Դիանա Միթֆորդ
Դիանա Ֆրիմեն Միթֆորդ, լեդի Մոսլի (անգլ.՝ Diana Freeman-Mitford, Lady Mosley, հունիսի 17, 1910[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 11, 2003[1][5][2][…], Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[4]), բրիտանացի արիստոկրատ և գրաքննադատ։
Դիանա Միթֆորդ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | օգոստոսի 11, 2003[1][5][2][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Church of St Mary, Swinbrook[6] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | լրագրող, խմբագիր, կենսագիր, գրող և քննադատ |
Ամուսին | Օսվալդ Մոսլի[7][8][9] և Բրայան Գինես, 2-րդ Բարոն Մոյն[7] |
Ծնողներ | հայր՝ Դևիդ Ֆրիման-Միթֆորդ (Ռեդեսդեյլի 2-րդ բարոն )[7], մայր՝ Սիդնի Բոուլզ[7] |
Կուսակցություն | Բրիտանիայի ֆաշիստների միություն և Union Movement? |
Երեխաներ | Ջոնաթան Գինես, 3-րդ Բարոն Մոյն[10][7], Դեսմոնդ Գինես[10], Մաքս Մոսլի[7] և Օսվալդ Ալեքսանդր Մոսլի[10] |
Diana Mitford Վիքիպահեստում |
Հայտնի Միթֆորդ քույրերից մեկը։ 1929-1932 թվականներին եղել է Մոյնի 2-րդ բարոն Բրայան Գինեսի կինը, 1936-1980 թվականներին՝ սըր Օսվալդ Մոսլիի, որը հիմնադրել էր Ֆաշիստների բրիտանական միությունը։ Երեք ինքնակենսագրական աշխատությունների հեղինակ է, որոնցից առաջինը՝ «Հակադրություններով լի կյանքը» (անգլ.՝ A Life of Contrasts), դարձել է բեսթսելեր։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԴիանա Միթֆորդը ծնվել է 1910 թվականի հունիսի 17-ին Բելգրավիայում (Վեստմինստեր, Լոնդոն)։ Եղել է Ռեդսդեյլի 2-րդ բարոն Դեյվիդ Բերտրամ Օգիլվի Ֆրիմեն-Միթֆորդի և նրա կնոջ Սիդնի Միթֆորդի չորրորդ երեխան։ Դիանան ունեցել է հինգ քույրեր՝ Նենսին (1904-1973), Պամելան (1907-1994), Յունիթին (1914-1948), Ջեսիկան (1917-1996) և Դեբորան (1920-2014), ինչպես նաև եղբայրը՝ Թոմասը (1909-1945)։ Նրանք բոլորը ստացել են տնային կրթություն։
18 տարեկանում Միթֆորդը սկսել է հանդիպել Բրայան Գինեսի հետ, որը իռլանդացի արիստոկրատ էր և պետք է դառնար Մոյնի բարոն։ Չնայած Սիդնի Միթֆորդի սկզբնական դիմադրությանը՝ 1929 թվականի հունվարի 30-ին Գինեսը և Դիանան ամուսնացել են[11]։ Հարսանիքից հետո նրանք ապրել են Լոնդոնում և Դուբլինում։ Զույգը տարեկան ունեցել է 20 000 ֆունտ եկամուտ, ինչպես նաև ունեցվածք Հեմփշիրում։ 1930 թվականին նրանք ունեցել են որդի՝ Ջոնաթան Գինեսին, որը հետագայում ժառանգել է Մոյնի բարոնի տիտղոսը։ 1931 թվականին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Դեսմոնդ Գինեսը։
1932 թվականի փետրվարին Միթֆորդը հանդիպել է Ֆաշիստների բրիտանական միության հիմնադիր Օսվալդ Մոսլիին և դարձել նրա սիրուհին[12]։ Մոսլին այդ ժամանակ ամուսնացած էր Սինտիա Մոսլիի հետ, որը լորդ Ջորջ Քյորզոնի դուստրն էր։ Քյորզոնի մահից հետո՝ 1933 թվականին, Միթֆորդը բաժանվել է Գինեսից՝ չնայած այն հանգամանքին, որ Մոսլին, սգալով կնոջ մահը, երեք տարի հրաժարվում էր օրինականացնել հարաբերությունները Դիանայի հետ[13]։
Երրորդ Ռայխ
խմբագրել1934 թվականին իր քրոջ Յունիթիի հետ միասին տեղափոխվել է Գերմանիա, քանի որ քույրերը նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսության հետևորդներ էին։ Յունիթին նաև սիրահարված էր Ադոլֆ Հիտլերին։ 1935 թվականին Յունիթին Դիանային ներկայացրել է Ադոլֆ Հիտլերին։ Բացի այդ, Դիանան սկսել է ընկերություն անել Զիգրիդ Վագների կնոջ Վինիֆրեդի և Մագդա Գեբելսի հետ։ 1936 թվականի հոկտեմբերի 6-ին նա և Մոսլին գաղտնի ամուսնացել են Յոզեֆ Գեբելսի հյուրասենյակում։ Մոսլիի հարսանիքին ներկա է եղել Հիտլերը, որը նորապսակներին նվիրել է իր նկարը՝ արծաթե շրջանակի մեջ[14]։ Ամուսնության արդյունքում ծնվել են երկու որդիներ՝ Ալեքսանդրը (ծնված 1938 թվականին) և Մաքսը (ծնված 1940 թվականին)։ Մինչ Ալեքսանդրի ծնունդը, հարսանիքի փաստը գաղտնի է պահվել։
1940 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայում Ուինսթոն Չերչիլ իշխանության գալուց հետո՝ բրիտանական կառավարությունը որոշել է վերջ դնել Ֆաշիստների բրիտանական միության գործունեությանը։ 1940 թվականի հունիսի 29-ին, Մաքսի ծնունդից 11 շաբաթ անց, լեդի Մոսլին ձերբակալվել և տեղափոխվել է Հոլլոուեյ բանտ։ Բանտարկության ժամանակ ամուսնու հետ պահվել է միևնույն բանտախցում՝ բանտի փոստային բաժանմունքի ծանրոցների համար նախատեսված սենյակում։ Ընդորում, նրանց տրամադրության տակ եղել են երկու ծառաներ[15]։ 1943 թվականի նոյեմբերի 6-ին Մոսլին և նրա ամուսինը ազատ են արձակվել՝ Օսվալդի թույլ առողջության պատճառով, որը հանրային մեծ բողոքների պատճառ հանդիսացավ[16]։
Հետագա ճակատագիր
խմբագրելՊատերազմի ավարտից հետո Մոսլի ընտանիքը բնակարաններ է ձեռք բերել Իռլանդիայում և Ֆրանսիայում։ Օսվալդ Մոսլին մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 3-ին։ 1958 թվականին Միթֆորդը տեղափոխվել է Փարիզ և աշխատանքի անցել «The European» ամսագրի աշխատակազմում։ 1977 թվականին հրապարակել է «Հակադրություններով լի կյանքը» աշխատությունը[17]։ Եվս երկու ինքնակենսագրականներ հրատարակվել են 1980-ական թվականներին[18]։ 1990-ական թվականներին էլ աշխատել է «Books & Bookmen» և «Evening Standard» ամսագրերում՝ որպես գրաքննադատ[19]։ 1989 թվականին Միթֆորդը հրավիրվել է BBC Radio 4-ի «Desert Island Discs» հաղորդաշարին։ Նրա ելույթը խիստ քննադատության է արժանացել, քանի որ նա Հիտլերին անվանել է «գրավիչ», իսկ այն հարցին, թե «Ի՞նչ եք կարծում այն մասին, թե պատերազմի տարիների սպանվելեն ավելի քան 6 միլիոն հրեաներ», պատասխանել է․ «Օ ոչ, ես չեմ կարծում, որ սպանվածների թիվն այդքան շատ է»[20]։
Պատերազմից հետո նրա մոտ կրկնվել են միգրենի պարբերական նոպաներ։ 1981 թվականին տարած գլխուղեղի վիրահատությունից հետո, նա խլացել է։ 1990-ական թվականների վերջին նրա մոտ զարգացել է մաշկի քաղցկեղ, որի հետագայում ամբողջությամբ բուժվել է։ Մահացել է 2003 թվականի օգոստոսի 11-ին Փարիզում՝ ինսուլտից[21]։ Թաղված է Օքսֆորդշիրի գերեզմանատներից մեկում՝ քույրերի՝ Յունիթիի և Նենսիի կողքը[22]։
Աշխատությունների ցանկ
խմբագրելԻնքնակենսագրականներ
խմբագրել- Հակադրություններով լի կյանք (ISBN 978-1903933206)
- Վինձորի դքսուհին (ISBN 028398628X)
- Սիրելիներս (ISBN 0283991550)
Համահեղինակությամբ
խմբագրել- Միթֆորդները․ Նամակներ վեց քույրերի միջև (ISBN 0061373648)
- Ծիծաղի հետապնդում (ISBN 1906142106)
Զանգվածային մշակույթում
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://deces.matchid.io/id/swNFiQJuOaW-
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Kindred Britain
- ↑ https://spartacus-educational.com/SSmitford.htm
- ↑ https://listverse.com/2015/02/05/10-strange-stories-about-the-fascinating-guinness-family/
- ↑ 10,0 10,1 10,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Lyall S. (14 августа 2003). «Lady Diana Mosley, Fascist Who Dazzled, Is Dead at 93» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Obituary: Lady Diana Mosley» (անգլերեն). BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Courcy A. «Hand in hand with Hitler» (անգլերեն). theage.com.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Mosley, 2003, էջ 142
- ↑ «"Осторожно, люди!": эксцентричность аристократии». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Horwell V. (14 августа 2003). «Diana Mosley» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Dalley J. «Diana Mosley» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Diana Mosley» (անգլերեն). The Independent. 13 августа 2003. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ Hastings S. (20 декабря 2008). «Friends and enemies» (անգլերեն). The Spectator. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Roberts L. (02 марта 2011). «Desert Island Discs' most controversial castaways» (անգլերեն). The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Mitford sister who befriended Hitler dies, aged 93» (անգլերեն). theage.com.au. 14 августа 2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Oswald Mosley's widow dies» (անգլերեն). BBC News. 2003 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Мосли»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Գրականություն
խմբագրել- Courcy A. Diana Mosley: Mitford Beauty, British Fascist, Hitler’s Angel. — William Morrow, 2003. — 384 p. — ISBN 0060565322
- Dalley J. Diana Mosley: A Life. — Faber and Faber, 1999. — 512 p. — ISBN 0571144489
- Guinness J. The House of Mitford. — Hutchinson, 1984. — 604 p. — ISBN 0091555604
- Mosley D. Life of Contrasts. — Gibson Square, 2003. — 280 p. — ISBN 978-1903933206
- Mosley C. Mitfords. — Harpercollins, 2007. — 624 p. — ISBN 1841157902
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա Միթֆորդ» հոդվածին։ |