Դոնատաս Մոնտվիդաս (լիտ.՝ Donatas Montvydas, հոկտեմբերի 22, 1987(1987-10-22)[1], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ, հանդես է գալիս Դոննի Մոնտելլ (լիտ.՝ Donny Montell) կեղծանվամբ), լիտվացի երգիչ, Սլավյանսկի բազար փառատոնի Վիտեբսկ-2008 միջազգային երգի մրցույթի հաղթող, Յուրմալայի Նոր Ալիք 2011 թվականի մասնակից, Լիտվայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2012 և 2016 երգի մրցույթներում[2]։

Դոննի Մոնտելլ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունDonny Montell
Ի ծնե անունDonatas Montvydas
Ծնվել էհոկտեմբերի 22, 1987(1987-10-22)[1] (36 տարեկան)
Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Լիտվա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն2008-ներկա
ԿայքՊաշտոնական էջ
 Donny Montell Վիքիպահեստում

Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել

Եվրատեսիլ 2012 խմբագրել

Եվրատեսիլ 2012-ին Դոնատասը ներկայացել է «Love Is Blind» («Սերը կույր է») երգով[3]։ Կիսաեզրափակչում ելույթ ունեցավ 18 համարի ներքով և գրավեց 3-րդ հորիզոնականը` դուրս գալով եզրափակիչ։ Վաստակել է 104 միավոր (առավելագույն՝ 10 միավոր ստացել է Մեծ Բրիտանիայից, Էստոնիայից, Բելառուսից և Մալթայից)։ Եզրափակչում ելույթ է ունեցել 4-րդ համարի ներքով և 70 միավորով զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը (12 միավոր ստացել է Վրաստանից

Եվրատեսիլ 2016 խմբագրել

Դոննին հաղթել է Եվրատեսիլի լիտվական նախնական մրցույթում, իսկ եզրափակչում ստացել է առավելագույն 12 միավոր ժյուրիի և հեռուստադիտողների կողմից։ Նրան ընձեռնվեց երկրորդ անգամ ներկայացնել Լիտվան Եվրատեսիլ երգի մրցույթում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Lithuania sends Donny Montell to Baku». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  3. «Baku 2012: Lithuania confirm participation». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոննի Մոնտելլ» հոդվածին։