Դիլիջան-Սևան թունել, ավտոմոբիլային թունել Հայաստանում։ Մ 4 ճանապարհով միմյանց է կապում Տավուշի մարզի հարավ-արևմուտքը և Գեղարքունիքի մարզի հյուսիս-արևելքը[1]։

Դիլիջան-Սևան թունել
Տեսակճանապարհային թունել
Երկիր Հայաստան
Երկարություն2257 մետր
Տրամագիծ8 մետր
Կրում էAH83?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Թունելի ներսում

Դիլիջանի թունելի շինարարությունը սկսվել է 1970 թվականին, բայց 1992 թվականին դադարեցվել է ֆինանսավորման բացակայության պատճառով։ Վերսկսված շինարարությունը ֆինանսավորել է «Լինսի» հիմնադրամը՝ այդ նպատակով հատկացնելով 6,7 միլիոն դոլար։ Թունելի երկարությունը 2257 մետր է, լայնությունը՝ 8 մետր, բարձրությունը՝ 5 մետր։ Թունելի յուրաքանչյուր ծայրում կան հատուկ ծառայություններ, որոնց մարդիկ կարող են դիմել անսարքություն նկատելու դեպքում։

Նշանակություն խմբագրել

Թունելը կարևոր ռազմավարական նշանակություն ունի ՏՐԱՍԵԿԱ ծրագրի իրականացման համար։ Թունելը հնարավորություն է տալիս նաև մի քանի կիլոմետրով կրճատել մինչև հայ-վրացական սահմանը եղած հեռավորությունը՝ օգնելով շրջանցել Սևան-Դիլիջան վտանգավոր լեռնանցքը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել