Ջեսսի Դոնալդ (Դոն) Նոթս[6] (անգլ.՝ , հուլիսի 21, 1924(1924-07-21)[1][2][3][…], Morgantown, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ - փետրվարի 24, 2006(2006-02-24)[4][1][2][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկական ֆիլմի և հեռուստատեսության կատակերգու դերասան։ Նա հինգ անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի՝ կատակերգական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանի համար։

Դոն Նոթս
Ծնվել էհուլիսի 21, 1924(1924-07-21)[1][2][3][…]
ԾննդավայրMorgantown, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 24, 2006(2006-02-24)[4][1][2][…] (81 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
ԿրթությունԱրևմտյան Վիրջինիայի համալսարան և Morgantown High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող և սցենարիստ
Ծնողներհայր՝ William Jesse Knotts?[5], մայր՝ Elsie Luzetta Knotts?[5]
Պարգևներ և մրցանակներ
«Ասիա-խաղաղօվկիանոսային արշավի» մեդալ

Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

և

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Կենսագրություն

խմբագրել

Դոն Նոթսը ծնվել է Արևմտյան Վիրջինիայի Մորգանթաուն քաղաքում։ Նա մեծացել է Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանում։ Նոթսը ունեցել է երկու եղբայր, որոնցից մեկը մահացել է ասթմայից, երբ Նոթսը դեռ դեռահաս էր։ Նա ավարտել է Մորգանթաունի դպրոցը և ստացել կրթություն Արևմտյան Վիրջինիայի համալսարանում։ Նա սկսել է հանդես գալ որպես որովայնախոս և աճպարար դեռևս դպրոցն ավարտելուց առաջ: Բանակում ծառայության ժամանակ, երբ պատերազմ էր, Նոթսը զբաղվել է զինվորներ համար ժամանցային շոուների կազմակերպմամբ։ 1948 թվականին Նոթսը ամուսնացել է, զույգն ունեցել է երկու երեխա։ 1969 թվականին նա բաժանվել է։ Բրոդվեյում մի քանի դերերից և Դժվար է լինել սերժանտ ֆիլմում դերից հետո նա դարձել է Սթիվ Ալլենի շոուին մշտական հրավիրվող աստղ։ Նոթսը ստացել է հինգ «Էմմի» մրցանակ 1960-1965 թվականներին Էնդի Գրիֆիտի շոուում իր աշխատանքի համար։ Շոուից հեռնալուց հետո նա նկարահանվել է շատ ֆիլմերում։ Իր կեսդարյա կարիերայի ընթացքում Նոթսը խաղացել է ավելի քան 25 ֆիլմում և 7 հեռուստասերիալում։ «Այս խելագար, խելագար, խելագար, խելագար աշխարհը» ֆիլմում նա խաղացել է այնպիսի կատակերգական դերասանների հետ, ինչպիսիք են Բաստեր Կիտոնը և Ջոնաթան Ուինտերսը։ 1997 թվականին նա «Կատուները չեն պարում» մուլտֆիլմում հնչյունավորել է Կրիային։ Դոն Նոթսը մահացել է 2006 թվականին Լոս-Անջելեսում[7][8][9]։ Թաղվել է Լոս-Անջելեսի Վեստվուդի գերեզմանոցում։

1998 թվականին Նոթսի հայրենի քաղաքում փողոց է անվանվել նրա պատվին։

Նոթսի պատվին արձանը բացվել է 2016 թվականի հուլիսի 23-ին նրա հայրենի քաղաք Մորգանթաունում՝ Մետրոպոլիտեն թատրոնի դիմաց՝ Հայ Սթրիթում[10]:

Ընտրված ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
1958 Դժվար է լինել սերժանտ No Time for Sergeants կապրալ Ջոն բրաուն
1960 Արթնացրեք ինձ, երբ սա կավարտվի Wake Me When It's Over սերժանտ Փերսի Ուորրեն
1961 Վերջին անգամը, երբ ես տեսա Արչիին The Last Time I Saw Archie հրամանատար Հարրի Լիթլ
1963 Այս խելագար, խելագար, խելագար, խելագար աշխարհը It's a Mad, Mad, Mad, Mad World նյարդային վարորդ
1963 Ես վերադարձա, սիրելիս Move Over, Darling հագուստի վաճառող
1964 Անկրկնելի Պարոն Լիմպետ The Incredible Mr. Limpet Հենրի Լիմպետ
1966 Ուրվականը և պարոն Չիկենը The Ghost and Mr. Chicken Լյութեր Հեգս
1968 Արևմուտքի ամենաթույլ հրացանը The Shakiest Gun in the West Բժիշկ Ջեսսի Հեյվուդ
1975 Չարաճճի բանդա The Apple Dumpling Gang Թեոդոր Օգելվի
1976 Զատկի տոները No Deposit, No Return Բերտ
1976 Թալան Մոնտե Կարլոյում Herbie Goes to Monte Carlo Ուիլլի Էփլգեյ
1984 Թնդանոթի վազք II Cannonball Run II Երկրորդ սպան
1998 Փլիզանտվիլ Pleasantville Վերանորոգման ծառայության աշխատող

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2006/02/26/arts/television/26knotts.html?ex=1298610000&en=d30d65e9aa9aabda&ei=5090
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Geni(բազմ․) — 2006.
  6. «Knotts, Don, T/5». Together We Served. Արխիվացված է օրիգինալից 2020-11-25-ին. Վերցված է 2019-11-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Stan Bumgardner. «Don Knotts». The West Virginia Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2015-09-12-ին. Վերցված է 2015-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Don Knotts, Actor Known As Shaky Deputy, Dies at 81». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015-07-10-ին. Վերցված է 2015-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Don Knotts, Ever Proud to Be a Bumbler». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Jesse Wright. «Don Knotts Statue Unveiled in Morgantown» (անգլերեն). www.wvpublic.org. Արխիվացված է օրիգինալից 2020-06-09-ին. Վերցված է 2020-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)