Դուբնա (Վոլգայի վտակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դուբնա (այլ կիրառումներ)
Դուբնա, գետ Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրյան, Մոսկովյան, մասնակի՝ Տվերյան տարածաշրջաններում, Վոլգայի աջ վտակը։
Դուբնա | |
---|---|
Դուբնա գետը | |
Բնութագիր | |
Երկարություն | 167 |
Ավազանի մակերես | 5350 կմ² |
Ավազան | Վոլգա/Կասպից ծով |
Ջրահոսք | |
Գետաբերան | Վոլգա |
Գետաբերանի տեղակայում | Վոլգա |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Sestra?, Shibovka?, Shibakhta?, Peremoyka?, Koreshovka?, Sulat?, Yakot'?, Kubzha?, Ռասսոլովկա, Velya?, Vytravka?, Kuyminka?, Kunovka? և Kun'ya? |
Երկրամաս | Վլադիմիրի մարզ, Մոսկվայի մարզ և Տվերի մարզ |
Ջրահավաք | Վոլգայի ավազան |
Դուբնան սկիզբ է առնում Վլադիմիրյան տարածաշրջանից՝ Կորելի և Զեզեվիտովո գյուղերի միջակայքից, Ալեքսանդրով քաղաքի մոտակայքից, Կլինսկո-Դմիտրովսկյան լեռնաշղթային լանջերից։ Գետը թափվում է Վոլգայի մեջ Դուբնա քաղաքի արևելյան հատվածում՝ Իվանովսկյան պատնեշից 8 կմ ներքև։
Գետի վրա գտնվում է նույնանուն քաղաքը, Վերբիլկի բանավանը, Բրիկովի Գորի, Բերեզինո գյուղերը, Ռատկովո և Մուխանովո ավանները։
Ջրաբանություն
խմբագրելԵրկարությունը՝ 167 կմ, ավազանի մակերեսը՝ 5350 կմ²[1]։
Դուբնան սկզբնապես հոսում է հիմնականում արևմուտք։ Մոսկվայի մարզում՝ Ֆիլիսովո գյուղի շրջակայքում, թեքվում է դեպի հյուսիս, Սուլատի հետ միաձուկվելով՝ դեպի հարավ-արևմուտք։ Վերբիլոկից 6 կմ վեր փոխում է ընդհանուր ուղղությունը դեպի հյուսիս-արևմուտք։ Միջին հոսանքում հանդիպում են երկար ուղղաձիգ հատվածներ։ Ափերը հիմնականում ցածրադիր և ճահճոտ են։ Նավարկելի է Բերեժոկ գյուղից 15 կմ հեռավորությունից մինչև գետաբերանը։
Հիմնական վտակներն են՝ ձախից՝ Կունյան, Կուբժան, Վելյան, Սեստրան (ամենամեծը), Ռասսոլովկան, աջից՝ Սուլատը։
Ջրային ռեեստրի տվյալներ
խմբագրելԸստ Ռուսաստանի պետական ջրային ռեեստրի տվյալների՝ գետը պատկանում է Վերինվոլգյան ավազանին, գետի ջրատնտեսական հատվածը՝ Վոլգան Իվանովսկյան հիդրոհանգույցից մինչև Ուգլիչսկյան հիդրոհանգույցն է (Ուգլիչսկյան ջրամբար), գետի ենթաավազանը ձգվում է Վերին Վոլգայից մինչև Կույբիշևյան ջրամբարը (առանց Օկայի ավազանի)[1]։
Ջրային ռեսուրսների դաշնային գործակալության կողմից պատրաստված Ռուսաստանի Դաշնության տարածքի ջրատնտեսության շրջայնացման աշխարհագրական տեղեկատվական համակարգի տվյալների[1]՝
- Պետական ջրային ռեեստրում ջրային օբյեկտի ծածկագիրը՝ 08010100812110000003066
- Ջրաբանական ուսումնասիրության (ՋՈՒ) ծածկագիրը՝ 110000306
- Ավազանի ծածկագիրը՝ 08.01.01.008
- ՋՈւ հատորի համարը՝ 10
- ՋՈւ թողարկումը՝ 0
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Государственный водный реестр: Дубна». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուբնա (Վոլգայի վտակ)» հոդվածին։ |