Դինամիկ կայքը բաղկացած է դինամիկ էջերից՝ կաղապարներից, շաբլոններից, սցենարներից և այլ տարրերից, որոնք շատ դեպքերում պահվում են սերվերում որպես առանձին ռեսուրսներ (ֆայլերում, տվյալների բազաներում կամ առանձին սերվերներում)։ Երբ էջը բացվում է հաճախորդի կողմից (զննարկիչ կամ այլ հավելված), այն կարող է լինել երկու տեսքով. ա) սերվերի կողմից շաբլոն էջից, առանձին պահվող բովանդակությունից, բ) հաճախորդի հավելվածում՝ ռեսուրսների բեռնումով։ Որպես կանոն, նույն տեսակի ցանկացած թվով էջեր ցուցադրելու համար օգտագործվում է մեկ շաբլոն էջ, որի մեջ բեռնվում է համապատասխան բովանդակությունը, սա թույլ է տալիս միաժամանակ կարգավորել կայքի տեսքը (նրա բոլոր էջերը), խմբագրելով ընդամենը մեկ էջ։ Բովանդակության խմբագրումը (ինչպես նաև շաբլոնի էջը) կարող է կատարվել ինչպես կայքի, այնպես էլ այլ ծրագրերի միջոցով։ Կայքի բոլոր էջերը խմբագրելու հնարավորությունը տրամադրվում է միայն օգտատերերի որոշակի կատեգորիայի (օրինակ՝ ադմինիստրատորներին կամ գրանցված օգտատերերին)։ Ավելի քիչ են դեպքերը, երբ թույլատրվում է անանուն օգտատերերին խմբագրել որոշակի վեբ բովանդակություն (օրինակ՝ ֆորումներում՝ հաղորդագրությունների ավելացում)։ Վիքիպեդիան անանուն փոփոխություններ թույլատրող կայքի օրինակ է։

Բովանդակության վերարտադրում (գեներացիա) խմբագրել

Կայքի բովանդակության ստեղծման գործընթացը սովորաբար լինում է՝

  1. Բովանդակության ստեղծում սերվերի կողմից,
  2. Ստեղծված էջի փոխանցում հաճախորդին,
  3. Բովանդակության ստեղծում հաճախորդի կողմից։

Բովանդակության ստեղծում սերվերի կողմից խմբագրել

Սերվերը դիմում է ստանում Հաճախորդից (օրինակ՝ page.ru/index.php) և թարգմանչի (ինտերպրետատոր) կողմից սկսում է մշակել սցենարի ֆայլը (այս դեպքում՝ index.php): Սերվերի կողմից օգտագործվում են տարբեր ծրագրավորման լեզուներ, որոնցից ամենատարածվածներն են՝ PHP, Python, Ruby, Go, Perl, ինչպես նաև ASP.NET և Perl, սերվերի կողմից JavaScript և այլն։ Այս փուլում տվյալների բազաներից ընտրվում է անհրաժեշտ տեղեկատվությունը և դրանով լրացվում է էջը, որից հետո պատրաստի էջը փոխանցվում է հաճախորդին։

Գրականություն խմբագրել

  • «The Information Revolution», J. R. Okin. ISBN 0-9763857-4-0. Ed. Ironbound Press, 2005. 350 pp:
  • «Learning VBScript», P. Lomax. ISBN 1-56592-247-6. Ed. O’Reilly, 1997. sec. էջ13։