Մերի Բրյուս (անգլ.՝ Mary Bruce, 1280-ականներ - 1323), Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ Բրյուսի կրտսեր քույրը։ Շոտլանդական անկախության առաջին պատերազմում նա գերի է վերցվել անգլիացիների կողմից ու բանտարկվել մի վանդակում Ռոքսբուրգ ամրոցում մոտավորապես չորս տարի։ Նա եղել է Անանդեյլի 6-րդ լորդ Ռոբերտ դե Բրյուսի ու Քարրիքի կոմսուհի Մարջորիի դուստրը։

Մերի Բրյուս
Ծնվել է1280-ականներ
Մահացել է1323
Ամուսինմոտ Niall mac Cailein?, Alexander Fraser? և մոտ Alexander Fraser?
Ծնողներհայր՝ Ռոբերտ դե Բրյուս, 6-րդ լորդ Անանդեյլ[1], մայր՝ Մարջորի, Քարրիքի կոմսուհի[1]
ԵրեխաներJohn Campbell, Earl of Atholl?[1], Dougal Campbell?[1], Douglas Campbell?[1], Duncan Campbell Macdonnachie of Inverawe?[1], John Fraser of Touchfraser?[1] և William Fraser?[1]

Թագավորի մյուս ազգականուհիների հետ (Քրիստինա Բրյուս, Մարջորի Բրյուս, կինը՝ Էլիզաբեթ դե Բուրգ և դաշնակցուհի Իզաբելլա ՄաքԴաֆֆ), նա գերի է ընկել ու հանձնվել անգլիացիներին Ռոսսի կոմսի կկողմից։ Անգլիայի թագավոր Էդվարդ I-ի հրամանով նրան բանտարկել են մետաղյա կամ փայտյա վանդակում, որը ցուցադրվում էր հասարակությանը Ռոքսբուրգ ամրոցում։ Իզաբելլա ՄաքԴաֆֆին բանտարկել էին նմանօրինակ վանդակում Բերվիք ամրոցում[2][3]։ Նրանց տեղափոխել են համեմատաբար ավելի լավ պայմաններ 1310 թվականին։ Սա մարդասիրական մոտեցում չէր, այլ պայմանավորված էր նրանով, որ այդ ժամանակ Բրյուսն ուժ էր հավաքում, իսկ կանայք պոտենցիալ արժեքավոր պատանդներ էին և անգլիացիները չէին ուզում, որ նրանք մահանան։

Նրան ի վերջո ազատել են՝ փոխանակելով Բենոքբըրնի ճակատամարտում գերի ընկած անգլիացի ազնվականների հետ։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացել է նախ՝ սըր Նեյլ Քեմփբելլի, իր եղբոր հավատարիմ աջակիցներից մեկի հետ և ունեցել հայտնի մեկ երեխա․

  • Յան

Երկրորդ անգամ ամուսնացել է Թաչֆրեյզերի ու Քովիի Ալեքսանդր Ֆրեյզերի հետ և ունեցել հետևյալ զավակներին․

  • Ջոն Թաչֆրեյզեր
  • Ուիլյամ օֆ Քովի ու Դյուրիս

ՄեդիապատկերումԽմբագրել

1996 թվականին «Բրյուս» ֆիլմում նրան մարմնավորել է Դի Հեփբերնը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Lundy D. R. The Peerage
  2. Education Scotland, "Elizabeth de Burgh and Marjorie Bruce" Archived 2015-07-11 at the Wayback Machine., Education Scotland (a Scottish government agency, "the national body in Scotland for supporting quality and improvement in learning and teaching"). Retrieved July 11, 2015.
  3. David Cornell, "Bannockburn: The Triumph of Robert the Bruce", Yale University Press,, 2009. Retrieved July 11, 2015.
  • Peter Traquair Freedom's Sword
  • Caroline Binham Robert the Bruce