Դի Հեփբերն

շոտլանդացի դերասանուհի

Դի Հեփբերն (անգլ.՝ Dee Hepburn, նոյեմբերի 7, 1961(1961-11-07), Էյրդրի, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի նախկին դերասանուհի, որը 1981 թվականին նկարահանված «Գրեգորիի ընկերուհին» կինոնկարում կատարել է Դորոթիի դերը, ինչպես նաև 1985-1988 թվականների ընթացքում մարմնավորել Էնն-Մարի Վեյդին ITV հեռուստացանցի «Խաչմերուկներ» հեռուստասերիալում։

Դի Հեփբերն
Ծնվել էնոյեմբերի 7, 1961(1961-11-07) (62 տարեկան)
ԾննդավայրԷյրդրի, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[1]
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Վաղ կյանք խմբագրել

Հեփբերնը հասակ է առել Շոտլանդիայի Իսթ Քիլբրայդ քաղաքում և հանդիսացել ատամնատեխնիկ Բոբի Հեփբերնի ու վերջինիս կնոջ՝ Մադելինի հինգ դուստրերից չորրորդը[2]։

Դերասանական գործունեություն խմբագրել

Դերասանության ու պարի դասընթացներ անցնելուց հետո դեռևս դպրոցական տարիքում դեր է ստացել STV հեռուստաալիքի նկարահանած «The Prime of Miss Jean Brodie» ֆիլմում և ստացել Դորի Հեփբուրն անունը[3]։ Նկարահանվել է նաև 1981 թվականի արտադրության «Գրեգորիի ընկերուհին» կինոնկարում և մարմնավորել Ջոն Գորդոն Սինքլերի սիրած աղջկան՝ Դորոթիին[3], որի համար արժանացել է «Տարվա Variety Club դերասանուհի» մրցանակի։ 2010 թվականին, կինոնկարի թողարկման 30-ամյակի առթիվ դերակատարները վերամիավորվել են[4] և Հեփբուրնի մասնակցությամբ կինոնկարից մի հատված 2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության մաս է կազմել[5]։

Հեռուստատեսությունում գործունեություն է սկսել և նկարահանվել Գլազգոում բեմադրված «Մեգի» հեռուստասերիալում, ինչպես նաև մասնակցել It's a Knockout հեռուստախաղին[3]։ «Խաչմերուկներ» հեռուստասերիալում երեք տարի կատարել է ընդունարանի աշխատակցուհի Էնն-Մարի Վեյդի դերը։ 1996 թվականին նկարահանված «Բրյուս» կինոնկարում մարմնավորել է Մերի Բրյուսին։

Հետդերասանական գործունեություն խմբագրել

Երկրորդ ամուսնու հետ ապրում է Իսթ Քիլբրայդ քաղաքում և զբաղվում տեղական մի ընկերության բիզնեսի զարգացմամբ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France Record #14186615p // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. «Dee Hepburn, Schemes and Dreams - BBC Radio Scotland». BBC. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին. «Des Clarke talks to Dee Hepburn about life growing up in East Kilbride and her rise to fame after starring in the 1981 blockbuster Gregory's Girl. Returning to Rockhampton Avenue, Dee gets an opportunity to take a step back in time when she is invited into the old family home by the new owners.»
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Dee Hepburn». STV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  4. Jane Graham (2010 թ․ մարտի 4). «Gregory and his girls reunited in Glasgow». The Guardian. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  5. Tim Walker (2012 թ․ հուլիսի 29). «Gregory's Girl goes for Olympic gold». Daily Telegraph. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել