Դոնի Ռոստովի երաժշտական կոմեդիայի հայկական թատրոն

Դոնի Ռոստովի երաժշտական կոմեդիայի հայկական թատրոն, հիմնվել է 1919 թվականին, Նոր Նախիջևանում՝ Հայ դերասանական կոոպերատիվ ընկերության անունով (ղեկ․ Հ․ Նանասյան)։ Խաղացանկում՝ դրամաներ և օպերաներ։

Դոնի Ռոստովի երաժշտական կոմեդիայի հայկական թատրոն
Տեսակթատրոն
ԵրկիրՌուսաստան Ռուսաստանի Հանրապետություն
Գտնվելու վայրըԴոնի Ռոստով
Հիմնադրման ամսաթիվ1919 թվական
Փակման ամսաթիվ1927 թվական

Կազմ խմբագրել

1920-1921 թվականներին խմբում հանդես են եկել Ց․ Ամերիկյանը, Հայկ Դանզասը, Գ․ Կրասիլնիկյանը, Վանշիրը (Մ․ Համբարձումյան), Գևորգ Չուբարը, Ռ․ Կոտոզյանը, Մ․ Լուսինյանը, Ն․ Ալիխանյանը և ուրիշներ։

Բեմադրություններից են՝ Կալմանի «Սիլվա», «Բայադերա», Լեհարի «Կենսուրախ այրին», Վալենտինովի «Հրո քրմուհին», Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի», Շիրվանզադեի «Պատվի համար», Շեքսպիրի «Օթելլո», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» և այլն։

Թատրոնն ունեցել է նվագախումբ և երգչախումբ, դիրիժորներ՝ Ի․ Շապոշնիկյան, Ն․ Զաքյան, ռեժիսորներ՝ Խ․ Ֆորին (Հարությունյան), Վանշիր և ուրիշներ։ Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Գյումրիում, Բաքվում և այլուր։ Փակվել է 1927 թվականին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 58 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։