Դմիտրի Կայումով

ռուս ֆուտբոլիստ

Դմիտրի Իգորևիչ Կայումով (մայիսի 11, 1992(1992-05-11)[2][3], Ռեուտով, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Ավանգարդ» ակումբի կիսապաշտպան։

Դմիտրի Կայումով
Քաղաքացիությունը  Ռուսաստան[1]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 11, 1992(1992-05-11)[2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Ռեուտով, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 58 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2009—2016 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2016 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 4 (1)
2013—2014  Ռուսաստան Ամկար 7 (0)
2014—2016  Ռուսաստան Սպարտակ-2 (Մոսկվա) 48 (13)
2016 Ռուսաստան Տամբով 8 (0)
2017 Ռուսաստան Ֆակել 28 (2)
2018 Ռուսաստան Արմավիր 29 (4)
2019—մ․հ․ Ռուսաստան Ավանգարդ (Կուրսկ) 22 (3)
Ազգային հավաքական
2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 3 (0)
2011—2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 10 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 27.10.2019:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Մոսկվայի «Սպարտակի» ՕՌՄՊՄԴ-ի սան է, որտեղ սկսել է մարզվել 1998 թվականին[4]։ Նրա առաջին մարզիչը՝ Վիկտոր Պետրովիչ Կեչինով[4]։ 2009 թվականին կատարել է նորամուտը թիմի երկրորդ կազմում՝ երիտասարդական առաջնությունում։ Մարտի 20-ին Կրասնոդարի «Կուբան» ակումբի դեմ խաղի երկրորդ խաղակեսում հայտվել է խաղադաշտում՝ փոխարինելով Ալեքսանդր Զոտովին[5]։ Մայիսի 1-ին բացել է իր խփած գոլերի հաշիվը՝ «Դինամոյի» դեմ խաղում գրանցելով դուբլ[6]։ Ընդհանուր առաջնությունում Կայումովը անցկացրել է 26 խաղ և աչքի է ընկել յոթ գոլով։ Հաջորդ մրցաշրջանում նույնպես եղել է թիմի մեկնարկային կազմի խաղացող, և առաջին առաջնությունում կարողացել է աչքի ընկնել ութ անգամ։ Օգոստոսի վերջին «Թերեք» ակումբի երկրորդ թիմի դեմ արտագնա խաղում ստացել է մինիսկի և խաչաձև ջլի վնասվածք, ինչի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել մինչև առաջնության ավարտը[4], որտեղ նրա թիմակիցները դարձել են ոսկե մեդալակիր։

2011 թվականի հունիսնի Կայումովը առաջին անգամ ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ մասնակցելու Պրեմիեր Լիգայի «Դինամո» ակումբի դեմ խաղին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ Հոկտեմբերի 23-ին կատարել է նորամուտը «Տոմ» ակումբի դեմ արտագնա խաղում՝ 62-րդ րոպեին փոխարինելով Դեմի դե Զեուվին և գրեթե քսան րոպե հետո խփել է Ռուսաստանի առաջնությունում իր առաջին գոլը։ Նրա հարվածից հետո գնդակը մտել է Ալեքսեյ Բոտվինևի դարպասի վերևի անկյունը[7]։

2011 թվականի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի առաջնության «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղի 31-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման, խաղադաշտ դուրս գալուց մի քանի րոպե ետո ստացել է վնասվածք, բայց անցկացրել է խաղը մինչև վերջ, նրա համար քանի որ փոխարինումներն չէին մնացել։ Հետագայում 19 տարեկան Կայումովը ստացել է ծնկի վնասվածք։ Դեկտեմբերի 12-ին նա վիրահատվել է Գերմանիայում։

2011 թվականի նոյեմբերի 30-ին կնքել է նոր, երկարատև պայմանագիր «Սպարտակ» ակումբի հետ։

Դեկտեմբերի 15-ին երիտասարդական թիմում ԲԿՄԱ ակումբի դարփասին խփած իր գնդակը համարվել է երիտասարդական թիմի լավագույ գոլը։

2014 թվականի սեպտեմբերի 5-ին մասնակցել է «Սպարտակ» ակումբի մարզադաշտի բացման խաղին։ Մուրատ Յակինի գլխավորությամբ «Սպարտակը» խաղացել է ոչ-ոքի (1:1)[8] Սերբիայի «Ցրվենա Զվեզդա» ակումբի դեմ խաղում։ Այդ խաղում ֆուտբոլիստը ընդգրկված է եղել մեկնարկային կազմում[9]։

2016 թվականի հուլիսի 29-ին կնքել է մեկ տարվա պայմանագիր «Տամբով» ակումբի հետ[10]։ 2017 թվականի հունվարի 24-ին տեղափոխվել է «Ֆակել» ակումբ։ 2018 թվականի հունվարի 22-ին հեռացել է Վորոնեժի թիմից և փետրվարի 26-ին կնքել է պայմանագիր «Արմավիր» ակումբի հետ[11], իսկ 2019 թվականի հունվարին խզել է պայմանագիրը։

2019 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել Կուրսկի «Ավանգարդ» ակումբի հետ։

Հավաքականում խմբագրել

2011 թվականի նոյեմբերի սկզբին Կայումովը հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական՝ պատրաստվելու 2013 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարի Ալբանիայի հավաքականի դեմ խաղին[12]։ Նոյեմբերի 10-ին կայացել է Կայումովի նորամուտը հավաքականի կազմում, երբ գլխավոր մարզիչ Նիկոլայ Պիսարովը նրան դուրս է հանել խաղադաշտ խաղ 66-րդ րոպեին Անտոն Սոսինինի փոխարեն[13]։

2013 թվականի մայիսի 30-ին ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու Կազանում անցկցվող Համաշխարհային Ունիվերսիադային[14], բայց վերջնական հայտացուցակում արդեն չի ընդգրկվել[15]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Սպարտակ (Մոսկվա)

  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2011/12
  • Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող - 2010
  • Ռուսաստանի երիտասարդական հավաքականի արծաթե մեդալակիր - 2009, 2011

  Սպարտակ-2 (Մոսկվա)

  • Երկրորդ դիվիզիոնիհաղթող («Հարավ» տարածաշրջան) (1) - 2014/15

  Ռուսաստանի հավաքական (մինչև 21)

  • Համագործակցության գավաթի դափնեկիր - 2013

Անձնական խմբագրել

  • «Փոքր ոսկե վարազ» մրցանակ «Սպարտակ» ակումբի երկրպագուների վարկծով - 2011/12, 2012/13
  • Համագործակցության գավաթի խաղարկության լավագույն խաղացող - 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.futhead.com/14/players/8242/dmitriy-kayumov/
  2. 2,0 2,1 https://web.archive.org/web/20111011193646/http://rfpl.org/player/id12600
  3. 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. 4,0 4,1 4,2 «Дмитрий Каюмов: Главная мечта — стать игроком основы «Спартака»» (ռուսերեն). rusfootball.info. 24 июля 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «Кубань-мол. — Спартак-мол. (Москва) 2:2» (ռուսերեն). Sportbox.ru. 20 марта 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Спартак-мол. (Москва) — Динамо-мол. (Москва) 5:2» (ռուսերեն). Sportbox.ru. 1 мая 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. «Спартак (Москва) — Томь 4:0» (ռուսերեն). Чемпионат.com. 23 октября 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. Championat.com — «Спартак» и «Црвена Звезда» сыграли вничью в первом матче на «Открытие Арене»
  9. «Championat.com — Отчёт о матче открытия стадиона «Открытие Арена» между командами «Спартак» Москва и «Црвена Звезда» Белград». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. Каюмов перебрался в «Тамбов»
  11. Воспитанник «Спартака» Кутин перешел в «Армавир», Спорт-Экспресс (26 февраля 2018)
  12. «Брызгалов и Каюмов вызваны в сборную России» (ռուսերեն). Sportbox.ru. 7 ноября 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. «Албания (мол.) — Россия (мол.) 0:1» (ռուսերեն). RussiaTeam.ru. 10 ноября 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  14. Беляев, Сапета и Дядюн попали в расширенный список сборной России для участия в Универсиаде-2013 Новость на сайте Sports.ru от 31 мая 2013 года
  15. Студенческая сборная России определилась с составом и начала подготовку к Универсиаде Новость на сайте Sports.ru от 23 июня 2013 года

Արտաքին հղումներ խմբագրել