Դիանա Խուբեսերյան (մայիսի 5, 1994(1994-05-05)[1], Երևան, Հայաստան), հայ թեթևատլետ, կարճ տարածությունների վազքի մասնագետ, մարզական լրագրող։ 2010-ականներին հանդես է եկել Հայաստանի ատլետիկայի հավաքականի կազմում, եղել ազգային առաջնությունների հաղթող, մեդալակիր և ռեկորդակիր, մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերին[2]։

Դիանա Խուբեսերյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝վազորդ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 5, 1994(1994-05-05)[1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայաստան
170 սանտիմետր
Քաշ՝60 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

Դիանա Խուբեսերյանը ծնվել է 1994 թվականի մայիսի 5-ին, Երևանում։ Մանուկ հասակում լրջորեն զբաղվել է լողով և 12 տարեկանում անցել է ատլետիկայի։ Մարզվել է մարզիչ Գեղամ Տեր-Գրիգորյանի ղեկավարությամբ։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լրագրության բաժինը[3][4]։

Միջազգային մակարդակով առաջին անգամ հանդես է եկել 2010 թվականի մրցաշրջանում, երբ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերին՝ հանդես գալով 100 մետր մրցավազքում։

2011 թվականին նույն մրցատարածությունում հանդես է եկել Լիլում կայացած պատանեկան աշխարհի առաջնությունում։ 2013 թվականին հանդես է եկել Ռիետիում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում՝ 100 մետր մրցավազքում։ 2014 թվականից սկսել է հանդես գալ մեծահասակների մրցապայքարում, մասնավորապես այդ մրցաշրջանում նա աչքի է ընկել Ցյուրիխում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում 200 մետր մրցավազքում իր ելույթով։ 2015 թվականին մասնակցել է Տալլինում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության 100 մետր մրցավազքին, բացի այդ, Կրասնոդարում կայացած մրցաշարում սահմանել է Հայաստանի ազգային ռեկորդ այդ մրցատարածությունում՝ 11,84: 2016 թվականի մայիսին Ալմա Աթայում կայացած մրցումների ժամանակ սահմանել է անձնական ռեկորդներ 100 և 200 մետր տարածություններում՝ համապատասխանաբար 11,59 և 23,18 և մասնակցել Ամստերդամի Եվրոպայի առաջնությանը։ Ապահովելով օլիմպիական որակավորման նորմատիվը՝ իրավունք է ստացել պաշտպանելու երկրի պատիվը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում, բայց ի վերջո չի կարողացել հաղթահարել նախնական որակավորման փուլը 200 մետր մրցավազքում[5]։

Մարզական կարիերան ավարտել է 2017 թվականի մրցաշրջանի ավարտին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. «Դիանա Խուբեսերյան. Օլիմպիական խաղերն ամենեւին էլ վախենալու չեն». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
  3. ««Дорога к Рио». Легкоатлетка Диана Хубесерян». Олимпийский комитет Армении. 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Олимпийская сборная: Диана Хубесерян». sport.mediamax.am. 2016 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. Diana Khubeseryan, Biographical information
  6. Диана Хубесерян - անձնական էջը IAAF-ում(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա Խուբեսերյան» հոդվածին։