Դոջինշի (ճապ.՝ 同人誌)` ճապոնական տերմին է, որ գործածվում է ինքնուրույն հրատարակված գործերը`ամսագրերը, մանգաները կամ նովելները բնորոշելու համար։

Դոջինշիները սովորաբար երկրպագուների ձեռքի գործ են, բայց քիչ չեն հանդիպում նաև դոջինշի նկարող պրոֆեսիոնալ նկարիչներ։ Այժմ դոջինշիի ամենատարածված ենթատեսակը ֆան-մանգան է։ Տերմինն առաջացել է դոջինձաշշի հաապվումից, որտեղ դոջին (ճապ.՝ 同人 դոուջին, նույն մարդը)֊ը բնութագրում է նույն հետաքրքրություններով մարդկանց խումբը, իսկ շի (ճապ.՝ շի, շարունակական հրատարակություն, ամսագրեր)-ը։ Դոջինշիների ֆան-արտի լայն ու բովանդակ ենթակատեգորիա են, որ ներառում են արտ-հավաքածուներ, անիմե, հենտայ ու վիդեո-խաղեր, բայց դրանցով չեն սահմանափակվում։

Դոջինշի-նկարիչները խմբեր են կազմում ու իրենք իրենց անվանում սաքուրու (ճապ.՝ サークル) անգլ.՝ circle բառից։ Հաճախ, երբ խումբը միայն մի նկարիչ է ունենում, վերանվանվում է քոջին սաքուրու (ճապ.՝ 個人サークル անհատական ակումբ):

Դոջինշիները ստեղծվում են նկարիչների կամ գրողների կողմից, որոնք նախընտրում են հրատարակել նաև իրենց սեփական գործերը։ 1980-ականներից սկսած դոջինշիների իրացման հիմնական հնարավորությունը դրանց թեմայով կազմակերպված համաժողովներ են, որոնցից խոշորագույնը տեղին ունեցավ Tokyo's Big Sight-ում ու կոչվեց Կոմիքետ` անգլ.՝ Comic Market բառակազմությունից։ Սա հնարավորություն ստեղծեց տաղանդավոր խմբերին կամ անհատներին ծանոթանալ համախոհների հետ, վաճառել իրենց գործերն ու փորձել ուժերը մրցույթներում։

Դոջինշիների մեծամասնությունը իրականացված պատվերներ են, որոնք հրատարկում են հենց հեղինակները։ Հաճախ նրանք օգտվում են ժամանակակից բազմացնող սարքերից, բայց պատահում են դեպքեր, երբ նկարիչն իր ստեղծագործությունը ձեռքով է արտագրում։

Պատմությունը խմբագրել

Առաջին դոջինշին հրատարկվել է վաղ Մեյջի ժամանակաշրջանում` 1874 թվականից։ Դա Մեյրոքու Ձաշշին (ճապ.՝ 明六雑誌) էր` գրական ամսագիր։ Այն դոջինշիի գաղափարի տարածման գործում մեծ դեր խաղաց։ 1885 թվականին Օձաքի Քոյոն ու Յամադա Բիմյոն հիմնեցին Գարաքուտա Բունքո (ճապ.՝ 我楽多文庫) ամսագիրը` առաջինը, որում հրատարակվում էին դոջինշի-նովելները։

Դոջինշիներն իրենց զարգացման գագաթնակետին հասան վաղ Շովա ժամանակաշրջանում` ժամանակ, երբ նրանք դարձան ստեղծարար երիտասարդության ձայնի խոսափողը։ Լինելով ընկերական շրջապատում կարդացվող ու քննարկվող մեդիա` դոջինշին շուտով դարձավ շիշոսեցու ժանրի հիմքը, մի ժանրի, որում հեղինակը ներկայացնում էր հենց իր կյանքի պատմությունն ու իր ապրումները։ Հետպատերազմյան շրջանում դոջինշիների կարևորությունը տարբեր գրական դպրոցների ու նոր սերնդի հեղինակների պատճառով աստիճանաբար ընկավ. նրանց դերը ստանձնեցին այլ ամսագրեր` ինչպիսիք են Գունզոն, Բուգաքուքայն ու ուրիշները։ Առավել հիշարժան օրինակ է 1933 թվականից 1969-ը հրատարակվող Բունգեյ Շուտոն (ճապ.՝ 文芸首都, Գրական մայրաքաղաք): Որոշ դոջինշի-ամսագրեր գործում էին պաշտոնականների հովանավորության տակ։ Հայկու և տանքա ամսագրերից շատերը մինչ օրս էլ գործում են։

1980-ականներն դոջինշիերը էվոլյուցիա ապրեցին և իրենց հիմնական ձևը ստացան. այժմ դոջինշիները մեծամասամբ գոյություն ունեցող սերիաների հիման վրա գրված երգիծանք կամ մեդիա էին, ոչ ինքնուրույն գործեր։ Սրան հաջորդեց 1975 թվականին հիմնված Cokmiket-ը` դոջինշի-ով զբաղվող հասարակությունը միավորող խոշոր ու մասնագիտացված իրադարձությունը։

1991 թվականի փետրվարին արդեն կային դոջինշի ստեղծողներ, ովքեր իրենց գործերը վաճառում էին կոմիքսների խանութներում։ Սակայն այս ավանդույթը ջրի երես դուրս եկավ ու ստիպված եղավ շատ խոչընդոտներ հաղթահարել, երբ երեք մենեջերներ ձերբակալվեցին լոլիքոն-դոջինշիի վաճառքի համար։

Վերջին տասնամյակում դոջինշին հազարավոր երկրպագուների ու ստեղծագործողների բանակ է հավաքել։ Անհատական հրապարակման տեխնոլոգիաների զարգացումը ուղղակիորեն նպաստում է դոջինշի-ստեղծողների շատացմանը` հանարվորություն տալով արագ գրել, նկարել, թողարկել ու տարածել սեփական աշխատանքները։ Օրինակ, այժմ շատ դոջինշիներ հասարակության լայն շերտերին են հասնում թվային մեդիայի տեսքով, շատ հեղինակներ էլ նախընտրում են դուս չգալ համաշխարհային սարդոստայնի սահմաններից։

Կատեգորիաները խմբագրել

Ինչպես իրենց գործընկեր-օրիգինալները, դոջինշիները բաժանված են ժանրերի ու տիպերի։ Նպատակային լսարանի շնորհիվ որոշակի թեմաներ գերիշխող են ու միայն հիմնական բաժանումներն են դասակարգում հրատարակությունները։

Դոջինշիները կարելի է բաժանել երկու մեծ խմբի` օրիգինալ աշխատանքներ ու անիպարո` որոշակի գոյություն ունեցող մեդիայի(անիմեի կամ մանգայի) հիման վրա նկարված դոջինշիներ։

Ինչպես ֆանֆիկներում, դոջինշիներում էլ է շատ տարածված ոչ օրիգինալ զուգավորումը, ինչի տրամաբանական ու հաճախ կրկնվող հետևանք են յաոյն ու յուրին` հենտայ-դոջինշիները, որտեղ նկարագրվում են սեռական հարաբերություններ համապատասխանաբար տղամարդկանց ու կանանց միջև։ Հանդիպում են նաև այնպիսի զույգեր, որոնք ուղիղ տեքստով ակնարկում են` ինչ սպասել հիմնական սյուժեից։

Այլ կատեգորիա է ֆուրրին կամ քեմոնոն` որպես կանոն միասեռական արական ֆուրրի զույգերով, կամ, ավելի հազվադեպ` իգական։ Ֆուրրի դոջինշիները հաճախ կիսում են նույն հատկանիշները, ինչ յաոյ կամ յուրի ժանրերը. էրոտիկ տեսարաններում հերոսների զգացմուքները չափազանցված են, նկարելու` հատկապես աչքերի ոճը շատ նման է անիմե/մանգա ոճին։

Շնորհիվ մեծ պահանջարկի` դոջինշիի (թե՛ օրիգինալ, թե՛ ֆան-արտ) կարևոր մաս են կազմում սեքսուալ բնույթի անկեղծ նյութերը։ Իրականում, հաճախ դոջինշիի միակ խնդիրը հայտնի հերոսներին կամ մարդկանց նման տեսարաններում պատկերելն է։ Նման դոջինշիները տարբերակելու համար հաճախ գործածվում է էրո մանգա (ճապ.՝ エロ漫画) տերմինը։ Երբեմն կարելի է հանդիպել նաև սեյջին մուքե (ճապ.՝ 成人向け, մեծահասակների համար) կամ 18-քին (ճապ.՝ 18禁, արգելված է 18 տարեկանից փոքրերի համար): Համապատասխանաբար, իպպանը (ճապ.՝ 一般) բնորոշում է այն նյութերը, որոնք կարող են կարդալ բոլորը` անկախ տարիքից։

Դոջինշիների ոչ բոլոր կատեգորիաները բնորոշող տերմիններն է անգելերենը փոխ առել ճապոներենից։ Օրինակ, AU անգլ.՝ alternate universe կամ այլընտրանքային աշխարհ տերմինը, բուն անգլերեն տերմին է, որը գործածական է ինչպես բոլոր ֆան-արտերի, այնպես էլ դոջինշիների համար։