Դիանա Աստեր (իսկական անուն՝ Դիանա Դմիտրիևնա, ապրիլի 19, 2000(2000-04-19), Վորոնեժ, Ռուսաստան), ռուս վիդեոբլոգեր (տիկտոկեր), երաժիշտ[1][2]։

Դիանա Աստեր
Նաև հայտնի է որպեսАстер
Ծնվել էապրիլի 19, 2000(2000-04-19) (24 տարեկան)
Վորոնեժ, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Մասնագիտությունվիդեո բլոգեր, տիկտոկեր և երգչուհի
ԱնդամակցությունDream Team house

Dream Team House տիկտոկերների տան անդամ[1][3]։

2020 թվականի հոկտեմբերին ռուսական Forbes-ը Դիանային դասել է իր պատմության մեջ առաջին ամենաբարձր վճարվող տիկտոկերների 10-րդ հորիզոնականում[1]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 2000 թվականի ապրիլի 19-ին, Վորոնեժում[2][4][5]։

  14-15 տարեկանում ես վարում էի իմ YouTube-յան ալիքը։ Սակայն այն քիչ դիտումներ էր հավաքում և հարուցում էր համադասարարանցիներիս բուռն քնարկումները։ Ինձ հաճելի չէր, այդ պատճառով ես նրանցից թաքցնում կամ ջնջում էի։ Նաև փորձել եմ դառնալ ինստագրամ բլոգեր։ Եթե հիմա վերադառնաք իմ ինստագրամի սկիզբը, ապա կտեսնեք, որ ես փորձում էի այն վարել մեկ մուգ, մեկ բաց գույների մեջ, որպեսզի գեղեցիկ լինի։ Այդ ժամանակ տարածված էին տարբեր լայքթայմեր, և ես ևս մասնակցում էի, որպեսզի լսարան հավաքեմ։ Իմիջիայլոց, հավաքեցի 5-10 հազար հետևորդ։

Բայց հետո հասկացա, որ առաջ գնալու համար պետք է տեղափոխվել Մոսկվա։ Ես նպատակ ունեի գումար վաստակել․ տեղափոխվելու այլ հնարավորություններ չկային[4]։

 

2018 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գ․Վ․Պլեխանովի անվան Ռուսական էկոնոմիկայի համալսարանի մենեջմենթի ֆակուլտետ[1][2]։

2019 թվականին՝ Մոսկվա տեղափոխվելուց մոտ կես տարի անց, սկսել է վարել տիկտոկ[2][6]։ Հաջողություն է գրանցել Քսենիա Կարպովայի հետ տանդեմում. բլոգեր աղջիկները համատեղ տեսահոլովակ են նկարահանել, որը հավաքել է 4 մլն դիտում։ Երկրորդը ավելի շատ՝ 8 միլիոն[3]։

2020 թվականի մարտից ընդգրկված է Dream Team House տիկտոկերների միության (TikTok տան) կազմում[3][7][8]։

  Արտաքին տեսաֆայլեր
  «Barbie» на YouTube

Երբ Dream Team House-ի բլոգերները սկսեցին միայնակ ձայնագրել և թողարկել սեփական երգերը, Դիանան նույնպես որոշեց իրեն փորձել երաժշտության մեջ և նույն տարվա հունիսին հանրությանը ներկայացրեց իր «Барби» դեբյուտային սինգլը[1][9][10][11]։

  Սա առաջին թրեքն է։ Այն ձայնագրվել է հույզերի հիման վրա։ Պարզ, այնպես ինչպես մենք ձայնագրում ենք տեսանյութեր ամեն օր՝ զվարճանալով, մեզ համար։ Նրա հիմքում չկա ոչ մի պրոֆեսիոնալ երաժշտական բեքգրաունդ։  

Հունիսի 28-ին թողարկվել է երգի տեսահոլովակը, որը YouTube-ում առաջին օրը 1 մլն դիտում է հավաքել[4][12]։

  Բարբիի պատկերը (իմ տեսահոլովակից) որոշակի պատմություն չունի։ Երբ ես եկա Dream Team House, ընկերներս դեռ լավ չգիտեին միմյանց, մազերիս գույնի պատճառով Դանյա Միլոխինն ինձ անվանեց Բարբի, և բոլոր տղաները սկսեցին անել նույնը։ Ես ինքս նման կերպար չէի պահպանում և ինձ ավելի շատ տղա էի համարում, քան ինչ-որ լեդի։ Մինչև Dream Team-ը ինձ ոչ մի անգամ կյանքում չեն համեմատել Բարբի տիկնիկի հետ, միայն Սպիտակաձյունիկի հետ էին համեմատում, քանի որ ես շիկահեր էի[4]։  

Բացի այդ, այս երգով Դիանան սկսել է իր առաջին տիկտոկ-մրցույթը։ Մրցույթի առաջադրանքը նա ընտրել է իր բաժանորդների առաջարկած տարբերակներից։

  Մրցույթի իմաստն այն էր, որ իր սովորական տեսքից մարդը վերածվեր պարզամիտ, արտակարգ գեղեցկուհու՝ Բարբիի[4]։  

Սեպտեմբերին YouTube-ում թողարկել է իր սեփական շոուն, որը վերնագրվել է «Биг Ди шоу»[13]:

Ալիքի թեմատիկա խմբագրել

ՏիկՏոկում նկարահանում է լիպսինկաներ, պարեր, ինչպես նաև հումորային հոլովակներ[2][14]։ Սկսել է նաև սոցիալական հոլովակներից, որոնցում ռուսերեն տեքստ չի եղել, ինչի շնորհիվ նրան դիտել են ոչ միայն ռուսալեզու երկրների օգտատերերը, այլև մյուսները[15]։

Անձնական կյանք խմբագրել

2019 թվականի վերջից հանդիպում էր տիկտոկեր Վլադիսլավ Պոպովի հետ, ավելի հայտնի է որպես Roully (Ռոուլի)։ 2020 թվականների տվյալներով՝ Ռոուլին ընդգրկված էր Swag Team տիկտոկերների կազմում[2][13][16][17]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Տարի Անվանում Հիթ-շքերթ Ծանոթագրություններ
ԱՊՀ
TopHit
Top Radio & YouTube Hits
[18]
TopHit
Top YouTube Hits
[18]
2020 «Barbie» 87 15 թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի հունիսի 22-ին[10]
2021 «Սիրիր ինձ» թվային սինգլ, թողարկվել է 2021 մարտի 3-ին[19]

Վարկանիշ խմբագրել

  • Ամենաբարձր վճարվող տիկտոկերները՝ Forbes-ի տվյալներով - 10-րդ հորիզոնական[1]

Մրցանակներ և անվանակարգ խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Աղբյուր
2020 Տարվա ամփոփում՝ ըստ «ТНТ Music» հեռուստաալիքի Տարվա լավագույն տիկտոկեր Հաղթանակ [20][21]


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Миллионы 20-летних: рейтинг самых высокооплачиваемых тиктокеров». Forbes.ru. 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Диана Астер». SRSLY.RU. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Что такое Dream Team House, дом, где живут только тиктокеры». Афиша Daily. 2020 թ․ մարտի 31. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Тиктокерка Диана Астер рассуждает о ностальгии по 2000-х и образе Барби». Афиша Daily. 2020 թ․ հուլիսի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. «У тиктокерши из Воронежа заподозрили коронавирус – Новости Воронежа и Воронежской области». Вести Воронеж. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. «Поколение TikTok: Дина Саева, Даня Милохин и другие тиктокеры, от которых фанатеют подростки и не только». СПЛЕТНИК. 2020 թ․ հուլիսի 28. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «Что такое Dream Team House, дом, где живут только тиктокеры». Афиша Daily. 2020 թ․ մարտի 31. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «Общежитие для зумеров: что такое TikTok-дома и кто на них зарабатывает». Forbes. 2020 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  9. «Блогер Диана Астер — о трендах в TikTok, своем треке Barbie и секрете популярности». Glamour.ru. 2020 թ․ հուլիսի 15. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. 10,0 10,1 «‎‎‎Альбом «Barbie - Single» (Диана Астер) в Apple Music». Apple Music. 2020 թ․ հունիսի 22. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  11. «Диана Астер — о первом треке «Barbie» и планах в TikTok». ELLEGIRL. 2020 թ․ հունիսի 23. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  12. «Диана Астер - Barbie (Премьера клипа / 2020), YouTube». 2020 թ․ հունիսի 28. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  13. 13,0 13,1 «У Дианы Астер теперь есть ютьюб-канал и собственное шоу. Первый гость — Даня Милохин». SRSLY.RU. 2020 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  14. «Тик-Ток наступает: топ самых популярных тиктокеров, список, фото, подробности». TV Mag. 2020 թ․ հուլիսի 27. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  15. «Эксклюзив. Кто есть кто: звезды TikTok Dream Team House рассказали нам о себе, звездной болезни и заработке». PEOPLETALK. 2020 թ․ հունիսի 13. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  16. «Тикток-блогер Роули о том, какие видео подписчики всегда досматривают до конца». Журнал GraziaMagazine. 2020 թ․ մայիսի 9. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  17. «Блогер Диана Астер о романе с тиктокером, жизни «напоказ» и главном отличии Тиктока от Инстаграма». Журнал GraziaMagazine. 2020-06=23. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  18. 18,0 18,1 «Barbie»:
    «Top Radio & YouTube Hits, 26 Jun - 2 Jul 2020 (Radio & YouTube – Top Week Hits – Tophit Music Charts)». TopHit. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
    «Top YouTube Hits, 26 Jun - 2 Jul 2020 (YouTube – Top Week Hits – Tophit Music Charts)». TopHit. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  19. «‎‎‎Альбом «Полюби меня - Single» (Диана Астер) в Apple Music». Apple Music. 2021 թ․ մարտի 3. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
  20. «Итоги 2020: результаты голосований за лучших артистов и тиктокера года». ТНТ MUSIC. 2020 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  21. «BTS стали «группой года» по версии ТНТ MUSIC». POPCAKE. 2020 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.