Դիգորի շրջան (օսերեն՝ Дыгуры район, ռուս.՝ Дигорский район), վարչական շրջան Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիայի կազմում։ Վարչական կենտրոնն է Դիգորա քաղաքը։

Դիգորի շրջան
Дыгуры район
ԵրկիրՀյուսիսային Օսիա Հյուսիսային Օսիա
Կարգավիճակմունիցիպալ շրջան
Մտնում էՀյուսիսային Օսիայի Հանրապետություն
Ներառում է9 մունիցիպալ հաստատություն
ՎարչկենտրոնԴիգորա
շրջանի ղեկավարՌուսլան Քոյբայթի[1]
Հիմնական լեզուօսերեն, ռուսերեն
Բնակչություն (2013) 18 799
Ազգային կազմօսեր
Կրոնական կազմՈւղղափառներ
Տարածք640 կմ²  (5 տեղ)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+7 86733
Ավտոմոբիլային կոդ15
digora.org

Աշխարհագրություն խմբագրել

Շրջանը տեղակայված է հանրապետության արևմուտքում, Օսական հարթավայրում։ Իր տարածքով հոսում են երեք փոքր գետեր՝ Ուրսդոն (Թերեկի վտակ), Ցրաու և Սիրաուդոն։ Շրջանի տարածքը՝ 640 կմ²[2]։

Դիգորի շրջանի կազմում են գտնվում՝

  • քաղաք Դիգորա, շրջկենտրոն
  • գյուղ Դուր-Դուր
  • գյուղ Քարման-Սինձակաու
  • գյուղ Կորա
  • գյուղ Ուրսդոն
  • գյուղ Մոսթիզդախ
  • գյուղ Նիկոլաևսկայա

Բնակչություն խմբագրել

Շրջանի բնակչությունը՝ 19 000 մարդ։ Ազգային կազմը՝ օսեր (դիգորցիներ), ռուսներ, մեսխեթական թուրքեր, լեզգիններ։

Արդյունաբերություն խմբագրել

Շրջանի տարածքում տեղակայված են 8 արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում՝ 4 սպիրտի արտադրամաս, 1 ավտոձեռնարկություն, 2 շինարարական կազմակերպություներ։

Ծանոթագրություններ խմբագրել