Դոնիս Ավդիյայ

գերմանացի ֆուտբոլիստ

Դոնիս Ավդիյայ (գերմ.՝ Donis Avdijaj;), ալբանական ծագմամբ կոսովո-գերմանացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս «Շալկե 04» ակումբում և իր ազգային հավաքականում, որպես հարձակվող։

Football pictogram.svg
Դոնիս Ավդիյայ
FC Admira Wacker vs. SK Sturm Graz 2015-27-05 (150).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը ԳերմանիաԳերմանիա
Կոսովո Կոսովո
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 25, 1996(1996-08-25)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր ԳերմանիաՕսնաբրյուկ
Հասակ 172
Քաշ 70
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԳերմանիաՇալկե 04
Պատանեկան կարիերա
2001—2006 Գերմանիա Աթեր
2006—2011 Գերմանիա Օսնաբրյուկ
2011—2014 Գերմանիա Շալկե 04
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—մ.հ Գերմանիա Շալկե 04 9 (2)
2015—2016  Ավստրիա Շտուրմ 42 (9)
Ազգային հավաքական
2011—2012 Գերմանիա Գերմանիա (մինչև 16 տարեկան) 2 (2)
2012—2013 Գերմանիա Գերմանիա (մինչև 17 տարեկան) 13 (10)
2014 Գերմանիա Գերմանիա (մինչև 19 տարեկան) 2 (0)
2016—մ.հ Կոսովո Կոսովո 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿենսագրությունԽմբագրել

Դոնիս Ավդիյայը ծնվել է Օսնաբրյուկ քաղաքում, ալբանացիների ընտանիքում։

Ավդիյայը ֆուտբոլով սկսել է զբաղվել հինգ տարեկանից՝ սիրողական «Աթեր» ակումբում։ Հինգ տարեկանից հետո Դոնիսը տեղափոխվել է «Օսնաբրյուկ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան հավաքական։ Իր հայրենի քաղաքի համանուն ակումբից տեղափոխվել է «Շալկե 04»։

Ակումբային կարիերաԽմբագրել

2011/12 մրցաշրջանում՝ «Շալկե 04» ի պատանեկան հավաքականում անցկացրել է 26 խաղ՝ դառնալով 15 գոլի հեղինակ[3]։ Հաջորդ մրցաշրջանում նա զգալիորեն բարելավել է իր խաղամակարդակը, արդյունքում՝ 25 խաղում հեղինակել է 44 գոլ և 13 գոլային փոխանցում։ Հետագայում նա տեղափոխվեց մինչև 19 տարեկանների հավաքական[4]։ Թիմի հետ նա կարողացավ հաղթել Վեստֆալի գավաթը. եզրափակչում «Դորտմունդի Բորուսիայի» դեմ խաղում Դոնիսը դարձավ հաղթական գոլի հեղինակ[5]։

2014/15 մրցաշրջանում Դոնիսը սկսեց մարզվել «Շալկե 04» ակումբի հիմնական կազմում՝ գերմանական չորրորդ դիվիզիոնում։ 2014 թվականի փետրվարին ֆուտբոլիստով սկսեց հետաքրքրվել անգլիական «Լիվերպուլը»։ Հետագայում «Շալկեն» ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր ստորագրեց։ Նրա տրանսֆերը կազմեց 41 միլիոն ֆունտ։ Սեպտեմբերի 17-ին նրան հրավիրել են մասնակցելու Չեմպիոնների լիգային՝ անգլիական «Չելսի» ակումբի դեմ խաղին, սակայն ամբողջ խաղի ընթացքում մնաց պահեստայինների նստարանին։

 
Авдияй в составе «Штурма»

2015 թվականի հոնվարի 13-ին՝ ստանալով խաղային պրակտիկա, Դոնիս 18 ամիս վարձավճարով մեկնեց ավստրիական «Շտուրմ»[6]։ Փետրվարի 21-ին «Վիներ Նոյշտանդտ» ֆուտբոլային ակուբի դեմ կայացած հանդիպմանը ֆուտբոլիստը դեբյուտեց Բունդեսլիգա՝ 81-րդ րոպեին փոխարինելով Բրայթ Էդոմվոնին։ 83-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ[7]։ Մարտի 21-ին «Ադմիրա Վակեր» ակումբի դեմ խաղի ժամանակ Դոնիսը «Շտուրմի» կազմում դարձավ իր առաջին գոլի հեղինակ[8]։ Այդ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրեց 17 խաղ՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

2015 թվականի հուլիսի 30-ին Դոնիսը տոնեց իր առաջնախաղը Եվրոպա Լիգայում՝ մասնակցելով «Ռուբին» ակումբի դեմ խաղին (2:3)։ Հանդիպման ժամանակ նա դարձավ մեկ գոլի հեղինակ՝ սակայն ստանալով երկու դեղին քարտ հեռացվեց խաղադաշտից։ 2051/16 մրցաշրջանում անցկացերց 25 խաղ՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Վարձավճարի ավարտվելուն պես վերադարձավ «Շալկե 04»։

2016 թվականի նոյեմբերի 24-ին տոնեց իր դեբյուտը «Շալկե 04» ակումբի հիմնական կազմում՝ Եվրոպա Լիգայի առաջնությունում, «Նիցայի» դեմ խաղում (2:0)։ Դեկտեմբերի 20-ին Դոնիսը Գերմանիայի առաջնությունում տոնեց իր առաջին գոլը, որը հեղինաեց գերմանական «Համբուրգ» ակումբի դեմ պաղին (1:2)։

Միջազգային կարիերաԽմբագրել

Դոնիսը հանդես է եկել գերմանական տարբեր հավաքակաերում, տարբեր տարիքային խմբերում։ 2014 թվականի հոկտեմբերի 11-ին Ավդիյայը հայտարարեց, որ մտադիր է խաղալ Ալբանիայի ազգային հավաքականում[9][10]։

2017 թվականի մարտի 20-ին ֆուտբոլիստը հրավիրվեց Կոսովոյի ֆուտբոլի ազգային հավաքական։ Դեբյուտային հանդիպումը կայացել է 2017 թվականի մարտի 24-ին Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղին, որը ավարտվել է 1:2 հաշվով[11]։

ՁեռքբերումններԽմբագրել

Անձնական

  • Ֆրանց Վալտերի մեդալ (մինչև 17 տարեկան)։ 2013

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել