Դոնալդ Միլլեր (անգլ.՝ Donald Earl Miller, 1946), ամերիկյան սոցիոլոգ, ցեղասպանության հոգեբանության մասնագետ։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։

Դոնալդ Միլլեր
Donald Miller
Ծնվել է1946
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգիտնական

Գործունեություն խմբագրել

Համահեղինակ է (Լ. Տուրյան Միլլերի հետ) 1915-1923 թթ. հայերի ցեղասպանության հոգեբանական հետևանքների հետազոտությանը նվիրված հոդվածների՝ «Վերապրած հայեր. զոհերի հակազդեցության տիպաբանական վերլուծությունը» (1982), «Կերպար և հիշողություն. վերապրած հայերը հիշում են իրենց անցյալը» (1989) և այլն։

Հետազոտությունները հիմնված են ցեղասպանությունը տեսած հայերի տարբեր սերունդների շրջանում արված սոցիոլոգիական հարցումների վրա։ Հեղինակն առանձնացրել է այն հիմնական գործոնները, որոնք ազդել են եղեռնից վերապրած հայերի հոգեբանության ձևավորման վրա, դասակարգել պատասխան հակազդումները (ընկճվածություն, ցասում, վրիժառություն և այլն), նշել հայերի զարմանալի կենսակայունությունը, նրանց ձգտումը՝ իմաստավորելու բարոյական արդարացում չունեցող իրադարձությունները։

Երկեր խմբագրել

  • Armenian Survivors։ A Typological Analysis of Victim Response, "The Oral History Review", 1982, v. 10
  • An Oral History Perspective on Responses to the Armenian Genocide, In։ The Armenian Genocide in Perspective, New Brunswick-N. Y., 1986, Image and Memory
  • Armenian Survivors Remember Their Past, "Ararat", N. Y., 1989
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։