Դողուլուի ջրվեժ (պարս.՝ آبشار دوقلو, աբշարե դողուլու՝ երկվորյակների ջրվեժ), գտնվում է Իրանի մայրաքաղաք Թեհրանի տարածքում՝ կենտրոնից 20 կմ հյուսիս։

Դողուլուի ջրվեժ
պարս.՝ آبشار دوقلو
Շիրբալա ժայռ և Դողուլու ջրվեժ
Տեսակջրվեժ
ԵրկիրԻրան
Վարչատարածքային միավորԹեհրանի նահանգ
ՎայրԹեհրան
Մասն էԱլբորզի լեռնային համակարգ
Բարձրություն (ԲԾՄ)2750
Դողուլուի ջրվեժ (Իրան)##
Դողուլուի ջրվեժ (Իրան)
Իրան Իրան

Անվանում

խմբագրել

Անվանումն առաջացել է արտաքին տեսքից, որը ճյուղավորված իջնում է ժայռի վրայից։ Ջրվեժը հայտնի է դարձել այդ անունով պարսիկ նշանավոր նկարիչ Քամալ օլ-Մոլքի վրձնով, 19-րդ դարից։ Հաճախ այն նշվում է տարբեր ստեղծագործություններում[1]։ Լեգենդի համաձայն՝ այստեղ է բնակվել Ռոստամ Զալին գահին հաստատվելու համար օժանդակած Քայ Քոբադը։

Տեղադրություն

խմբագրել

Տեղակայված է Ալբորզի համակարգի Թոչալ լեռան հարավում՝ գտնվող Շիրբալա ժայռի վրա, ծովի մակերևույթից մոտ 2750 մ բարձրության վրա։ Հաճախ կազմակերպվում են քայլերթներ, որոնք սովորաբար տևում են 3-4 ժամ։ Ճանապարհին կան սննդի կետեր և կացարաններ[2]։

Սնուցում

խմբագրել

Իրանում ջրվեժների հիմնական մասը գտնվում է արևմտյան և հյուսիսային հատվածներում՝ Զագրոսի և Ալբորզի լեռնային համակարգերում։ Ինչպես և դրանց հիմնական մասը, Ղողուլուի սնուցումը ևս հալոցքային է. բարձրադիր ձյունածածկ լեռներն ապահովում են ջրվեժի մշտական հոսքը[3]։ Բարձրությունը հասնում է 20 մետրի։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել