Դմիտրի Պրյանիշնիկով
Դմիտրի Նիկոլաևիչ Պրյանիշկով (Дмитрий Николаевич Прянишников, հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1865, Կյախտա, Transbaikal Oblast, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 30, 1948[2][3], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային ագրոքիմիկոս, կենսաքիմիկոս և ֆիտոֆիգիոլոգ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), ՀամԳԳԱ ակադեմիկոս (1935), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։
Դմիտրի Պրյանիշնիկով Дмитрий Прянишников | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1865 Կյախտա, Transbaikal Oblast, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | ապրիլի 30, 1948[2][3] (82 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, բուսաբան և կենսաքիմիկոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա[4] և Q4129793?[4] |
Գործունեության ոլորտ | ագրոքիմիա |
Անդամակցություն | Լեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[5] |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ անդամ |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Վլադիմիր Մարկովնիկով |
Եղել է գիտական ղեկավար | Ալեքսանդր Տյուլին |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մոսկվայի համալսարանը (1887 թ.) և Պետրովյան երկրագործության և անտառային ակադեմիան (1885 թ., այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազեի անվան գյուղատնտեսական ակադեմիա)։ Կ․ Ա․ Տիմիրյազևի աշակերտը։ 1895 թվականից եղել է նույն ակադեմիայի ագրոքիմիայի ամբիոնի վարիչ։
Հիմնական աշխատանքներ
խմբագրելՀիմնական աշխատանքները վերաբերում են բույսերի սննդառության և պարարտանյութերի կիրառման հարցերին։ 1916 թ. ձևակերպել է բույսերի ազոտային սննդառության դասական տեսությունը, առաջարկել բույսերում ազոտ պարունակող նյութերի փոխարկման սխեման, բացահայտել Ասպա Բագինի դերը բուսական օրգանիզմում։
Մշակել է հողերի ֆոսֆորիտացման գիտական հիմունքները։ Տվել է հայրենական կալիումական աղերի ֆիզիոլոգիական բնութագիրը, զբաղվել է թթու հողերի կրացման, ալկալի հողերի գիպսացման, օրգանական պարարտանյութերի կիրառման հարցերով։ Կատարելագործել է բույսերի սննդառության ուսումնասիրության, բույսերի և հողերի անալիզի և այլ մեթոդները։
Պարգևներ
խմբագրելԱշխարհում լայն ճանաչում է գտել Պրյանիշկովի «Ագրոքիմիա» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941 թ.) ձեռնարկը։ Լենինյան մրցանակ (1926)։ Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Прянишников, Димитрий Николаевич (ռուս.) // Энциклопедический словарь Гранат — 7 — Александр Наумович Гранат, 1910.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Прянишников Дмитрий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Елина О. Ю. Дамы на полях: образование и карьера первых женщин-агрономов, конец XIX — начало XX в., Ladies in the Fields: Education and Career Development of Women Agronomists, late XIX — early XX century (ռուս.) // Историко-биологические исследования — 2018. — Т. 10, вып. 2. — С. 67—99. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2018-11957
- ↑ Шалимов С. В. Поездки советских растениеводов во Францию в период Interbellum, The visits of Soviet crop breeders to France during the interbellum (ռուս.) // Историко-биологические исследования — 2023. — Т. 15, вып. 4. — С. 193—206. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24412/2076-8176-2023-4-193-206
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 432)։ |