubovac Castle Վիքիպահեստում

Դուբովաց ամրոցը նայում է խորվաթական Կարլովաց քաղաքին։ Քառակուսի աշտարակը հավանաբար կառուցվել է 13-րդ դարի ընթացքում։ 15-րդ դարում ամրոցը վերակառուցվել է վերածննդի ոճով։ Ամրոցի սեփականատերերը տարբեր մարդիկ են եղել. սլավոնացի ազնվական ընտանիք, խորվաթական կոմսեր ու դուքսեր։ 1671 թվականից մինչև 1809 թվականը Դուբովացի սեփանականատերերը կարլովացյան գեներալներ էին։ 1837 թվականին նոր սեփականատերը` կոմս Լավալ Նուջենթը, վերակառուցում է ամրոցը ռոմանտիզմի ոգով։ Դուբովացը կրկին վերանորոգվում է 1952 թվականին։ Գոյություն ունի ամրոցի այդ ժամանակվա լուսանկարը[1]։ Ամրոցը մի քանի տարի օգտագործվել է որպես հյուրանոց, և սենյակների ներքին հարդարանքին պատճառված վնասն այժմ վերականգնվում է։ Այստեղ կան թանգարանային ցուցանմուշներ։ Ամրոցի մասին պատմող նյութերը հուշում են, որ այն կառուցվել է բլուրի վրա` ուժեղացնելու պաշտպանությունն ու մեծացնելու շրջակա տարածքների տեսանելիությունը[1]։ Ամրոցի լուսանկարը վերջերս տեղադրվել է խորվաթական նամականիշի վրա[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.castles.info/croatia/ Արխիվացված 2020-02-19 Wayback Machine Castles of Croatia
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) Կաղապար:Hr icon
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուբովաց ամրոց» հոդվածին։