«Դինգո վայրի շունը» (ռուս.՝ «Дикая собака динго»), 1962 թվականի խորհրդային լիամետրաժ սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Յուլի Կարասիկը «Լենֆիլմ» կինոստուդիայում խորհրդային մանկագիր Ռուվիմ Ֆրաերմանի «Դինգո վայրի շունը կամ Պատմություն առաջին սիրո մասին» (ռուս.՝ «Дикая собака Динго, или Повесть о первой любви», 1939) վիպակի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1962 թվականի հոկտեմբերի 15-ին :

Դինգո վայրի շունը
ռուս.՝ Дикая собака Динго
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա, կինոպատում և դրամա
Թվական1962
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուլի Կարասիկ
Սցենարի հեղինակԱնատոլի Գրեբնև
ԴերակատարներԳալինա Պոլսկիխ, Վլադիմիր Օսոբիկ, Աննա Ռոդիոնովա, Իննա Կոնդրատյևա, Նիկոլայ Տիմոֆեև, Թամարա Լոգինոա, Անտոնինա Պավլիչևա և Թալաս Ումուրզակով
ՕպերատորՎյաչեսլավ Ֆաստովիչ
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն97 րոպե

Ֆիլմը ներառվել է «ԽՍՀՄ պետական ֆիլմֆոնդ» ֆիլմերի հավաքածուում։

Սյուժե խմբագրել

Հեռավորարևելյան Պրիմորսկ քաղաքում ապրում է Տանյա Սաբանեևան իր մոր հետ։ Ծառայության բերումով Մոսկվայից իր նոր կնոջ և նրա եղբորորդու՝ Կոլյայի հետ այդ քաղաք է տեղափոխվում Տանյայի գնդապետ հայրը, որին նա երբեք չի տեսել։

Տանյան և Կոլյան հանդիպում են և ընկերանում։ Տանյան իր ընկերոջ համար բացահայտում է մի զարմանալի աշխարհ, որտեղ ապրում է դինգո վայրի շունը։

Ստեղծման պատմություն խմբագրել

Դերասանների ընտրություն խմբագրել

Գրեթե բոլոր գլխավոր դերակատարների համար «Դինգո վայրի շունը» ֆիլմում աշխատանքը եղել է նորամուտային։

Ամենաարագը գտել են դերասան Կոլյա Սաբանեևի դերի համար։ Ռեժիսորը տեսել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ուսանող Վլադիմիր Յուբիկի լուսանկարները, նրա դեմքը համարել «Նուրբ, նյարդային, բայց զարմանալիորեն ներդաշնակ», և հաստատել է երիտասարդին այդ դերի համար առանց կինոփորձների[1]։

«Նանայ տղա Ֆիլկիին» որոնելիս ռեժիսորի օգնականը շրջել է երկրի հսկայական տարածքով՝ հասնելով ընդհուպ մինչև Հեռավոր Հյուսիս։ Երբ սկսվել է Ղազախստանից դպրոցականների դիտումը, գտել են դերակատարին, որը դարձել է 14-ամյա Թալասը՝ Ալմա-Աթայի պատանի հանդիսատեսի թատրոնի արտիստներ Ամինա Ումուրզակովայի և Կամասի Ումուրզակովի որդին։ Կինոփորձեր այդ անգամ ևս չեն անցկացվել. կինոխմբի ներկայացուցիչները ստացել են ծնողների համաձայնությունը և Թալասին առաջարկել են մեկնել Լենինգրադ՝ նկարահանումների[2]։

Տանյա Սաբանեևայի դերակատարին ամենաերկարն են փնտրել։ Գեղխորհրդի անդամները շատ են զարմացել, երբ նրանց ներկայացրել են 22-ամյա Գալինա Պոլսկիխին։ Այնուամենայնիվ, ՎԳԻԿ-ի ուսանողուհին հաստատվել է աշակերտուհու դերի համար[3]։

Նկարահանումների վայր խմբագրել

 
Հուշանշան Սեմյոնովկա գյուղում

Նատուրալ նկարահանումների զգալի մասն անցկացվել է Ղրիմի Լենինյան շրջանի Սեմյոնովկա գյուղում (2013 թվականին ի հիշատակ այդ իրադարձության այնտեղ տեղադրվել է հուշատախտակ[4]

Շնասահնակ վարելը և բուրանի տեսարանը, որում հայտնվում են Տանյան և Կոլյան, նկարահանվել են Կուզմոլովո գյուղի մոտ՝ Լենինգրադի ամենամոտ արվարձանում։ Տեսարանին բացառիկ գեղարվեստականություն են հաղորդում մորենի բլուրներն ու փոքր լիճը (սառցե դարաշրջանի մնացորդներ)։

Տաղավարային նկարահանումներն իրականացվել են «Լենֆիլմ» կինոստուդիայում։

Դերերում խմբագրել

  • Գալինա Պոլսկիխ – Տանյա Սաբանեևա
  • Վլադիմիր Օսոբիկ – Կոլյա Սաբանեև, Տանյայի հոր որդեգրյալ որդին, Նադեժդա Պետրովնայի եղբորորդին
  • Թալաս Ումուրզակով – Ֆիլկա Բոգոլյուբսկի, Տանյայի ընկերն ու դասընկերը
  • Անյա Ռոդիոնովա – Ժենյա Բելյակովա, Տանյայի դասընկերը
  • Իննա Կոնդրատևա – Մարիա (Սաբանեևա Մ. Պ.), Տանյայի մայրը
  • Նիկոլայ Տիմոֆեև – Սաբանեև, Տանյայի հայրը, գնդապետ
  • Իրինա Ռադչենկո – Նադեժդա Պետրովնա, Տանյայի հոր երկրորդ կինը
  • Թամարա Լոգինովա – Ալեքսանդրա Իվանովնա, ռուսաց լեզվի ուսուցչուհի
  • Անտոնինա Պավլիչևա – Տանյայի դայակը

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Անատոլի Գրեբնև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Յուլի Կարասիկ
  • Գլխավոր օպերատոր՝ Վյաչեսլավ Ֆաստովիչ
  • Գլխավոր նկարիչ՝ Վիկտոր Վոլին
  • Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց

Մրցանակներ խմբագրել

  • 1962 – Վենետիկի մանկական ֆիլմերի կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի առյուծ» գլխավոր մրցանակ և «Ոսկե ճյուղ» մրցանակ (Երիտասարդական ֆիլմերի ազգային կենտրոնի մրցանակ)[5],
  • 1963 – Վիեննայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի դիպլոմ[6],
  • 1963 – «Տարվա լավագույն ֆիլմ» Լոնդոնի տարվա լավագույն ֆիլմերի փառատոնում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Владимир Особик. Страница памяти актёра». // spb-tombs-walkeru.narod.ru. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  2. Дастан Мукушев. (2001 թ․ մարտի 27). «Филька с улицы Арычная. Талас Умурзаков был первым партнёром Галины Польских». // zonakz.net. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  3. Галина Леонова. (2006 թ․ սեպտեմբերի 22). «Их связало кино, или Однажды, сорок лет спустя...». Газета «Казахстанская правда» // kazpravda.kz. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  4. Спустя полвека. Արխիվացված 2014-10-19 Wayback Machine Информационный портал Ленинского районного совета Крыма // lenrada.gov.ua
  5. Анри Вартанов. Статья «Не погибла молодость» о картине Юлия Карасика «Дикая собака динго» по повести Рувима Фраермана // «Советский экран» : журнал. — 1962. — № 19. — ISSN 0132-0742.
  6. «Фильм «Дикая собака динго» (СССР, 1962 год). Информация о фильме». Энциклопедия. KM.RU. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
  7. «Фильм «Дикая собака динго» (СССР, 1962 год). Информация о фильме». «Вокруг ТВ». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել