Դմիտրի Պրյանիշնիկովի հուշարձան
Դմիտրի Պրյանիշնիկովի հուշարձան (ռուս.՝ Памятник Дмитрию Прянишникову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս ագրոքիմիկոս, կենսաքիմիկոս և բույսերի ֆիզիոլոգ, գյուղատնտեսական քիմիայի խորհրդային գիտական դպրոցի հիմնադիր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս Դմիտրի Նիկոլաևիչ Պրյանիշնիկովին (1865-1948)։ 1948 թվականի մայիսի 7-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդը որոշել է 1950 թվականին Մոսկվայի Կլիմենտ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի տարածքում կանգնեցնել գիտնականի հուշարձանը[1][2][3]։ Սակայն հուշահամալիրը բացվել է ավելի ուշ` 1973 թվականի օգոստոսի 14-ին։ Նախագծի հեղինակներն են քանդակագործներ Օլգա Վլադիմիրովնա Կվինիխիձեն և Գավրիիլ Ալեքսանդրովիչ Շուլցը, ճարտարապետներ Գ. Գ. Լեբեդևը և Վասիլի Ալեքսանդրովիչ Պետրովը[4][5][6]։ 2011 թվականին հուշարձանին տրվել է մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[7]։
Դմիտրի Պրյանիշնիկովի հուշարձան | |
---|---|
Դմիտրի Պրյանիշնիկովի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Վասիլի Պետրով |
Ստեղծում | 1973 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Timiryazevsky District? |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Cultural heritage monuments in Northern district of Moscow Վիքիպահեստում |
Հուշարձանի հասցեն` ք. Մոսկվա, Պրյանիշնիկովի փողոց, 6։
Նկարագրություն
խմբագրելԴմիտրի Պրյանիշնիկովի բրոնզե քանդակը գիտնականին պատկերում է ամբողջ հասակով։ Նրա հագին ամբողջ կոստյում է (բաճկոն, տաբատ և ժիլետ) և վերարկու։ Նրա գլուխը փոքր-ինչ թեքված է դեպի ներքև, դեմքը մտահոգ է, ձախ ձեռքը տաբատի գրպանում է։ Կողքին հացահատիկի հասկերի խուրձ է։ Քանդակը տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա, որին փակցված է հուշատախտակ հետևյալ գրությամբ. «Դմիտրի Նիկոլաևիչ Պրյանիշնիկով, 1865-1948»[8][9][10]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Академия наук СССР, 1948, էջ 560
- ↑ Министерство сельского хозяйства, 1965, էջ 33
- ↑ Министерство сельского хозяйства и заготовок, 1965, էջ 59
- ↑ Нарочницкий, 1980
- ↑ Шокарев, Вострышев, 2018, էջ 702
- ↑ Хроника художественной жизни, 1975, էջ 382
- ↑ «Постановление Правительства Москвы № 533-ПП «Об упорядочении деятельности по содержанию произведений монументального искусства»». Официальный портал Мэра и Правительства Москвы. 2011 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Зиновьева, 2014, էջ 289
- ↑ Кожевников, 1983
- ↑ Департамент культурного наследия города Москвы (2017). «Прянишников Д. Н.». Узнай Москву. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
խմբագրել- Белявский М. Т. Их имена увековечений в Москве: Ученые и питомцы Московского университета. — М.: Издательство Московского университета, 1980. — 121 с.
- Вострышев М. И. Москва: все культурные и исторические памятники. — М.: Алгоритм, Эксмо, 2009. — 512 с. — ISBN 978-5-699-31434-8
- Ежегодник Большой Советской Энциклопедии. — М.: Издательство Советская энциклопедия, 1974.
- Ефремов Г. К., Пегов А. М. Имена московских улиц. — М.: Московский рабочий, 1985. — 460 с.
- Зиновьева О. А. Москва. Наука и культура в зеркале веков. Все тайны столицы. — М.: АСТ, 2014. — ISBN 978-5-17-080060-5
- Известия Академии наук СССР. — М.: Издательство Академии наук СССР, 1948.
- Кожевников Р. Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983. — 318 с.
- Козлов В. Ф., Святославский А. В. По старым Московским окраинам: экскурсии. — М.: АНО ИЦ «Москвоведение», 2007. — 270 с.
- Ломов В. М. 100 великих научных достижений России. — М.: Вече, 2013. — ISBN 5444470519, 9785444470510
- Марц Л. В. Московские скульпторы. — М.: Советский художник, 1986. — 165 с.
- Министерство сельского хозяйства Сельская новь. — М.: Колос, 1965.
- Министерство сельского хозяйства и заготовок Земледелие. — М.: Колос, 1965.
- Московский городской совет народных депутатов. Исполнительный комитет Архитектура и строительство Москвы. — М.: Исполком Московского городского совета народных депутатов, 1989.
- Нарочницкий А. Л. Москва. Энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1980. — 687 с.
- Попов В. А., Маврина Т. В. Российская наука в лицах. — М.: Академия, 2003. — ISBN 5874440496, 9785874440497
- Синютин М., Ястржембский Л. Москва в вопросах и ответах. — М.: Московский рабочий, 1987. — 222 с.
- Славгородская Л. В. Немцы в России: Люди и судьбы. — Санкт-Петербург: Д. Буланин, 1998. — 310 с. — ISBN 5860071191, 9785860071193
- Хроника художественной жизни. — Советский художник: Советский художник, 1975.
- Шокарев С., Вострышев М. Вся Москва от А до Я. — 2018. — ISBN 5041013799, 9785041013790