Դմիտրի Ալեքսանդրովիչ Կոլդուն (բելառուս․՝ Дзмітрый Аляксандравіч Калдун, հունիսի 11, 1985(1985-06-11), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս երգիչ, կոմպոզիտոր, ռուսական Առաջին ալիքի «Աստղերի ֆաբրիկա-6» նախագծի հաղթող։ «Work Your Magic» երգով Բելառուսը ներկայացրել է Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում, և այդ մրցույթի ամբողջ պատմության մեջ առաջին անգամ Բելառուսն անցել է եզրափակիչ փուլ՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։

Դմիտրի Կոլդուն
Բնօրինակ անունДзмітрый Калдун
Ծնվել էհունիսի 11, 1985(1985-06-11) (38 տարեկան)
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Բելառուս
Ժանրերփոփ, փոփ ռոք և սինթիփոփ
Մասնագիտություներգիչ, կիթառահար, դաշնակահար և կոմպոզիտոր
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, դաշնամուր և վոկալ
ԿրթությունFaculty of Chemistry of the Belarusian State University?
Պարգևներ
Ոսկե գրամոֆոն
Կայքkoldun.name
 Dzmitry Kaldun Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ, մանկություն խմբագրել

Դմիտրի Կոլդունը ծնվել է 1985 թվականի հունիսի 11-ին Մինսկում։ Նրա ծնողներն ուսուցիչներ էին, իսկ ինքը վաղ մանկուց երազում էր դառնալ բժիշկ։ Այդ պատճառով էլ դեռահասության տարիքում ապագա երգիչը սովորում է Մինսկի գիմնազիայի բժշկական մասնագիտացված դասարանում։ Դմիտրի Կոլդունը դպրոցն ավարտում է արծաթե մեդալով։ Վաղ տարիքում ապագա երգչին գրել է մի պատմված, որ վերնագրված էր «Պետյայի ընկեր Պոլկան շունը» և առանձնանում էր նրանով, որ նրա բոլոր 166 բառերն էլ սկսվում էին «П» տառով։ Ավելի ուշ պատմվածքը տպագրվեց բելառուսական թերթերից մեկի «Ռեկորդներ» բաժնում։

Դպրոցն ավարտելով՝ Դմիտրի Կոլդունն ընդունվում է Բելառուսի պետական համալսարան, որը Բելառուսի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է։ Այստեղ նա սկսում է ուսումնասիրել քիմիա, սակայն հետագայում հրաժարվում է գիտական ոլորտից և որոշում զբաղվել շոու-բիզնեսով։ Թե ինչը Կոլդունին ստիպեց արմատապես փոխել իր ծրագրերը, դեռևս հայտնի չէ։ Հնարավոր է՝ դրա պատճառը դարձավ ավագ եղբոր՝ Գեորգի Կոլդունի կարիերան, ով այդ ժամանակ իր խմբի հետ ելույթ էր ունենում Մինսկի ակումբներում։

«Ժողովրդական արտիստ» և «Աստղերի ֆաբրիկա» խմբագրել

2004 թվականին մասնակցեց Ռոսիա 1 հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» նախագծի եզրափակչին։ Մրցույթում Դմիտրին չհաղթեց, բայց հիշվեց հանդիսատեսի կողմից։

2004 և 2005 թվականներին Դմիտրի Կոլդունն աշխատել է Բելառուսի Հանրապետության պետական համերգային նվագախմբում։ Մասնակցել է «Молодечно-2005» և Վիտեբսկի «Սլավյանսկի բազար» փառատոններին։ 2006 թվականին «May be» երգով մասնակցել է Բելառուսում կայացած Եվրատեսիլ մրցույթի ազգային ընտրությանը։

Նույն թվականին էլ Կոլդունը դառնում է ռուսական Առաջին ալիքի «Աստղերի ֆաբրիկա-6» նախագծի հաղթող։ «Scorpions» խմբի հետ «Still Loving You» երգի կատարումից հետո մենակատար Կլաուս Մայնեի կողմից հրավեր է ստանում այդ երգը կատարել համատեղ շրջագայության շրջանակներում, ինչպես նաև գերմանացուց կիթառ է նվեր ստանում[1]։ «Աստղերի ֆաբրիկա-6» նախագծում հաղթելուց հետո Կոլդունը դառնում է «К. Г. Б.» (Կոլդուն, Գուրկովա, Բարսուկով) նորացված կազմով խմբի մենակատար, սակայն շուտով լքում է խումբը։

Հետագա գործունեությունը խմբագրել

  • 2007 թվականին Դմիտրի Կոլդունը Ֆիլիպ Կիրկորովի «Work Your Magic» երգով (խոսքերի հեղինակ՝ Կարեն Կավալերյան) հաղթում է Եվրատեսիլ 2007 երգի մրցույթի բելառուսական ընտրության փուլում։ 2007 թվականի մայիսի 10-ին տեղի ունեցած Եվրատեսիլի կիսաեզրափակչի արդյունքներով Կոլդունն անցնում է եզրափակիչ փուլ, որտեղ զբաղեցնում է 6-րդ տեղը (Եվրատեսիլ մրցույթում Բելառուսի ամենաբարձր նվաճումը)։
 
Դմիտրի Կոլդունը «Եվրատեսիլ 2007» մրցույթում
  • 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2008 թվականի մարտը Դմիտրի Կոլդունը մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Երկու աստղ» հեռուստաշոուին, որտեղ նրա զույգը Նատալյա Ռուդովան էր։
  • 2007 թվականին «Дай мне силу» երգով դարձել է «Ոսկե գրոմոֆոն»-ի դափնեկիր։
  • 2008 թվականի փետրվարի 1-ին տեղի ունեցած մրցանակների հանձնման արարողության ժամանակ Կոլդունը հաղթեց «Sexy М» անվանակարգում և հանդիսատեսին ներկայացրեց իր նոր երգը՝ «Царевна»։
  • 2008 թվականի նոյեմբերի 7-ին Կոլդունը Մինսկում իր երաժիշտների հետ միասին պայմանագիր է կնքել «Scorpions» խմբի հետ։
  • 2008 թվականի նոյեմբերի 27-30-ին Մոսկվայում կայացավ «Խոակին Մուրետայի աստղն ու մահը» ռոք-օպերայի պրեմիերան։ Դմիտրի Կոլդունը խաղում էր գլխավոր հերոսի՝ ավազակ Խոակինի դերը։ Բացի այդ երգիչը կինոյում նկարահանվել է 2 էպիզոդիկ դեր։
  • 2009 թվականին Դմիտրի Կոլդունը մասնակցեց Муз ТВ ալիքի «Звезда пошла на…» նախագծին։
  • 2009 թվականի փետրվարի 9-ին Դմիտրի Կոլդունը և Ալեքսանդր Աստաշյոնոկը բացեցին «Ящерица» ձայնագրության ստուդիան։
  • 2009 թվականի ապրիլի 29-ին Կորոլյով քաղաքում տեղի ունեցավ Դմիտրի Կոլդունի առաջին մենահամերգը։
  • 2009 թվականի հունիսի 8-ին Կոլդունը «Кинотавр» կինոփառատոնի (քաղաք Սոչի) ժամանակ հանդես եկավ համերգային ծրագրով։
  • 2009 թվականի հունիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ռադիոհեռարձակման ոլորտի «Եթերի աստված» տասներորդ երաժշտական մրցանակաբաշխությունը։ Դմիտրի Կոլդունը «Царевна» սիրային բալլադով հաղթեց «Ռադիոհիթ կատարող» անվանակարգում։
  • 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայի «Б2» ակումբում տեղի ունեցավ Կոլդունի ալբոմի համերգ-շնորհանդեսը։
  • 2009 թվականի սեպտեմբերի 26-ին Մինսկի «РЕАКТОР» ակումբում (Բելառուսիա) տեղի ունեցավ Կոլդունի ալբոմի համերգ-շնորհանդեսը։
  • 2009 թվականի նոյեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգի մոսկովյան թատրոնում Ալեքսեյ Ռիբնիկովը 2008 թվականի նոյեմբերին տեղի ունեցած պրեմիերայից հետո առաջին անգամ ներկայացրեց «Խոակին Մուրետայի աստղն ու մահը» ռոք-օպերան (լիբրետտո՝ Պավել Գրուշկո), Խոակին Մուրետայի դերակատարը Դմիտրի Կոլդունն էր։
  • 2009 թվականի դեկտեմբերի 4-9-ը տեղի ունեցավ Կոլդունի համերգայի շրջագայությունը Բելառուսի քաղաքներում։
  • 2014 թվականի մայիսի 8-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքի «„Ուղիղ եթեր“ Բորիս Կորչևնիկովի հետ» թոք-շոուն նվիրված էր Կոպենհագենում անցկացվող «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին։ Աստղային հյուրերից մեկն էլ «Եվրատեսիլ-2007» մրցույթի մասնակից Դմիտրի Կոլդունն էր։
  • 2010 թվականի մայիսի 15-ին եթերում հայտնվեց Կոլդունի նոր երգը՝ «В комнате пустой» (երաժշտությունը՝ Բագրատ Վարդանյանի, խոսքերը՝ Իրինա Սեկաչյովայի)։
  • 2010 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցավ «В комнате пустой» երգի տեսահոլովակի պրեմիերան (ռեժիսոր՝ Արտեմ Ակսանենկո, օպերատոր՝ Մաքս Օսադչի)։
  • 2010 թվականի նոյեմբերի 20-ին Մինսկում կայացավ «Մանկական Եվրատեսիլ-2010» միջազգային երաժշտական մրցույթը։ Դմիտրի Կոլդունը մրցույթին մասնակցող երեխաների հետ կատարեց UNICEF «A day without war» եզրափակիչ հիմնը (երաժշտությունը՝ Բագրատ Վարդանյանի, խսքերը՝ Դ․ Բասիկի)։
  • 2011 թվականի մարտին ռադիոկենտրոններով ներկայացվեց Դմիտրի Կոլդունի նոր՝ «Ночной Пилот» երգը (երաժշտության հեղինակ՝ Բագրատ Վարդանյան, Դմիտրի Կոլդուն, խոսքերի հեղինակ՝ Կարեն Կավալերյան
  • 2012 թվականի հունվարին տեղի ունեցավ «Корабли» երգի տեսահոլովակի պրեմիերան։
  • 2012 թվականի մարտին թողարկվեց երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Ночной пилот»։
  • 2012 թվականի հունիսին մասնակցել է Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Աստղերի ֆաբրիկա։ Ռուսաստան-Ուկրաինա» երաժշտական նախագծին։
  • 2013 թվականի նոյեմբերի 6-ին «Ջոն Ջոլի» ռեստորանում կայացավ երրորդ ստուդիական ալբոմի՝ «Город больших огней» շնորհանդեսը։
  • 2014 թվականի մարտի 2-ից մինչև 2014 թվականի հունիսի 8-ը մասնակցել է ռուսական «Առաջին ալիքի» «Точь-в-точь» շոուին։ Արդյունքում Կոլդունը, հավաքելով 331 ձայն, անցավ եզրափակիչ փուլ, բայց չհաղթեց։
  • 2014 թվականի հունիսի 7-ին Իրինա Դուբցովայի հետ մասնակցեց «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին։
  • 2014 թվականի սեպտեմբերի 28-ին «ՆՏՎ» հեռուստաալիքի «„Русское лото плюс“ վիճակախաղ» հաղորդման եզրափակչում Կոլդունն առաջին անգամ հանդիսատեսին ներկայացրեց իր նոր՝ «Почему» երգը։

Սկավառակագրություն խմբագրել

  • «Колдун» (2009)
  • «Ночной пилот» (2012)
  • «Город больших огней» (2013)
  • «Манекен» (2015)

Տեսահոլովակներ խմբագրել

Թվական Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2007 «Дай мне силу» / «Work Your Magic» Օլեգ Գուսև «Колдун»
2007 «Я для тебя» Օլեգ Գուսև -
2008 «Царевна» Վիտալի Մուհամետզյանով -
2008 «Быть может»
(feat. Գեորգի Կոլդուն)
«Фрагменты»
(Գ․ Կոլդունի ալբոմը)
2009 «Настройся на меня» Եվգենյա Պոլտավսկայա «Колдун»
2010 «В комнате пустой» Արտեմ Ակսանենկո «Ночной пилот»
2012 «Корабли» Դենիս Գամզինով «Ночной пилот»
2012 «Ничего» Ալեքսեյ Ռուդակով «Ночной пилот»
2012 «Облака-бродяги» Վիկտոր Սկուրատովսկի «Город больших огней»
2014 «Почему» Ալեքսանդր Սոլոխա «Манекен»

Ընտանիք խմբագրել

  • Ավագ եղբայրը՝ Գեորգի Կոլդուն - բելառուս երգիչ, դերասան, ОНТ (Բելառուս) հեռուստաալիքի հաղորդավար։
  • Մայրը՝ Տատյանա Բորիսովնա Կոլդուն (Շատուն) - աշխարհագրության ուսուցչուհի։
  • Հայրը՝ Ալեքսանդր Պավլովիչ Կոլդուն - աշխարհագրությա ուսուցիչ (մահացել է 2002 թվականին)։

Անձնական կյանք խմբագրել

2012 թվականի հունվարի 14-ին Դմիտրին ամուսնացել է Վիկտորյա Խամիցկայայի հետ, որի հետ հանդիպում էր դեռ դպրոցական տարիներից։ 2013 թվականի հունվարին ծնվեց նրանց որդին, որին անվանեցին Յան։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2012 - «20 տարի առանց սիրո» - Դիմա (ռոք-երաժիշտ)

Վավերագրական ֆիլմ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Амяльковіч Дар'я. Калдун: «Дайце мне народную любоў, — і я буду шчаслівы» // Культура. — Мн.: Культура і мастацтва, 2007. — № 10.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
  • Документальный фильм «Дмитрий Колдун» Արխիվացված 2016-03-08 Wayback Machine Режиссёр — Черников Сергей.
  • Интервью Дмитрия Колдуна Արխիվացված 2015-01-18 Wayback Machine газете «Московская правда».
  • Дмитрий Колдун на ТВ-канале «Москва 24»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Կոլդուն» հոդվածին։