«Դժբախտություն» (ռուս.՝ «Беда»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Դինարա Ասանովան[1][2][3] Իզրայիլ Մետերի սցենարով «Լենֆիլմ» կինոստուդիայում 1977 թվականին։

Դժբախտություն
ռուս.՝ Беда
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թեմահարբեցողություն
Թվական1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴինարա Ասանովա
Սցենարի հեղինակԻզրայիլ Մետեր
ԴերակատարներԱլեքսեյ Պետրենկո
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ԿինոընկերությունԼենֆիլմ

Սյուժե խմբագրել

Ֆիլմը հանգիստ հարբեցող Վյաչեսլավ Կուլիգինի անհատականության փլուզման մասին է։ Գլխավոր հերոսը միջին տարիքի տղամարդ է, որն ապրում է մի փոքրիկ բանվորական գյուղում և աշխատում է որպես եռակցող ավտոբազայում։ Նա իր ամբողջ ժամանակը տրամադրում է հարբեցողությանը՝ կամ ընկերների հետ, կամ միայնակ։ Հարբելով՝ նա կնոջը տանջում է անհավատարմության անիմաստ ու անհիմն կասկածներով, վիրավորում մորը։ Երբ սիրելիները փորձում են Վյաչեսլավին հեռու պահել ալկոհոլից, նա դառնում է ագրեսիվ։ Խմիչք գնելու համար նա տանից տանում է նույնիսկ չնչին արժեք ունեցող իրերը։

Օղու փող չունենալով՝ Վյաչեսլավը ներխուժում է գյուղի խանութ, դիմադրություն ցույց տալիս ոստիկանությանը և դատապարտվում ազատազրկման։ Զինաիդան, այլևս չդիմանալով անտանելի ամուսնությանը, ամուսնալուծության հայց է ներկայացնում։ Վյաչեսլավից երես են թեքում բոլոր նրանք, ովքեր եղել են նրա կյանքում, միայն մայրը չի կարող լքել որդուն։ Նա մի քանի օր ճանապարհ է գնում՝ գաղութում կարճ ժամանակով որդուն տեսնելու համար և պատրաստ է մնալ անապատում՝ նրա կողքին լինելու համար։

Նկարահանման վայրեր խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Լենինգրադի մարզի Պրիոզյորսկի շրջանի Սոսնովո գյուղում։ Գարեջրատունը, որտեղ զրուցում են Պետրենկոյի և Բուրկովի հերոսները, և խանութը, ուր ներխուժում է Պետրենկոյի հերոսը, իսկապես գոյություն են ունեցել և քանդվել են Գորբաչովի հակաալկոհոլային արշավի ժամանակ։ «Արտադրամասը», որտեղ աշխատում է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի հերոսուհին, 1980-ականների կեսերին եղել է ճաշասրահ։

Դերերում խմբագրել

  • Ալեքսեյ Պետրենկո - Վյաչեսլավ Կուլիգին
  • Ելենա Կուզմինա - Ալեվտինա Իվանովնա, Կուլիգինի մայրը
  • Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա - Զինաիդա, Կուլիգինի կինը
  • Գեորգի Բուրկով - Նիկոլայ Մասլակով
  • Գենադի Դյուդյաև - Գուսև, Կուլիգինի ընկերը
  • Ֆեոդոր Օդինկով - քեռի Կոլյա, վարպետ
  • Մարիա Վինոգրադովա - Կլավա, բուֆետապանուհի[4]
  • Իգոր Եֆիմով - ոստիկանության մայոր
  • Եֆիմ Կամենեցկի - գաղութի պետ
  • Անդրեյ Լավրիկով - երաժիշտ ակումբում
  • Ալեքսանդր Բոգդանով - տղա գնացքում
  • Ալեքսանդր Անիսիմով - ենթասպա Բոբիլև

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Դինարա Ասանովա
  • Սցենարիստ՝ Իզրայիլ Մետեր[5]
  • Օպերատորներ՝ Անատոլի Լապշով, Նիկոլայ Ստրոգանով
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով
  • Նկարիչ՝ Եվգենի Գուկով

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել