Դեֆ սուլթանի մզկիթ

չպահպանված մզկիթ Երևանում

Դեֆ սուլթանի մզկիթ, շիա իսլամական մզկիթ Երևանում։ Կառուցվել է պարսից Դեֆ Սուլթան կառավարչի օրոք 1515 թվականից հետո։ Մզկիթը հիշատակվում է Ժան Բապտիստ Շարդենի հիշատակություններում որպես կիսաքանդ մզկիթ՝ Երևանի եպիսկոպոսի աթոռանիստի՝ Սուրբ Սարգիս եկեղեցու, ու այդ օրերին նաև Սուրբ Հակոբ ու Ձորագյուղի Անապատ մատուռի մոտակայքում[1]։ Ենթադրաբար վերջնականապես քանդվել է 1679 թվականի մեծ երկրաշարժի արդյունքում, սակայն հետագայում 1766 թվականին նույն տեղում կառուցվել է Հուսեյն Ալի խանի Կապույտ մզկիթը։

Դեֆ սուլթանի մզկիթ
Տեսակմզկիթ և գոյություն չունեցող շենք կամ կառույց
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԿենտրոն վարչական շրջան
Հիմնվել է1515
Ճարտարապետություն
Ոճպարսկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայտնի է, որ 19-րդ դարի սկզբին Երևանում կար ութ մզկիթ - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.