Դմիտրի Մալյակա

ռուս ֆուտբոլիստ

Դմիտրի Սերգեյևիչ Մալյակա (ռուս.՝ Дми́трий Серге́евич Маля́ка, հունվարի 15, 1990(1990-01-15)[1], Օմսկ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան

Դմիտրի Մալյակա
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1990(1990-01-15)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Օմսկ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Դմիտրի Մալյական ֆուտբոլիստ Սերգեյ Մալյակայի որդին է։

2007-2010 թվականներին խաղացել է Ռուսաստանի երիտասարդական «Սպարտակ» ակումբում՝ երիտասարդական և սիրողական առաջնություններում (ընդհանուր 70 խաղ, 11 խփած գոլ)։ Մինչև 2011-2012 թվականների մրցաշրջանի սկսվելը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Նովոչերկասկի «ՄԻՏՈՍ» և նրան միանգամից վարձակալել է «Ռոստով» ակումբը[2]։ 2011 թվականի ապրիլի 10-ին Ռուսաստանի առաջնությունում նորամուտը նշել է «Վոլգա» ակումբի դեմ խաղում՝ 68-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Տիմոֆեյ Կալաչյովին։

Ընդհանուր առմամբ, 2011 թվականի Պրեմիեր լիգայում Ռոստովի ակումբի կազմում անցկացրել է 4 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։

2012 թվականի փետրվարի 20-ին հայտնի է դարձել, որ Մալյական տեղափոխվել է «Տոմ» ակումբ։ 2012 թվականի հունիսին «Ռաստով» ակումբի հետ ստորագրել է եռամյա պայմանագիր[3]։

2019 թվականին նա ԼՂՀ (Արցախ)-ի ազգային հավաքականի կազմում մասնակցել է ConIFA Եվրոպայի գավաթին։

Վիճակագրություն խմբագրել

2013 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ։

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Այլ Ընդհամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռոստով 2011-2012 4 0 0 0 0 0 0 0 4 0
Ընդհամենը 4 0 0 0 0 0 0 0 4 0
Տոմ 2011-2012 4 0 0 0 0 0 0 0 4 0
Ընդհամենը 4 0 0 0 0 0 0 0 4 0
Ռոստով 2012-2013 2 0 1 0 0 0 0 0 3 0
Ընդհամենը 2 0 1 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր կարիերայի ընթացքում 10 0 1 0 0 0 0 0 11 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ростов» арендовал двух футболистов(չաշխատող հղում)
  3. «Квартет новичков». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.