Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիվերգենտ (այլ կիրառումներ)

Դիվերգենտ (անգլ.՝ Divergent), ամերիկյան հակաուտոպիական եռագրության առաջին գիրքն է՝ գրված Վերոնիկա Ռոթի կողմից, որը տպագրվել է 2011 թ.-ի ապրիլի 15-ին։ Գրքին հաջորդում է «Ինսուրգենտը» և «Էլիգենտը»։

Դիվերգենտ
անգլ.՝ Divergent
ՀեղինակՎերոնիկա Ռոթ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհակաուտոպիստական գրականություն, young adult fiction? և գիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն և անգլերեն
Կերպար(ներ)Բեատրիս Փրիոր
Նկարագրում էՉիկագո[1]
ՇարքԴիվերգենտ
ՀաջորդԻնսուրգենտ
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչHarperCollins
Հրատարակման տարեթիվապրիլի 25, 2011
OCLC779698286 և 670476176

2014 թվականին էկրաններին է բարձրացել Դիվերգենտ ֆիլմը, որի մեջ նկարահանվեցին Շեյլին Վուդլին, Քեյթ Ուինսլեթը և Թեո Ջեյմսը։

Սյուժե խմբագրել

 
Ուիլիսի Աշտարակը։ Այս աշտարակը Ռոթը նկարագրել է իր հակաուտոպիական վեպի մեջ։

«Դիվերգենտ» վեպի գործողությունները կատարվում են ֆուտուրիստական Չիկագոյում, որտեղ հասարակությունը բաժանված է հինգ խմբավորման(Խորահմտություն, Ընկերասիրություն, Անկեղծություն, Անվախություն և Ինքնազոհություն), որոնցից յուրաքանչյուրը իր մեջ ամփոփում է մարդկային ինչ-որ որակ։ Դեռահասները պետք է որոշեին, արդյոք նրանք ցանկանում են մնալ իրենց խմբավորման մեջ, թե տեղափոխվել այլ խմբավորում, որտեղ պետք է անցկացնեին իրենց ամբողջ կյանքը։ Վերջիններս պետք է անցնեն հոգեբանական թեստ, որն էլ որոշում է, թե որ խմբավորմանն են նրանք պատկանում։ Ֆիլմի հերոսուհին՝ Բեատրիս Փրիորը, ով ապրում է Ինքնազոհություն խմբավորման մեջ, թեստի անցկացման ժամանակ պարզվեց, որ նա ոչ մի խմբավորման չի պատկանում, այսինքն՝ Դիվերգենտ է։ Եթե ինչ-որ մեկը իմանա դրա մասին ապա նրա կյանքին վտանգ կսպառնա։ Ի վերջո խմբավորումների ընտրության ժամանակ նա ընտրում է «Անվախների» խմբավորումը։

Աշխարհ խմբագրել

Վեպի գործողությունները կատարվում են ապագա Չիկագոյում։ Հասարակությունը բաժանված է հինգ խմբավորման՝ Խորահմտություն, Ընկերասիրություն, Անկեղծություն, Անվախություն և Ինքնազոհություն։

Խմբավորումներ խմբագրել

  • Անկեղծություն (անգլ.՝ Candor) — Այս խմբավորման մեջ ամփոփված է մարդու երկերեսությունը, խաբելուն ձգտելը և մարդու անարդար լինելը։ Այդ պատճառով էլ նրանց նշանը կշեռքն է։ Նրանք դեմ են ստին և միշտ ճիշտ են խոսում։ Խմբավորման գույներն են՝ սևը և սպիտակը։ Ընկերասիրության մրցակիցն են, որովհետև մտածում են, որ նրանք երկերեսանի են։ Նրանք լիդեր չունեն, ներկայացուցիչը Ջեք Քենգ է։
  • Խորահմտություն (անգլ.՝ Erudite) — Աչքի են ընկնում իրենց խելամտությամբ, իմաստությամբ, խելացիությամբ։ Ստեղծողները նրանք էին, ովքեր համարում էին, որ պատերազմը հիմարություն է, որն անցյալում է տեղի ունեցել և հենց դա էլ պատճառ հանդիսացավ խմբավորումների առաջացմանը։ Մարդկանց մեծամասնությունը ակնոցներ է դնում, դրանով շեշտելով իրենց խելամտությունը։ Յուրաքանչյուրը պետք է իր հագուստի մեջ կապույտ երանգ ունենա։ Առաջնորդը՝ Ջինին Մեթյուսն է։
  • Ընկերասիրություն (անգլ.՝ Amity) — Խմբավորումը նվիրված է խաղաղասիրությանը, բարությանը։ Ընկերությունը դեմ էր պատերազմին և կռվին, քանի որ համարում էր, որ դրանք մարդկային էության վատ կողմերից է։ Այս խմբավորմանը պատկանող մարդիկ հագնում են կարմիր և դեղին հագուստներ։ Նրանց առաջնորդն է Ջոանա Ռեյեսը։
  • Անվախություն (անգլ.՝ Dauntless) — Այս խմբավորումը նվիրված է խիզախությանը։ Հիմնական խնդիրներից մեկը վախը հաղթահարելն է։ Այն ստեղծողները դատապարտում են թուլամորթներին և բոլորին կոչ անում անվախ ու քաջ դառնալ։ Ընտրության Արարողության ժամանակ Թրիսը միանում է նրանց։ Անվախները ուրիշներից տարբերվում են իրենց սև հագուստներով, դաջվածքներով և պիրսինգներով։ Ունեն հինգ առաջնորդ, որոնց թվում են նաև Մաքսը և Էրիկը։
  • Ինքնազոհություն (անգլ.՝ Abnegation) — Խմբավորումը նվիրված է ինքնազոհությանը։ Խմբավորման մարդիկ ալտրուիզմի գաղափարախոսությանն են հետևում։ Նրանց հագուստը ամբողջությամբ մոխրագույն է և հասարակ։ Նրանց մոտ արգելված է հայելուն երկար նայել, քանի որ դա փառասիրության նշան է։ Կանայք սովորաբար մազերը հավաքում են, իսկ տղամարդիկ՝ կարճ կտրում։ Խմբավորման մրցակիցը Խորահմտությունն է։ Պաշտոնական առաջնորդ չունեն, որոշումները իրականացվում են խորհրդի միջոցով։ Նրանց ներկայացուցիչը Մարկուսն է։

Կերպարներ խմբագրել

  • Բեաթրիս «Թրիս» Փրիոր - Վեպի գլխավոր հերոսուհին։ Եղել է Ինքնազոհության անդամ, Ընտրության արարողության ժամանակ գնացել է Անվախություն։ Դիվերգենտ։
  • Թոբիաս «Ֆոր» Իթն - Վեպի գլխավոր հերոսը։ Եղել է Ինքնազոհության անդամ, Ընտրության արարողության ժամանակ գնացել է Անվախություն։ Անվախության մարզիչներից մեկն է։ Սիրում է Թրիսին և Անվախության շոկոլադե տորթը։ Դիվերգենտ
  • Ջանին Մեթյուս - Խորահմտության լիդերն է։ Վեպի գլխավոր անտագոնիստ։
  • Քրիսթինա - Թրիսի լավագույն ընկերուհին։ Նախկինում եղել է Անկեղծության անդամներից մեկը։
  • Ալ (Ալբերտ) - Թրիսի ընկերը։ Նախկինում եղել է Անկեղծության անդամներից մեկը։ Ինքնասպանություն է գործել։
  • Ուիլլ - Թրիսի ընկերը։ Նախկինում եղել է Խորահմտության անդամներից մեկը։ Մահանում է Թրիսի կրակոցից։
  • Փիթեր Հեյես - Թրիսի թշնամին։ Անվախության անդամներից մեկը։ Նախկինում եղել է Անկեղծությունից։
  • Մոլլի - Թրիսի հակառակորդը։ Նախկինում եղել է Անկեղծությունից։ Դուրս է մնացել Անվախության երրորդ աստիճանից։
  • Դրյու - Թրիսի թշնամին։ Անվախության անդամներից մեկը։ Դուրս է մնացել Անվախության երրորդ աստիճանից։
  • Քալեբ Փրիոր - Թրիսի եղբայրը։ Նախկին ալտրուիստ։ Այժմ պատկանում է Խորահմտության խմբավորմանը։
  • Նատալի Փրիոր - Թրիսի մայրը։ Աղջկա նման Դիվերգենտ է։ Նախկինում եղել է Անվախությունից, Ընտրության Արարողության ժամանակ գնացել է Ինքնազոհություն։ Զոհվում է վեպի վերջում՝ փորձելով փրկել դստեր կյանքը։
  • Էնդրյու Փրիոր - Թրիսի հայրը։ Ինքնազոհության խորհրդի անդամներից մեկը։ Զոհվում է վեպի վերջում՝ փորձելով փրկել դստեր կյանքը։
  • Մարկուս Իթն - Թոբիասի հայրը։ Ինքնազոհության լիդերը։
  • Էրիկ - Վեպի գլխավոր անտանգոնիստներից է։ Անվախության լիդերներից մեկը։ Եղել է Թոբիասի "Նախաձեռնության" անդամներից։

Նախկինում եղել է Խորահմտության անդամ։

  • Թորի Վու - Անվախության անդամներից մեկը։ Հենց նա է անցկացրել Թրիսի քննությունը։ Նախկինում եղել է Խորահմտության անդամներից մեկը։ Դիվերգենտ լինելու պատճառով նրա եղբորը՝ Ջորջին սպանել են։
  • Մաքս - Անվախության լիդերներից մեկը։
  • Յուրայ Փեդրադ - Թրիսի նոր ըկներներից մեկն է։ Անվախության անդամ է։ Երրորդ աստիճանի ավարտին նա Թրիսից հետո երկրորդ տեղում էր։Սիրում է Անվախության շոկոլադե տորթը։ Դիվերգենտ։
  • Իզեքիել "Զիք" Փեդրադ - Յուրայի մեծ եղբայրն է։ Թոբիասի լավագույն ընկերը։ Անվախության անդամներից է։
  • Լին - Յուրայի լավագույն ընկերներից է։ Ընկերանում է նաև Թրիսի հետ, չնայած սկզբում նրանք միմյանց չէին հավանում։ Նկարագրված է շատ կարճ մազերով։Անվախության անդամ է։
  • Մարլին - Լինի և Յուրայի լավագույն ընկերուհին է։ Անվախության անդամ է։ Նաև Թրիսի ընկերներից մեկը։
  • Ֆիլմի էկրանավորումը խմբագրել

    Summit Entertainment գնել է ֆիլմը նկարահանելու բոլոր իրավունքները։ Ֆիլմի ռեժիսորը Նիլ Բարգերն է։ Ֆիլմում, որպես գլխավոր դերակատարներ հանդես են գալիս Շեյլին Վուդլին՝ Թրիսի դերում, Թեո Ջեյմսը՝ Ֆորի դերում, Քեյթ Ուինսլեթը՝ Ջանին Մեթյուսի դերում և Անսել Էլգորթը Քալեբի դերում[2]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2014 թ.-ի մարտի 12-ին։ Ֆիլմի նույն անձնակազմը հանդես է գալու նաև ապագայում նկարահանվող երեք մասերում[3]։

    Ծանոթագրություններ խմբագրել

    1. http://www.harpercollins.com/books/9780062024022
    2. Siegel, Tatiana; Kit, Borys (2013 թ․ մարտի 15). «'Downton Abbey's' Theo James Nabs Male Lead in Summit's 'Divergent'». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
    3. Kit, Borys; Siegel, Tatiana (2013 թ․ մարտի 11). «Maggie Q, Zoe Kravitz and Ansel Elgort Join 'Divergent' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.