Թամարա Պետրոսյան
Թամարա Վալերիի Պետրոսյան, բեմական անունը` Տոմա (օգոստոսի 18, 1986, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասանուհի, երգչուհի (Artsakh Voices band), հաղորդավարուհի, մասնագիտությամբ՝ լեզվաբան։
Թամարա Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Արցախի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, հաղորդավար և լեզվաբան |
Ծնողներ | Վալերի Պետրոսյան, Դորոթեյա Պետրոսյան |
Ամուսին(ներ) | Տարոն Իսպիրյան (Պոնչ) |
Եղբայր | Վլադիմիր Պետրոսյան, Քրիստ Պետրոսյան |
Կենսագրություն
խմբագրելԹամարա Պետրոսյանը ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Նրա մայրը՝ Դորոթեյա Պետրոսյանը, մասնագիտությամբ լեզվաբան է, իսկ հայրը՝ Վալերի Պետրոսյանը, ինժեներ։
Թամարա Պետրոսյանը սովորել է Ստեփանակերտի թիվ ութ միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Արցախի համալսարանի օտար լեզուների բաժնում։
Առաջին անգամ որպես դերասանուհի հանդես է եկել Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ, որն առաջին անգամ բեմադրվել է Արցախի թատերախմբի հետ մինչև Երևանում: Թամարան այդ ժամանակ դեռ սովորում էր համալսարանում, նաև մի քանի տարի երգում էր «Արցախի ձայն» նախագծում։ Քանի որ ներկայացումը շատ երաժշտական էր, Նարեկ Դուրյանին անհրաժեշտ էին երգող դերասաններ, և նա եկել էր «Արցախի ձայն» ստուդիա դերասաններ ընտրելու։ Ստուդիայի դերասաններին հարցեր տալու արդյունքում էլ Թամարան անցել էր քասթինգը։
Ճանապարհը դեպի կինո մի փոքր այլ կերպ է եղել։ Թամարայի առաջին փորձը եղել է ամերիկյան ֆիլմում, էպիզոդիկ դերում։ Ֆիլմը կոչվում էր «Here», որտեղ գլխավոր դերակատարը Բեն Ֆոսթերն էր[1]։ Նկարահանումները տևել են երկու օր և տեղի են ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահում։ Թամարան բազմիցս նշել է, որ այդ կարճ ժամանակահատվածում նա ձեռք է բերել որոշակի փորձ՝ աշխատելով պրոֆեսիոնալների հետ։ Հետագայում «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն», «Ընտանյոք հանդերձ» և այլ հեռուստատեսային և կինո նախագծերում նկարահանվելու հրավերներ է ստացել։ 2004 թվականին ինտեգրվել է «Արցախի ձայն» նախագիծ, նախագծով համերգային ծրագրերով ելույթ է ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս։
2018 թվականի հոկտեմբերի 14-ից Թամարան ընդգրկված է Women’s Club հայկական երգիծական նախագծի հիմնական դերասանական կազմում։ Այս նախագիծը նրան մեծ ճանաչում է բերել։ Women’s Club-ի շրջանակներում դերասանական կազմը տարբեր հումորային ծրագրերով եղել է բազմաթիվ երկրներում, առավելապես ԱՄՆ և Եվրոպա։
Թամարան արդեն երկար տարիներ աշխատում է «Բոհեմ» թատրոնում և հանդիսանում է հիմնական կազմի դերասանուհիներից։ Նարեկ Դուրյանը մեկ առիթով նշել է. «Թամարան այն անձնավորությունն է, որին պետք է տեսնել անպայման թատրոնում»։
Թամարա Պետրոսյանը Շանթ հեռուստաընկերության եթերում վարում է “TotoGaming” ընկերության կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությունները։
2019 թվականին նաև եղել է «Ազգային երգիչ» նախագծի հաղորդավարուհին։
2019 թվականի հունիսին Արցախում վարել է “Չճանաչված պետությունների ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2019”-ի առիթով կազմակերպված համերգային միջոցառումը, իսկ օգոստոսի 17-ին՝ «Համահայկական խաղերի» բացման հանդիսավոր արարողությունը։
Թամարան իր ուժերը փորձում է նաև instagram-յան վայների շրջանակներում։ 2019 թվականին նա սկսել է «Եղիր Տոմայի պես» կարճատև տեսանյութերի շարքը, որն արժանացել է հանրության մեծ ուշադրության։ Սակայն այն դադրեցրել է։ Հարցին թե արդյո՞ք «Եղիր Տոմայի պես»-ը կշարունակվի իրավիճակի ավարտից հետո, Թամարան պատասխանել է՝ «հուսամ՝ այո, նայած, թե երբ կավարտվի»։
2019 թվականի սեպտեմբերի 15-ին առաջին անգամ «Բոհեմ թատրոնում» կայացել է Թամարայի «Տանը մնացի՞» մոնոներկայացման պրեմիերան։ Հարցազրույցներում Թամարան բազմիցս նշել է, որ իրենից շատ երկար ժամանակ է պահանջվել նման քայլի դիմելու համար, քանի որ քայլը բավականին ռիսկային էր, և նա մեծ վախեր ուներ միայնակ բեմ բարձրանալ, սակայն Սեթրակ Գոջամանյանի միջնորդությամբ Տոման կարողացել է հաղթահարել իր բոլոր վախերը և մի քանի ամսյա փորձերի արդյունքում արդեն իսկ սեպտեմբերին «Բոհեմի» հանդիսատեսը հնարավորություն է ունեցել վայելելու Տոմայի խաղը։ Ներկայացումը ժամանակավորապես չի բեմադրվել կորոնավիրուսային վարակի պատճառով: Որոշ փոփոխություններով կրկին բեմադրվել է 2024 թվականին[2]:
Անձնական կյանք
խմբագրելԹամարա Պետրոսյանը շատ անգամներ նշել է, որ չի սիրում հանրայնացնել իր անձնականը, սակայն 2019 թվականի հունիսի 30-ին եթեր հեռարձակված Sport Club հաղորդումը[3] Թամարայի և Տարոն Իսպիրյանի (Պոնչ) սիրավեպի վերաբերյալ կարծիքներ են հնչել։ Երկրպագուների կասկածները հաստատվել են, երբ «Women's Club»-ի շրջագայության ժամանակ Վահե Զիրոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ զույգը զբոսնում էր միասին։ Բազում լրատվական կայքեր են անդրադարձել տվյալ թեմային[4]։ Պոնչը որևէ կերպ չի արձագանքել այդ շշուկներին, իսկ Թամարան իր ինստագրամյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ նշել է, որ նրանք պարզապես ընկերներ են։ Զույգն ամուսնացել է 2024 թվականին[2]:
Ֆիլմագրություն
խմբագրել- «Here» (2011)
- «Дед 005» (2013)[5]
- «Քայլ ձիով» (2013)
- «Ուրիշի փոխարեն» (2014)
- «Ամանորը մեր անբաժան ընտանիքում» (2014)[6]
- «Փրկագին» (2014)[7]
- «Ընտանյոք հանդերձ» (2015)[8]
- «Կյանք ու կռիվ 2» (2016)
- «Փորձաշրջան» (2016)[9]
- «Ֆուլ հաուս 6» (2017)
- «Փեթակ» կարճամետրաժ ֆիլմ (2019)
- «Why Women's Women's» (2020)
- «Բլբուլյանները» (2021-2023)
Թատերական ներկայացումներ
խմբագրել- «Տանը մնացի՞» մոնոներկայացում
- «Մորաքույրը Փարիզից»[10]
- «Շենքում իրավիճակ ա փոխվել»
- «Շեղշե լա ֆամ»
- «Դոն Ժուանները Մարսելում»[11]
- «Ճտերն աշնանն են հաշվում»
- «Դոն Ժուան Ավիա»
- «Hotel Կալիֆորնիա»
- «Ամանորը Նազարի մոտ 1»
- «Ամանորը Նազարի մոտ 2»[12]
- «Օրագիր»:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ King, Braden, Here (Drama, Romance), Peter Coyote, Ben Foster, Datekiv Kharibyan, Annenberg Feature Film Fellowship / Sundance Institute, Cinereach Feature Film Fellowship, Lion & Wheel, Վերցված է 2024-12-01-ին
- ↑ 2,0 2,1 Mediamax. «Թամարա Պետրոսյանը եւ Տարոն Իսպիրյանը ամուսնացել են». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2024-12-01-ին.
- ↑ Sport Club հաղորդում
- ↑ https://www.youtube.com/watch?v=p77pnpoE0zo
- ↑ Grigoryan, Arkadiy (2013-08-15), Ded 005 (Comedy), Ivars Auzins, Andris Bulis, Natalya Dvoretskaya, Cinepro, Paradise Group, SinePro, Վերցված է 2024-12-01-ին
- ↑ «Լուրեր Հայաստանից - Tert.am». www.tert.am. Վերցված է 2024-12-01-ին.
- ↑ Mediamax. «Հովակ Գալոյանի, Աշոտ Տեր-Մաթեւոսյանի, Նարինե Պետրոսյանի, Մարջան Ավետիսյանի եւ մյուսների "Փրկագին"-ը». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Ընտանյոք հանդերձ». www.1tv.am. Վերցված է 2024-12-01-ին.
- ↑ «Փորձաշրջան - YouTube». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Մորաքույրը Փարիզից — Վիքիքաղվածք». hy.wikiquote.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Դոն Ժուանները Մարսելում - (Հոկտեմբերի 27, 28) - YouTube». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ ՄԱՄՈՒԼ․ամ. ««Ամանորը Նազարի մոտ-2». Նարեկ Դուրյանը կներկայացնի մանկական նոր կատակերգություն». ՄԱՄՈՒԼ․ամ. Վերցված է 2024-12-01-ին.