Դիքրան Թահթա
Դիքրան (Տիգրան) Թահթա (անգլ.՝ Dikran Tahta; օգոստոսի 7, 1928, Մանչեսթեր, Hundred of Salford, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 2, 2006), ազգությամբ հայ բրիտանացի մաթեմատիկոս, դասախոս և հեղինակ։ Նրա մոտ է ուսանել աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան Սթիվեն Հոքինգը, վերջինիս խոսքերով իր աշխարհայացքը ու գիտության նկատմամբ սերը ձևավորվել է Դիքրան Թահթայի շնորհիվ։
Դիքրան Թահթա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1928 |
Ծննդավայր | Մանչեսթեր, Hundred of Salford, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 2, 2006 (78 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քրայսթ Չյորչ և Ռոսսոլի Դպրոց |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և գրող |
Աշխատավայր | Էքստերի համալսարան |
Dikran Tahta Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴիքրան Թահթան սերում է Հայոց ցեղասպանությունից հետո Օսմանյան կայսրությունից Մանչեսթր տեղափոխված հայկական ընտանիքից։ Մանկությունը, հայկական ինքնությունը և դաստիարակությունը արտացոլվել են իր նախավերջին՝ «Արարատ ասոցիացիա» գրքում։ Այստեղ նա ներկայացնում է, թե ինչպես էին իր ծնողները ցանկանում զավակներին տալ անգլիական կրթություն, միաժամանակ համոզված լինելով, որ նրանք տանը պիտի խոսեն հայերեն։ Դիքրան Թահթան մկրտվել է Տուրիան եպիսկոպոսի կողմից Մանչեսթրի հայկական եկեղեցում, «Դիքրան» (Տիգրան) անունը կրճատվել է «Դիք»-ի։ Դ. Թահթան այնուհետ ևս չի մոռացել իր հայկական ինքնությունը։
1946 թ. Ֆլիթվուդի Ռոսալի դպրոցում ստացել է կրթաթոշակ Օքսֆորդում ուսանելու համար։ Ուսումնասիրության գլխավոր առարկան մաթեմատիկան էր, միաժամանակ սովորել է փիլիսոփայություն, պատմություն, ծանոթացել անգլիական գրականության հետ։
Կարիերա
խմբագրելՄինչև ուսման ավարտը Թահթան կազմել է եպիսկոպոս Ինդջիանի գրադարանի կատալոգը։
1950-1952 թթ. ծառայել է RAF-ի (Թագավորական Ռազմաօդային Ուժեր) շարքերում, կարճ փորձառություն ունեցել լրագրողական գործում։ 1954 թ. վերադարձել է Ռոսալի դպրոց, որտեղ դասավանդել է անգլերեն և պատմություն, սակայն աստիճանաբար անցում է կատարել դեպի մաթեմատիկա։
1955 թ. մաթեմատիկա դասավանդելու նպատակով տեղափոխվել է Սբ. Ալբայի դպրոց, որտեղ իր աշակերտների մեջ էր նաև Սթիվեն Հոքինգը։ Թահթան 6 տարի անց դասախոսի կարգավիճակ է ստանում Սբ. Ղուկասի քոլեջում։ 1974 թ. աշխատում է Էքսետերի համալսարանում։
The Guardian թերթը նկարագրել է Դիքրան Թահթային որպես «իր սերնդի ականավոր մաթեմատիկայի ուսուցիչ»[1] ("one of the outstanding mathematics teachers of his generation"), որը նաև հանդիսացել է Սթիվեն Հոքինգի ներշնչման աղբյուրը։ Հոքինգը հետագայում իր դպրոցական ուսուցչի մասին ասել է՝ «Շնորհիվ պարոն Թահթայի ես դարձա Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր` գլխավորելով ամբիոնը, որը մի ժամանակ Նյութոնն է զբաղեցրել։ Ամբողջ կյանքիս ընթացքում ես փորձում եմ բացահայտել տիեզերքի գաղտնիքները։ Մեզանից յուրաքանչյուրը կարծում է, որ ինչ-որ բան կարող է անել կյանքում, և դա մենք կարող ենք անել մեր ուսուցիչների շնորհիվ»։ Դ. Թահթան, մասնավորապես, օգնել է ապագա գիտնականին հավաքել իր առաջին համակարգիչը [2]:
Մատենագիտություն
խմբագրելԳրքեր
խմբագրել- A Boolean anthology: Selected writings of Mary Boole—on mathematical education, 1972 (Compiled by D.G. Tahta).
- Tahta, D. and Brookes, W. (1966) "The Genesis of Mathematical Activity", in W. Brookes (Ed.) The Development of Mathematical Activity in Children: the place of the problem in this development
- Images of Infinity, with Ray Hemmings
- Ararat Associations, Black Apollo Press, ISBN է 1-900355-50-7
- The Fifteen Schoolgirls, Black Apollo Press, ISBN է 1-900355-48-5
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hoare, Geoffrey; Love, Eric (5 January 2007).
- ↑ Stephen Hawking remembers best teacher, BBC News, 8 March 2016
Ընդհանուր հղումներ
խմբագրել- Վարդանյանը Кирвин, Люсиль (Հունվար 1943). Հայ պատմություններ Ходжи. Արևմտյան Պետությունները Ժողովրդական Խումբ Հասարակության. Iss. 2, № 1, էջ 27-29, jstor եւ. Շաքիլ Օ ' Սկզբնաղբյուրի 5, 2015.