Դիսպերս համակարգեր, երկու կամ ավելի ֆազերից բաղկացած համակարգեր, որոնցում ֆազերից մեկը կամ մի քանիսը խիստ մանրացված՝ դիսպերսված են։ Դիսպերս համակարգերում ֆազերի բաժանման մակերևույթները չափազանց մեծ են։ Ֆազերից մեկը՝ դիսպերս միջավայրը, ունի անընդհատ կառուցվածք։ Դիսպերսված ֆազը բաշխված է միջավայրում մանր բյուրեղների, կտորների, կաթիլների կամ բշտիկների ձևով։ Չափազաևց մեծ միջֆազայիև մակերևույթների առկայությաև պատճառով դիսպերս համակարգեր ունեն ազատ էևերգիայի ավելցուկ, քիմիապես ակտիվ են, լավ կլանիչնևր (ադսորբենտներ) են և, սովորաբար, թերմոդինամիկորեև անկայուն։ Ըստ դիսպերսման աստիճանի, տարբերում են կոպիտ ն նուրբ դիսպերս համակարգեր։ Կոլոիդ լուծույթները նուրբ դիսպերս համակարգեր են, որոնցում մասնիկների մեծությունը 10−4—10−7 սանտիմետր է։ Սահմանային դեպքում, երբ մասնիկների մեծությունը մոլեկուլների մեծության կարգի է, դիսպերս համակարգեր իսկական կամ մոլեկուլային լուծույթներ են։ Ըստ ֆազերի ագրեգատային վիճակների, դիսպերս համակարգեր ութ տեսակ են։ Եթե դիսպերս միջավայրը հեղուկ է կամ գազ, ապա դիսպերսված մասնիկները գտնվում են անընդհատ շարժման մեջ։ Դիսպերս համակարգերում ֆազերի բաժանումը (սեդիմենտացումը) արդյունք է ծանրության ուժի ազդեցության, մասնիկները հաղթահարում են դիֆուզիայի ուժերը և անջատվում դիսպերս միջավայրից։ Որքան մասնիկները փոքր են, այնքան ավելի է դիֆուզիայի ազդեցությունը և դժվար՝ ֆազերի բաժանումը։ Այդ պատճառով նուրբ դիսպերս համակարգեր (օրինակ, կոլոիդ լուծույթները) կայուն են։ Նման դեպքում բաժանումը իրար կպչելու միջոցով մասնիկների մեծացման հետնանք Է։ Երբեմն դիսպերսված մասնիկները (կաթիլները, բշտիկները) աջացնում են ցանց-կմախք, և Դիսպերս համակարգեր ձեռք են բերում պինդ նյութը հիշեցնող մեխանիկական հատկություններ (օրինակ, ժելերը, կաուչուկը)։ Դիսպերս համակարգերը չափազանց տարածված են բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում․ ծուխը, ամպերը, լեռնային ապարները, բուսակաև ու կենդանական հյուսվածքները, բետոնը, յուղաներկը, կենցաղային աերոզոլերը, լվացող միջոցների և սննդանյութերի մեծ մասը դիսպերս համակարգեր են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 400