Դինորա Բոլանդի Խիմենես (անգլ.՝ Dinora Bolandi Jimene, 1923, Սան Խոսե, Կոստա Ռիկա - 2004, Կոստա Ռիկա), կոստառիկացի նկարչուհի։ Սովորել է ԱՄՆ-ում, դասավանդել Կոստա Ռիկայի համալսարանում և նկարել հարյուրավոր կտավներ։ 1990 թվականին նա ստացել է արվեստի բնագավառի առաջատար ազգային մրցանակ։

Դինորա Բոլանդի
Ծնվել է1923
ԾննդավայրՍան Խոսե, Կոստա Ռիկա
Մահացել է2004
Մահվան վայրԿոստա Ռիկա
Քաղաքացիություն Կոստա Ռիկա
ԿրթությունԿոլորադոյի կանանց քոլեջ
Մասնագիտություննկարչուհի
ԱշխատավայրԿոստա Ռիկայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Բոլանդին ծնվել է 1923 թվականին, Սան Խոսեում[1]։ Նրա հայրը՝ Վալտեր Բոլանդին, հայտնի լուսանկարիչ և կինեմատոգրաֆիստ էր[2], իսկ մայրը՝ Մարինա Խիմենեսը, դաշնակահար էր։ Դինորան նկարչության դասեր էր ստանում Ֆաուստո Պաչեկոյից[3]։ Դինորա Բոլանդիի մայրը դարձավ նրա բնորդուհին այն բանից հետո, երբ նա վերադարձավ տասնհինգ տարվա Կոլորադոյի և Նյու Յորքի ուսումնառությունից[4], որտեղ նրա ուսուցիչներն էին Իվան Օլինսկին և Ռոբերտ Բրակմանը[3]։

1960-ականներին՝ նախքան Կոստա Ռիկայի համալսարանի, այնուհետև Կոլումբիայի ազգային համալսարանի պրոֆեսոր դառնալը աշխատել է որպես լուսանկարիչ։ Բոլանդին չէր հետաքրքրում ցուցահանդեսներին մասնակցելը, նա հրապարակայնորեն ցուցադրել է իր աշխատանքներից միայն չորսը։ Նրան շնորհվել է Մագոնի ազգային մրցանակ մշակույթի բնագավառում, չնայած նա իրեն արժանի չէր համարում։ Բոլանդին թոշակի անցավ 1983 թվականին[3]։

Նա Կոստա Ռիկայի առաջին կին նկարիչների շարքում էր, որտեղ ընդգրկված էին նաև Մարգարիտա Բերտոն, Լոլա Ֆերնանդեսը և Սոնյա Ռոմերոն։ Համարվում է, որ այս չորս արվեստագետները, ովքեր Կոստա Ռիկայի համալսարանում վիզուալ արվեստ են դասավանդում, ստեղծեցին Կոստա Ռիկայի կին նկարիչների երկրորդ սերունդը[5]։

Վերջին տարիներին Դինորան գործնականում առանձնացված կյանք էր վարում բնակվում էր Էսկասուում (Սան Խոսեի արևմտյան արվարձան), շատ քիչ նկարներ էր վաճառում, երբեմն նկարում էր պատահական անծանոթ մարդկանց դիմանկարներ[4]։

Մահ և ժառանգություն խմբագրել

Բոլանդին մահացավ 2004 թվականին, երկու հարյուրից ավելի նկարներ կտակելով Ցենտրալ բանկ թանգարանին[4]։ 2014 թվականին հայտնի դարձավ, որ Մելիկո Սալազարի թատրոնի նոր համատեղ պատկերասրահն ու սպասասրահը կկոչվի Բոլանդի անունով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Historical Dictionary of Costa Rica. — 1991. |isbn=978-0-8108-2215-3 |страницы=242— |язык=und |автор=Theodore S. Creedman}}
  2. «NOTICIERO CINEMATOGRÁFICO DE WALTER BOLANDI (1930)». BFI (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 Internet, Hermes Soluciones de. «Dinorah Bolandi». www.mcj.go.cr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Dinorah Bolandi Exhibit Captures Artist's Spirit - The Tico Times». www.ticotimes.net (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. Ilse Abshagen Leitinger The Costa Rican Women's Movement: A Reader. — University of Pittsburgh Pre, 1994. — С. 249—. — ISBN 978-0-8229-7162-7
  6. «La Galería Dinorah Bolandi, una caja de pinturas en una caja de música» (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.