«Դիմեք Ջեյնին» (անգլ.՝ See Jane Date), 2003 թվականի ռոմանտիկ կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Ռոբերտ Բերլինգերը Մելիսսա Սենատի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերը կատարել է «Բաֆֆին՝ վամպիրներ ոչնչացնողը» հեռուստասերիալի աստղ Քարիզմա Կարպենտերը։

Դիմեք Ջեյնին
անգլ.՝ See Jane Date
Երկիր Կանադա
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Բերլինգեր
ԴերակատարներՔարիզմա Կարպենտեր և Հոլի Մերի Կոմբս
Տևողություն90 րոպե

Սյուժե խմբագրել

Ջեյն Գրանտը գրավիչ աղջիկ է, բայց մշտապես միայնակ է։ Ստանալով հարսանիքի հրավեր երկու անձի համար՝ նա մտածում է, թե ինչ պետք է անի, եթե ինքը ընկեր չունի։ Նա խորհուրդ է հարցնում ընկերներից, որոնք երկու օրում պետք է նրան օգնեն գտնել համապատասխան թեկնածու, որի հետ աղջիկը կարող է գնալ հարսանիք։

Ձանձրալի երիտասարդներն ու իր «սեփական» ժամադրությունը ոչ միայն բազմաթիվ անակնկալներ են մատուցում, այլև վերջապես աղջկան հնարավորություն են տալիս ընտրություն կատարել։

Դերերում խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի կարգախոսը՝ «Նա միշտ հեռու է նրանից, որ գտնի իդեալական երիտասարդի»։
  • Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2003 թվականի հունիսի 13-ից մինչև հուլիսի 7-ը Մոնրեալում (Քվեբեկ, Կանադա
  • Ըստ գլխավոր դերասանուհի Քարիզմա Կարպենտերի՝ ABC ալիքը նախատեսել է ֆիլմի հիման վրա նկարահանել հեռուստասերիալ իր մասնակցությամբ։ Սակայն դերասանուհին հրաժարվել է դերից, որովհետև նրան պետք է եղել ընդմիջում «Հրեշտակ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո, երբ ինքը նաև խնամում էր իր նորածին որդուն[1]։

Համաշխարհային թողարկում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bierly, Mandi (2010 թ․ ապրիլի 10). «Charisma Carpenter on how Cordelia Chase landed her in Stallone's 'Expendables' (and The Butterfinger Defense League)». PopWatch (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրախոսություններ