Բացել գլխավոր ցանկը

Դիբարի շրջան (ալբ․՝ Rrethi i Dibrës), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում։ Հանդիսանում է Դիբարի գավառի երեք շրջաններից մեկը։

Picto infobox map.png
Դիբարի շրջան
ալբ․՝ Rrethi i Dibrës
Black Drin in Dibra - Mapillary (zsA102PayyQfBZScR5hDSg).jpg
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԴիբարի գավառ
Ներառում է10 համայնք
2 քաղաք և 76 գյուղ
ՎարչկենտրոնՊեշկոպիա
ԲԾՄ388 մետր[1]
Հիմնական լեզուԱլբաներեն
Բնակչություն (2010)62 825
Խտություն58
Տարածք1088
Dibër District.svg
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդAL-KC
Կոորդինատներ: 41°43′1.0120905951917e-07″ հս․ լ. 20°21′1.000051159077e-07″ ավ. ե. / 41.7166666666947776320739649° հս․. լ. 20.350000000027780089340013° ավ. ե. / 41.7166666666947776320739649; 20.350000000027780089340013

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Շրջանի տարածքը գերազանցապես լեռնային է։ Այստեղ հատկապես աչքի է ընկնում Սև Դրին գետը և Լուրա լիճը։ Գետի հովտում կան բազմաթիվ գյուղեր

ԲնակչությունԽմբագրել

Վարչական կենտրոնը Պեշկոպիա քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 62 825 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա գյուղերը կազմում են 1088 քառ.կմ տարածք։ Բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են՝ բեկթաշիներ։ 5-10 տոկոսը մակեդոնացիներ են։

ՏնտեսությունԽմբագրել

Միջերկրածովյան լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Շրջանի հիմնական բնակչությունը ապրում է 76 գյուղերում և զբաղվում երկրագործությամբ՝ այգեգործությամբ, ձիթենու ու խաղողի արտադրությամբ, իսկ լեռնային շրջաններում զարգացած է անասնապահությունը։ Հայտնի են տեղական կարմրաբուրդ ընտանի այծերը։

Շրջկենտրոն Պեշկոպիան, որն իրենից առանձին համայնք է ներկայացնում, ունի սննդի արդյունաբերություն, որոշակի զարգացման վրա է սպասարկման ոլորտը։

Վարչական բաժանումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. Ալբանիայի մարդահամար, 2010