Դիստոնիա
Դիստոնիա, նյարդաբանական շարժողական խանգարման (neurological movement disorder) համախտանիշ, որի ժամանակ պահպանված կամ կրկնվող մկանային կծկումները հանգեցնում են պտտական և կրկնվող շարժումների կամ կայուն ոչ նորմալ դիրքերի։ Շարժումները կարող են դող հիշեցնել։ Դիստոնիան հաճախ ինտենսիվանում և սրանում է ֆիզիկական ակտիվությունից, և ախտանշանները կարող են տարածվել հարակից մկաններին։
Դիստոնիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
ՀՄԴ-9 | 333 |
ՀՄԴ-10 | G24.924.9 |
Dystonia Վիքիպահեստում |
Խանգարումը կարող է լինել ժառանգական կամ այլ գործոնների ազդեցության հետևանք, ինչպիսիք են՝ ծննդաբերական կամ այլ ֆիզիկական բնույթի տրավման, ինֆեկցիան, թունավորումը (օրինակ՝ կապարով թունավորում), դեղորայքի նկատմամբ ռեակցիան (մասնավորապես՝ նեյրոլեպտիկներ) կամ սթրեսը։ Բուժումը պետք է լինի անհատի պահանջներին հնարավորինս հարմարեցված և կարող է ներառել պեր-օրալ ընդունվող դեղորայք, բոտուլինոտոքսինի ներարկումներ, ֆիզիկական թերապիա կամ այլ ուղեկցող բուժումներ և վիրաբուժական միջամտություններ, ինչպես օրինակ գլխուղեղի խորը խթանումը։
Դասակարգում խմբագրել
Կան բազմաթիվ տիպի դիստոնիաներ, ինչպես նաև բազմաթիվ հիվանդություններ և իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել դիստոնիայի առաջացման։
Դիստոնիան դասակարգվում է ըստ՝
- Կլինիկական բնութագրերի, ինչպիսիք են՝ կլինիկական դրսևորման տարիքը, օրգանիզմի վրա տարածվածության աստիճանը, ախտանիշների տեսակը և միաժամանակ դիտվող այլ դրսևորումներից, որոնցից են հավելյալ շարժողական խանգարումները և նյարդաբանական ախտանիշները։
- Պատճառի, որը ներառում է նյարդային համակարգում առաջացած փոփոխությունները կամ վնասումը և ժառանգականությունը։
Բժիշկները օգտագործում են այդ դասակարգումները ախտորոշման և բուժման եղանակների ընտության մեջ կողմնորոշվելու համար։
Տեսակներ խմբագրել
- Գեներալիզացված
- Ֆոկալ
- Սեգմենտալ
- Հոգեծին
- Սուր դիստոնիկ ռեակցիա[1]
- Վեգետատիվ-անոթային
Գեներալիզացված դիստոնիա խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Colleen M Hayes. «Down on the Pharm': All About Acute Dystonic Reaction». EMSvillage.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 15-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=y
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիստոնիա» հոդվածին։ |