Դիջլեի կամուրջ (թուրքերեն՝ Dicle Köprüsü, քրդ.՝ Pira Dehderî), պատմական կամուրջ, որը գտնվում է Թուրքիայի հարավարևելյան հատվածում, Դիարբեքիրի մարզում։ Կառուցված է Տիգրիս գետի վրա։ Կառուցումն ավարտվել է 1065 թվականին։ Այն ունի 10 թռիչքաձև կամարներ՝ ընդհանուր 178 մետր երկարությամբ։ Տեղացիները կամուրջն անվանում են «Տասնաչք կամուրջ» (թուրքերեն՝ On Gözlü Köprü, քրդ.՝ Pira Dehderî): Կամուրջը հաճախ կոչում են նաև «Սիլվանի կամուրջ», քանի որ գտնվում է դեպի Սիլվան գնացող ճանապարհի վրա[1]։

Դիջլեի կամուրջ
Երկիր Թուրքիա
ՏեղանքԴիարբեքիրի մարզ
Տեսակերթևեկելի կամարավոր կամուրջ, հետիոտնային կամուրջ, քարե կամուրջ և կամարաձև կամուրջ
Նյութբազալտ
Թռիչքների քանակ10
Հատում էՏիգրիս
Երկարություն172 մետր
Քարտեզ
Քարտեզ

Կամուրջը շինարարությունը հանձարարվել է Նիզամուդինի և Մյուեյիդյուդևլեի կողմից, որոնք եղել են 990-1085 թվականներին Դիարբերքիրում հաստատված քրդական ծագում ունեցող Մրվանյանների դինաստիայի ներկայացուցիչ։ Կառուցվել է 1065 թվականին ճարտարապետ Յուսուֆ Սանջարօղլուի կողմից։ Այդ մասին առկա է երկսյուն կուֆական արձանագրություն, որը գտնվում է կամրջի արտաքին պատի վրա[1]։

Կամուրջը քաղաքից գտնվում է 3 կիլոմետր հեռավորության վրա՝ Մարդինի դարպասների մոտ (թուրքերեն՝ Mardinkapı / քրդ.՝ Deriyê Mêrdînê): Կամուրջը կառուցված է գետի տվյալ տարածքում ամենածանծաղ հատվածում[2]։ Կառուցված լինելով սև հրաբխաքարից՝ կամուրջն ունի 178 մետր երկարություն և 5,6 մետր լայնություն։ Ամենամեծ կամար-հենասյան թռիչքի երկարությունը կազմում է 14,7 մետր[1]։

Չնայած իր պատմական նշանակությանը, կամրջի օգտագործումը տրանսպորտային միջոցների կողմից կասեցվել է, երբ ավարտվել է Մարվանիդների կամրջի (թուրքերեն՝ Mervaniler Köprüsü;, քրդ.՝ Pira Merwaniyan) կամ Բաղըվար կամրջի (2009 թվականի նոյեմբեր) վերանորոգումը։ Նոր կամուրջը կառուցվել է Դիջլեի կամրջից 1 կիլոմետր հարավ և տեսանելի է հին կամրջից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Dicle Köprüsü (On Gözlü Köprü)» (Turkish). Kent Haber. 2009 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Dalkılıç, Neslihan et Meral Halifeoğlu (2009 թ․ մայիսի 26). «Diyarbakır Merkez ve İlçelerinde Yer Alan Tarihi Köprüler» (PDF). Dicle Üniversitesi (Turkish). Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) |
  3. «Bağıvar Köprüsü Törenle Hizmete Açıldı - Diyarbakır». Haberciniz (Turkish). 2009 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)