Դինա Աբդրախիմովա (ղազ.՝  Дина Ерғазықызы Әбдірахимова, օգոստոսի 20, 1934(1934-08-20), Ալմաթի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2002, Ալմաթի, Ղազախստան), խորհրադային և ղազախ պետական և քաղաքական գործիչ, Ղազախական ԽՍՀ սոցիալական ապահովության նախարար (1985-1990)։

Դինա Աբդրախիմովա
Ծնվել էօգոստոսի 20, 1934(1934-08-20)
ԾննդավայրԱլմաթի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2002
Մահվան վայրԱլմաթի, Ղազախստան
ԿրթությունՂազախստանի համալսարան
Մասնագիտությունպետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

ԿեսագրությունԽմբագրել

Դինա Աբդրախիմովան ծնվել է 1934 թվականի օգոստոսի 20-ին, Ալմա-Աթայում։

1957 թվականին ավարտել է Ղազախստանի Կիրովի անվան պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։

Ղազաստանի համալսարանը 1957 թվականին ավարտելուց հետո Ղազախստանի կոմսոմոլի կենտրոնական կոմիտեն նրան ուղարկել է կոմսոմոլական աշխատանքի Կարագանդայի շրջանում։

Դինա Աբդախիմովան իր կարիերան սկսել է որպես Կոմսոմոլի Կարագանդայի շրջանային կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ, հրահանգիչ։

1958-1963 թվականներին եղել է կոմսոմոլի քարոզչության շրջկոմի քարտուղար, ապա` Կոմսոմոլի Կարագանդայի շրջկոմի երկրորդ քարտուղար։

1963-1973 թվականին` ՔՊԿ Կարագանդայի շրջանային կոմիտեի դպրոցների, գիտության և ուսումնական հաստատությունների վարչության պետի գաղափարական բաժնի հրահանգիչ։

1973-1978 թվականներին` ՔՊԿ Կարագանդայի շրջանային կոմիտեի քարտուղար։

1978-1985 թվականներին` Ղազախական ԽՍՀ արհմիությունների հանրապետական խորհրդի քարտուղար։

1985-1990 թվականներին եղել է Ղազախական ԽՍՀ սոցիալական ապահովության նախարար[1]։

1985-1990 թվականներին` Ղազախական ԽՍՀ XI գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

1990-1993 թվականներին` Ղազախստանի XII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Ղազախստանի Հանրապետության Վետերանների, հաշմանդամների և զինծառայողների գերագույն կոմիտեի նախագահի տեղակալ, առողջապահության և սոցիալական կոմիտեի անդամ[2]։

Մրցանակներ և կոչումներԽմբագրել

  • Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության պատվո վկայագիր
  • Ղազախստանի Կոմսոմոլի կենտրոնական կոմիտեի պատվո վկայագիր
  • «Պատվո նշան» շքանշան (երկու անգամ)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Պարգևատրվել է ԽՍՀՄ պետական, հոբելյանական և այլ մեդալներով։

ԾանոթագրություններԽմբագրել