Դուայթ Գրիզուոլդ

ամերիկացի քաղաքական գործիչ

Դուայթ Գրիզուոլդ (անգլ.՝ Dwight Palmer Griswold, նոյեմբերի 27, 1893(1893-11-27)[1][2], Հարիսոն, Նեբրասկա, ԱՄՆ - ապրիլի 12, 1954(1954-04-12)[1][2], Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ սենատոր, Նեբրասկայի 25-րդ նահանգապետ։

Դուայթ Գրիզուոլդ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Nebraska Wesleyan University? և Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Պրեսբիտերեկան եկեղեցի (ԱՄՆ)
Ծննդյան օր նոյեմբերի 27, 1893(1893-11-27)[1][2]
Ծննդավայր Հարիսոն, Նեբրասկա, ԱՄՆ
Վախճանի օր ապրիլի 12, 1954(1954-04-12)[1][2] (60 տարեկան)
Վախճանի վայր Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Դուայթ Գրիզուոլդը ծնվել է Նեբրասկայի Հարիսոն քաղաքում, Դուայթ Հաբբարդի (1860-1928) և Կլարիսսա Գրիզուոլդի ընտանիքում[3]։ 1910 թվականին ավարտել է Կարնիի (Նյու-Ջերսի) ռազմական ակադեմիան, 1910-1912 թվականներին սովորել է Նեբրասկայի Մեթոդիստական համալսարանում, 1914 թվականին Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարանից ստացել է արվեստի բակալավրի աստիճան[4][5]։ 1916 թվականին, որպես սերժանտ, Գրիզուոլդը ծառայել է Նեբրասկայի հետևակային գնդում, ամերիկա-մեքսիկական սահմանային ընդհարումների ժամանակ, իսկ 1917-1918 թվականներին` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, դաշտային հրետանու առաջին դասի լեյտենանտ, այնուհետև ստացել կապիտանի կոչում։

Մինչև քաղաքականությամբ զբաղվելը Գրիզուոլդը հաջողված գործունեություն է իրականացրել որպես բանկիր և տպագրիչ։ 1922-1940 թվականներին հրատարակել է Gordon Journal ամսագիրը Նեբրասկայի նահանգի Գորդոն քաղաքում։ 1921 թվականին Գրիզուոլդը եղել է Նեբրասկայի ներկայացուցիչների Պալատի անդամ, 1925-1929 թվականներին` նահանգի սենատոր[4][5]։ 1932, 1934 և 1936 թվականներին նա հաջողությամբ մասնակցել է նահանգապետի ընտրություններին։ 1940 թվականի նոյեմբերին Գրիզուոլդը ընտրվել է Նեբրասկայի նահանգապետ, 1942 թվականին վերընտրվել է երկրորդ, իսկ 1944 թվականին՝ երրորդ ժամկետով։ Այդ պաշտոնում մնացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Այդ ժամանակ բարելավել է նահանգի աշխատողների փոխհատուցման մասին օրենքը, կարգավորել վաստակի և ատեստացիայի հիման վրա աշխատողների վարձման համակարգը, ինչպես նաև զգալիորեն իջեցվեց տոկոսադրույքը։ Նահանգապետի պաշտոնից հեռանալուց հետո 1947 թվականին Գրիզուոլդը ծառայել է Գերմանիայի ներքին գործերի բաժնի և ռազմական վարչակարգի հաղորդակցության տնօրեն, 1947-1948 թվականներին եղել է Հունաստանին օժանդակության ցուցաբերման առաքելության ղեկավար, 1950-1954 թվականներին եղել է Նեբրասկա-Լինկոլնի Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 1952 թվականի նոյեմբերի 4-ին ընտրվել է ԱՄՆ սենատի անդամ, որտեղ ծառայել է մինչև մահը։

Մահ խմբագրել

Գրիզուոլդը մահացել է 1954 թվականի ապրիլի 12-ին Բետեսդի Ռազմա-ծովային հոսպիտալում և հուղարկավորվել է Սկոտսբլաֆֆի Ֆեյրվյու գերեզմանատանը։

Ընտանիք խմբագրել

Գրիզուոլդն ամուսնացած է եղել Էրմե Էլլիոտի հետ, նրանք ունեցել են երկու երեխա[4]։ Գրիզուոլդը ընդունվել է Նեբրասկայի Փառքի սրահ։ Եղել է «Ամերիկյան լեգեոն» կազմակերպության Alpha Tau Omega միաբանության անդամ[6], մասոն և տաճարական[3]։

Գրականություն խմբագրել

  • Dwight P. Griswold // The Encyclopedia of Nebraska. — Somerset Publishers, Inc,, 1999. — P. 112-113. — 459 p. — ISBN 0-403-09834-3.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 «Griswold, Dwight Palmer» (անգլերեն). The Political Graveyard. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Nebraska Governor Dwight Palmer Griswold» (անգլերեն). Национальная ассоциация губернаторов, www.nga.org. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  5. 5,0 5,1 Дуайт Гризуолд в Биографическом справочнике Конгресса США
  6. «Nebraska Hall of Fame» (անգլերեն). NebraskaHistory.org. էջեր 79 (8). Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել