Դժոխքի դարպասներ կամ Դարվազա (թուրքմ.՝ Derweze, պարս.՝ دروازه ― [դարվազա]՝ «դարպասներ» բառից), գազային խառնարան Թուրքմենստանում։ Տեղի բնակիչները և զբոսաշրջիկներն այն անվանում են «Դուռ դեպի տարտարոս» կամ «Դժոխքի դարպասներ» (թուրքմ.՝ jähenneme açylan gapy)[2]։ Գտնվում է Երբենտ աուլից 90 կմ հեռավորության վրա։ Կրատերի տրամագիծը կազմում է մոտավորապես 60 մ, խորությունը՝ մոտ 20 մ։

Դժոխքի դարպասներ
Տեսակբնական գազի հանքավայր, explosion crater? և persistent natural fires?
ՄայրցամաքԱսիա
Երկիր Թուրքմենստան և  ԽՍՀՄ
ՎարչատարածքԱհալի վելայաթ
Լայնություն70 մետր[1]
ԲԾՄ137 մետր
Խորություն30 մետր
Ձևավորում1971
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
«Դժոխքի սահմաններն» ու շրջապատող միջավայրը․ սովորաբար վրանները տեղադրվում են խառնարանից մի քանի հարյուր մետր հարավ։
 
Զբոսաշրջիկները զմայլվում են խառնարանով։

1971 թվականին Թուրքմենստանի Դարվազա գյուղի մոտակայքում խորհրդային երկրաբանները հայտնաբերեցին ստորգետնյա գազի կուտակումներ։ Պեղումների արդյունքում երկրաբանները հանդիպել են ստորգետնյա խոռոչի (դատարկություն), որի պատճառով գետինը փլվել է՝ առաջացնելով գազով լցված մեծ փոս։ Հորատացման մեքենաների համալիրը իր սարքավորումների և տրանսպորտի հետ ընկել է ձևավորված փոսը, միջադեպի ժամանակ մարդիկ չեն տուժել։ Որպեսզի վնասակար գազից չտուժեն մարդիկ և կենդանիները, որոշվեց այն այրել։ Երկրաբանները ենթադրում էին, որ հրդեհը մի քանի օրից կհանգչի, սակայն սխալվեցին։ 1971 թվականից խառնարանից դուրս եկող բնական գազը անդադար այրվում է, օր ու գիշեր։

  Ինչ-որ բան ներս ընկնելուց հետո չի կարող դուրս գալ։ Ցանկացած կենդանի էակ դատապարտված է մահվան։ Այս «դռների» միջոցով հայտնվելով անդրշիրիմյան աշխարհում, ոչ ոք չի կարող դուրս գալ։ Տաք օդով ծխացող խառնարանի շրջանագիծը 60 մ է, խորությունը՝ 20։ Գազը դուրս է գալիս երկրից խորքից՝ բաժանվելով մի քանի հարյուր տարբեր մեծության այրվող ջահերի։ Որոշ ջահերի կրակի «լեզուները» հասնում են մինչև 10-15 մ բարձրության[3]։  

2004 թվականին Դարվազա գյուղը քանդվել է։ 2010 թվականին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բարդիմուհամեդովը այցելեց Դերվազա և հայտարարեց, որ կրատերը պետք է ծածկվի կամ պետք է ձեռնարկել այլ միջոցներ՝ սահմանափակելու համար շրջանի մյուս հանքավայրերից գազի արդյունահանման վրա ազդեցությունը։

2013 թվականի նոյեմբերին կանադացի հայտնի ճանապարհորդ և հետազոտող Ջորջ Քորոնիսը իջել է խառնարանի հատակը հետազոտությունների և նմուշների հավաքման համար։ Նրան հաջողվել է գտնել բակտերիաներ, որոնք ապրում են խառնարանի բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Այդ բակտերիաները չեն հանդիպում երկրի մակերևույթի վրա որևէ տեղ, և իրենց գերազանց են զգում՝ ապրելով խառնարանի շիկացած հատակի էկոհամակարգում։

Դարվազի խառնարաններ

խմբագրել

Այրվող խառնարանից մի փոքր հեռավորության վրա են գտնվում նմանատիպ ծագմամբ ևս երկու փլուզում։ Այս խառնարանները չեն այրվում, գազի ճնշումը շատ ավելի թույլ է։ Խառնարաններից մեկի հատակին բաց մոխրագույն գույնի պղպջակաձև հեղուկ կեղտ է, մյուսի հատակին՝ փիրուզագույն երանգի հեղուկ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժոխքի դարպասներ» հոդվածին։