Դժբախտ պատահար Լոկհարտում

Օդապարիկի կործանում Լոկհարտում (անգլ.՝ Lockhart hot air balloon crash), դժբախտ պատահար, որը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 30-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Լոկհարտ քաղաքում։ Հուլիսի 30-ին օդապարիկի կործանման հետևանքով զոհվել է 16 մարդ։ Օդապարիկը կործանվել է Օսթինից 50 կիլոմետր դեպի հարավ։ Սա ԱՄՆ պատմության մեջ օդապարիկի ամենախոշոր վթարն է և երկրորդը աշխարհում։ Ամենախոշոր վթարն տեղի է ունեցել Եգիպտոսի Լուքսոր քաղաքում, որի ժամանակ զոհվել էր 19, վիրավորվել` 21 մարդ։ Ամերիկյան տեսաբանների կարծիքով 2009 թվականից հետո սա ամենախոշոր ավիավթարն էր ԱՄՆ-ում։

Դժբախտ պատահար Լոկհարտում
Kubicek BB-20XR Private OK-7782, Mondorf, Luxembourg PP1279224808.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվական2016 թվականի հուլիսի 30
Վայր, Maxwell?, Flag of the United States.svg ԱՄՆ[1]
Թռիչքի վայրFentress?
Զոհվածներ16[1]
Օդանավ

ՕդապարիկԽմբագրել

Օդապարիկը Kubicek BB85ZВ տեսակի էր[2]։ Պատկանել է Heart of Texas Balloon Ride company ընկերությանը, որը ծառայություններ է մատուցում Օսթինի շրջանում[3]։

ՀետաքննությունԽմբագրել

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը սկսել է ավիավթարի հետաքննությունը։ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը մտադիր է վերցնել հետաքննությունը իր հսկողության տակ։ Հետաքննությունների դաշնային բյուրոն եղել է դեպքի վայրում` տեղում ծանոթանալու հետաքննական կատարվող աշխատանքներին։ Օդապարիկի մնացորդների տակից հանվել են էլեկտրոնային 14 սարք (բջջային հեռախոսներ, IPad և տեսախցիկ)։ Դրանք հանձնվել են հետաքննությունների դաշնային բյուրոյի ուսումնասիրությանը։

Տեխասի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը հայտնել է, որ նախնական վարկածով օդապարիկը բախվել է էլեկտրալարերին և վառվել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.cnn.com/2016/08/01/us/texas-hot-air-balloon-crash/index.html
  2. Tolbert Patrick, Bien Cathy (հուլիսի 31, 2016)։ «NTSB: Hot air balloon made contact with a utility wire»։ KXAN։ LIN Television of Texas։ Վերցված է օգոստոսի 1, 2016 
  3. «Texas hot air balloon crash: 'No survivors' among 16 on board»։ BBC News Online։ Վերցված է հուլիսի 30, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել