Դինա Քավար

հորդանանցի դիվանագետ

Դինա Քավար (արաբ․՝ دينا قعوار‎‎, դեկտեմբերի 8, 1962(1962-12-08), Ամման, Հորդանան), հորդանանցի դիվանագետ։ ԱՄՆ-ում Հորդանանի արտակարգ և լիազոր դեսպան (հունիս, 2016)։

Դինա Քավար
 
Կրթություն՝ Միլս քոլեջ և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 8, 1962(1962-12-08) (61 տարեկան)
Ծննդավայր Ամման, Հորդանան
Քաղաքացիություն  Հորդանան

Կենսագրություն խմբագրել

Քավարը ծնվել է 1962 թվականին Ամմանում։ Սովորել է ԱՄՆ-ում, բակալավրի աստիճան ստացել է Միլս քոլեջից, միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում՝ Կոլումբիայի համալսարանից, 1986 թվականին սովորել է Հարվարդի միջազգային հարաբերությունների կենտրոնում։ Ազատ տիրապետում է արաբերենի, անգլերենի, ֆրանսերենի[1]։

1985-1990 թվականներին եղել է արքայազն Հասան իբն Թալալի գրասենյակի ղեկավարն Ամմանում, 1991-2000 թվականներին տեղափոխվել է Bureau de S.A.R փարիզյան գրասենյակ։ 2001 թվականին Փարիզում դարձել է Bureau Privé de Sa Majesté le Roi Abdullah II տնօրենը, 2001-2013 թվականներին եղել է Ֆրասիայում Հորդանանի դեսպան[1]։

2014 թվականի օգոստոսին Քավարը նշանակվել է ՄԱԿ-ում Հորդանանի Հաշիմիտ Թագավորության մշտական ներկայացուցիչ՝ փոխարինելով արքայազն Զեիդ բին Ռաադին, որը նշանակվել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնում։ 2014-2015 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հորդանանի ոչ մշտական անդամակցության ընթացքում Քավարը ղեկավարել է Հորդանանի պատվիրակությունը՝ դառնալով առաջին արաբ կինը և առաջին արաբ քրիստոնյան, որը նախագահել է Խորհրդում[2][3]։ 2016 թվականի փետրվարին գլխավոր ասամբլեայի նախագահի կողմից Քավարը նշանակվել է որպես 2016 թվականի սեպտեմբերին կայանալիք փախստականների և միգրանտների խոշոր տեղաշարժի վերաբերյալ Գլխավոր ասամբլեայում հանդիպման համանախագահ[1]։

Պարգևներ խմբագրել

  •   :
    •   Անկախության շքանշանակիր (2003)[4]
  • Սուրբ Աթոռ
    •   Սուրբ Գևորգ Մեծի շքանշանակիր (2004)[4]
  •  
    •   Դ. Աֆոնսո Էնրիկեսի պատվո մեդալ (2009)[4]
  •  :

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «New Permanent Representative of Jordan Presents Credentials». United Nations. United Nations. 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  2. «Arab woman presides for the first time the UN Security Council». Ocean Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  3. «بروفايل: دينا قعوار.. أول امرأة عربية ترأس مجلس الأمن». dotmsr. dotmsr. 2015 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Kawar appointed envoy at UN». The Jordan Times. The Jordan Times. 2014 թ․ հունիսի 4. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.