Դիքսի Գրեյվս

ամերիկացի քաղաքական գործիչ

Դիքսի Գրեյվս (անգլ.՝ Dixie Bibb Graves, հուլիսի 26, 1882(1882-07-26), Մոնթգոմերի, ԱՄՆ - հունվարի 21, 1965(1965-01-21), Մոնթգոմերի, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ սենատոր Ալաբամայից 1937 թվականի օգոստոսի 20-ից մինչև 1938 թվականի հունվարի 10-ը։ Եղել է Ալաբամայի առաջին տիկինը՝ 1927-1931 և 1935-1939 թվականներին։

Դիքսի Գրեյվս
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սուֆրաժիստ
Ծննդյան օր հուլիսի 26, 1882(1882-07-26)
Ծննդավայր Մոնթգոմերի, ԱՄՆ
Վախճանի օր հունվարի 21, 1965(1965-01-21) (82 տարեկան)
Վախճանի վայր Մոնթգոմերի, ԱՄՆ
Թաղված Greenwood Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Bibb Graves?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Դիքսի Բիբբի և նրա չորս քույրերի մանկությունը անցել է Մոնտգոմերիում։ Երբ նա դարձավ տասնութ տարեկան ամուսնացավ Դեյվիդ Բիբբ Գրեյվսի հետ, որը 1927 թվականին դարձավ Ալաբամայի նահանգապետը։

Գրեյվսն իրեն անվանել է «ցմահ ժողովրդավար», եղել է Ալաբամա նահանգում «Քվեարկության հավասար իրավունքների մասին» ասոցիացիայի անդամ (անգլ.՝ Alabama Equal Suffrage Association)։ Նա անցկանցրել է լոբբինգ նահանգի օրենսդիր մարմնի համար`փորձելով ապահովել կանանց քվեարկության իրավունքը[1]։

ԱՄՆ Սենատոր խմբագրել

1937 թվականի օգոստոսին նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը Ալաբամայից սենատոր Հյուգո Բլեքին նշանակել էր գերագույն դատավոր։ Սենատից Բլեքի հեռանալուց հետո նահանգապետ Դևիդ Գրեյվսը լիազորված էր նշանակվելու ժամանակավոր սենատորի պաշտոնում մինչև ընտրությունների անցկացումը։ Սենատորի պաշտոնում նա նշանակել է իր կնոջը՝ Դիքսիին համարելով նրան իր լավագույն դաշնակիցը և դրանով իսկ նրան դարձնելով Ալաբամայի առաջին կին սենատորը[2][3]։

Որպես սենատոր, Դիքսի Գրեյվսը ուշադրություն է դարձրել առողջապահության և կրթության հարցերին[1][4]։ Հինգ ամսվա ընթացքում նա աշխատել է բողոքների կոմիտեում, կրթության և աշխատանքի կոմիտեում, հանքերի և հանքարդյունաբերության կոմիտեում[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա հավաքագրվել է կանանց բանակային կորպուսում, աշխատել է Կարմիր խաչի և միասնական սպասարկման կազմակերպություններում։ Գրեյվսը եղել է կանանց բանակային կորպուսի ջոկատներից մեկի հրամանատարը[1]։

Մահ խմբագրել

Գրեյվսը մահացել է 1965 թվականի հունվարի 21-ին Մոնտգոմերիում[2]։ 1972 թվականին նրա անունը ներառվել է Ալաբամայի կանանց փառքի սրահում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Dixie Bibb Graves» (անգլերեն). Encyclopedia of Alabama. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  2. 2,0 2,1 «GRAVES, Dixie Bibb - Biographical Information». bioguide.congress.gov. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  3. Suzanne O'Dea Schenken, Suzanne O'Dea From Suffrage to the Senate: An Encyclopedia of American Women in Politics. — ABC-CLIO, 1999. — 1007 с. — ISBN 9780874369601
  4. Michael Newton White Robes and Burning Crosses: A History of the Ku Klux Klan from 1866. — McFarland, 2016-04-14. — 315 с. — ISBN 9781476617190
  5. «GRAVES, Dixie Bibb | US House of Representatives: History, Art & Archives» (անգլերեն). history.house.gov. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիքսի Գրեյվս» հոդվածին։